Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ...

 

01.02.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2022 թվականի N 1786-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 697-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված` 2019 թվականի արտադրության «Նիսսան» մակնիշի, 930 AX 61 պետական համարանիշով, JN6BE6DS5L9063577 նույնացման համարով, 12,329.5 հազար դրամ սկզբնական արժեքով, 12,329.5 հազար դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված` 2015 թվականի արտադրության «Տոյոտա Լենդ Քրուզեր» մակնիշի, JTERB71J200077756 նույնացման համարով, 36,000.0 հազար դրամ սկզբնական արժեքով, 14,712.3 հազար դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

(2-րդ կետը փոփ. 01.02.2024 թիվ 135-Ա որոշում)

3. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` 2005 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 412 D» մակնիշի, WDB9046121R821154 նույնացման համարով, 934 LL 36 պետական համարանիշով, 2,300.0 հազար դրամ սկզբնական արժեքով, 0.0 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը և նվիրատվությամբ հանձնել «Տաշիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված և «Կարբիի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 2007 թվականի արտադրության «Մերսեդես Բենց սպրինտեր 315 CDI» մակնիշի, WDB9066331S193476 նույնացման համարով 2,332.3 հազար դրամ սկզբնական արժեքով, 2,332.3 հազար դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը հետ վերցնել և նվիրատվությամբ հանձնել «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, համապատասխան կազմակերպությունների տնօրենների հետ միասին, ապահովել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված գույքի նվիրատվության պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2022
N 1786-Ա
Որոշում