Սեղմել Esc փակելու համար:
«ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ...

 

09.11.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2019 թվականի թիվ 19-Ն

 

«ՄՈՐԹԱՏՈՒ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 122-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Մորթատու գազանաբուծության մասին» Ձև 26-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 01.11.2023 թիվ 23-Ն որոշում)

2. Հաստատել «Մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև 26-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 01.11.2023 թիվ 23-Ն որոշում)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի ««Հաշվետվություն մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև թիվ 26-ԳՏ (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 122-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

(վերնագիրը փոփ. 01.11.2023 թիվ 23-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վիճակագրության պետական խորհրդի նախագահ`     Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 19-Ն որոշման

 

Նկար

 

Բաժին 1. Մորթատու գազանաբուծության մասին

 

(գլուխ)

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը            |Տողի     |Աղվես|Բևեռաղվես |Ջրաքիս|Այլ|

|                               |ծածկագիրը|     |          |      |   |

|_______________________________|_________|_____|__________|______|___|

|Ա                              |Բ        |1    |2         |3     |4  |

|_______________________________|_________|_____|__________|______|___|

|Նախորդ տարվա հունվարի 1-ին առկա|100      |     |          |      |   |

|էր, ընդամենը                   |         |     |          |      |   |

|_______________________________|_________|_____|__________|______|___|

|Ընթացիկ տարում ծնված մատղաշներ,|105      |     |          |      |   |

|ինչպես նաև  գնվածներ, դրանցից` |         |     |          |      |   |

|_______________________________|_________|_____|__________|______|___|

|անկել է                        |105.1    |     |          |      |   |

|_______________________________|_________|_____|__________|______|___|

|վաճառվել է                     |105.2    |     |          |      |   |

|_______________________________|_________|_____|__________|______|___|

|մորթվել է մորթի ստանալու համար |105.3    |     |          |      |   |

|_______________________________|_________|_____|__________|______|___|

|Ընթացիկ տարվա հունվարի 1-ին    |110      |     |          |      |   |

|առկա է, ընդամենը, որից`        |         |     |          |      |   |

|_______________________________|_________|_____|__________|______|___|

|մեծահասակ արուներ              |110.1    |     |          |      |   |

|_______________________________|_________|_____|__________|______|___|

|մեծահասակ էգեր                 |110.2    |     |          |      |   |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար / Անհատ ձեռնարկատեր` __________________ __________________

(Ազգանուն, անուն)  (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)        __________________  __________________

                                   (Ազգանուն, անուն)   (Ստորագրություն)

 

«_»____________ 20___թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 01.11.2023 թիվ 23-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 19-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՄՈՐԹԱՏՈՒ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Մորթատու գազանաբուծության մասին» Ձև 26-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են մորթատու գազանաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տե՛ս` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. «100» ծածկագրով տողի «1-4» սյունակներում լրացվում են նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գազանների քանակը:

7. «105» ծածկագրով տողի «1-4» սյունակներում լրացվում են ընթացիկ տարում ծնված և գնված գազանների քանակը:

8. «105.1», «105.2» և «105.3» ծածկագրերով տողերի «1-4» սյունակներում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր անկած, վաճառված և մորթի ստանալու համար մորթված գազանների քանակը:

9. «110», «110.1» և «110.2» ծածկագրերով տողերի «1-4» սյունակներում լրացվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գազանների քանակը:

 

(2-րդ հավելվածը փոփ. 01.11.2023 թիվ 23-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
20.03.2019
N 19-Ն
Որոշում