Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

020.0384.240902

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2002Թ. ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԴՈՀԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 սեպտեմբերի 2002 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին 2002թ. ապրիլի 22-ին Դոհայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2002թ. ապրիլի 22-ին` Դոհա քաղաքում: Համաձայնագրի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների կատարման համար:

2. Համաձայնագրով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- խրախուսել և բարենպաստ պայմաններ ստեղծել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իր տարածքում ներդրումներ կատարելու համար,

- մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ սահմանել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը կիրառվում է սեփական կամ ցանկացած երրորդ երկրի ներդրողների ներդրումների նկատմամբ,

- չօտարել ներդրումները, բացառությամբ այն դեպքերի, երբ այն բխում է հասարակական կարիքներից և իրականացվում է առանց խտրականության` Պայմանավորվող կողմերի օրենսդրություններով նախատեսված փոխհատուցմամբ,

- ապահովել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների` իր տարածքում կատարված ներդրումների հետ կապված դրամական միջոցների ազատ փոխանցումը հարկային պարտավորությունների կատարումից հետո` առանց անհիմն ուշացումների և խտրականության,

- թույլատրել մյուս Պայմանավորվող կողմի ֆիզիկական անձանց կամ այն անձանց, որոնց նշանակել կամ վարձել են մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները, մուտք գործել և մնալ իր տարածքում ներդրումների հետ կապված գործունեությանը մասնակցելու նպատակով:

3. Համաձայնագրով նախատեսված է նաև Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դրա գործողության դադարեցման կարգը:

4. Համաձայնագիրը կոչված է խթանելու կապիտալի և տեխնոլոգիաների հոսքը Պայմանավորվող կողմերի միջև, որն իր հերթին կնպաստի Կողմերի տնտեսական զարգացմանը: Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9, 28 հոդվածների դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին 2002թ. ապրիլի 22-ին Դոհայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 սեպտեմբերի 2002 թվականի

ՍԴՈ-384

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.09.2002
N ՍԴՈ-384
Որոշում