Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-Բ ...

 

10.11.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 30-Ն

 

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» Ձև 1-բարեկարգվածություն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» Ձև 1-բարեկարգվածություն (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 01.11.2023 թիվ 26-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 25-ի ««Քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» Ձև թիվ 1-բարեկարգվածություն (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 179-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 34-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 30-Ն որոշման

 

Նկար

 

Բաժին 1. Ճանապարհային տնտեսություն

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                       |Տողի     |Չափման |Ընդամենը|

|                                          |ծածկագիրը|միավորը|հաշվետու|

|                                          |         |       |տարում  |

|__________________________________________|_________|_______|________|

|                     Ա                    |    Բ    |   Գ   |   1    |

|__________________________________________|_________|_______|________|

|Բոլոր փողոցների, անցումների ընդհանուր     |100      |կմ     |        |

|երկարությունը տարեվերջին, (100.1+100.2),  |         |       |        |

|այդ թվում`                                |         |       |        |

|__________________________________________|_________|_______|________|

|բնահողային                                |100.1    |- «-  |        |

|__________________________________________|_________|_______|________|

|բարեկարգված (երթևեկելի  մասում որևէ       |100.2    |- «-  |        |

|տեսակի ծածկույթ ունեցող) որից`            |         |       |        |

|__________________________________________|_________|_______|________|

|ցեմենտբետոնե                              |100.2.1  |- «-  |        |

|__________________________________________|_________|_______|________|

|ասֆալտբետոնե                              |100.2.2  |- «-  |        |

|__________________________________________|_________|_______|________|

|խճից և  կոպիճից (խարամ) մշակված կապակցող  |100.2.3  |- «-  |        |

|նյութերից                                 |         |       |        |

|__________________________________________|_________|_______|________|

|Փողոցներ, որոնց կից կան անտառաշերտեր,     |110      |կմ     |        |

|որից`                                     |         |       |        |

|__________________________________________|_________|_______|________|

|երկկողմանի                                |110.1    |- «-  |        |

|__________________________________________|_________|_______|________|

|Բոլոր փողոցների, անցումների և             |120      |հազար  |        |

|հրապարակների (ներառյալ մայթերի) ընդհանուր |         |քառ. մ |        |

|մակերեսը (ծածկույթով և  առանց ծածկույթի), |         |       |        |

|որից`                                     |         |       |        |

|__________________________________________|_________|_______|________|

|բարեկարգված                               |120.1    |- «-  |        |

._____________________________________________________________________.

 

Բաժին 2. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ

 

դրամ

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                               |Տողի     |Ընդամենը|

|                                                  |ծածկագիրը|հաշվետու|

|                                                  |         |տարում  |

|__________________________________________________|_________|________|

|                      Ա                           |    Բ    |   1    |

|__________________________________________________|_________|________|

|Մուտքեր ընդամենը, այդ թվում`                      |200      |        |

|__________________________________________________|_________|________|

|բյուջեից                                          |200.1    |        |

|__________________________________________________|_________|________|

|նվիրատվությունից                                  |200.2    |        |

|__________________________________________________|_________|________|

|այլ մուտքեր                                       |200.3    |        |

|__________________________________________________|_________|________|

|Ծախսեր ընդամենը, այդ թվում`                       |210      |        |

|__________________________________________________|_________|________|

|նյութական ծախսեր                                  |210.1    |        |

|__________________________________________________|_________|________|

|ոչ նյութական ծառայությունների վճարումներ          |210.2    |        |

|__________________________________________________|_________|________|

|գործուղման ծախսեր                                 |210.3    |        |

|__________________________________________________|_________|________|

|աշխատավարձ և  դրան հավասարեցված այլ վճարումներ    |210.4    |        |

|__________________________________________________|_________|________|

|հիմնավերանորոգման, սարքավորումների և  գույքի      |210.5    |        |

|ձեռքբերման ծախսեր                                 |         |        |

|__________________________________________________|_________|________|

|այլ ծախսեր                                        |210.6    |        |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                 ___________________  __________________

                              (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

Լրացնող (լիազորված անձ)` ___________________ __________________

                              (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«___»____________20___թ.

 

(1-ին հավելվածը խմբ. 01.11.2023 թիվ 26-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 30-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» Ձև 1-բարեկարգվածություն (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, համայնքապետարանները (այսուհետ` ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

4. Սույն հրահանգի իմաստով.

1) Բարեկարգված են համարվում այն փողոցները, որոնց երթևեկելի մասը ծածկված է ինչպես կատարելագործված, այնպես էլ չկատարելագործված որևէ տեսակի ծածկույթով:

2) Եթե փողոցի բանուկ մասը բաժանվում է երկայնական բաժանարար կառույցով կամ ունի բաժանարար գիծ, ապա այդպիսի փողոցի երկարությունը հաշվարկվում է նրա կենտրոնով, անկախ երթևեկության շարքերի քանակից:

3) Հրապարակների երկարությունը հաշվարկելիս դիտարկվում է որպես երկու ուղղություններով փողոցների խաչմերուկ:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Քաղաքային «Բոլոր փողոցների, անցումների ընդհանուր երկարությունը տարեվերջին» տողում («100» ծածկագրով տող) լրացվում են բոլոր կարգի փողոցների ինչպես բարեկարգված, այնպես էլ չբարեկարգված մասերի ընդհանուր երկարությունը, ներառյալ քաղաքների տարածքների մեջ մտնող կամուրջների, ուղեկամուրջների երկարությունը:

8. Քաղաքային փողոցների, անցումների ընդհանուր երկարությունից առանձնացվում են բնահողային («100.1» ծածկագրով տող) և բարեկարգված մասերի երկարությունները (»100.2» ծածկագրով տող): «100.2» ծածկագրով տողից առանձնացվում են ցեմենտբետոնե, ասֆալտբետոնե, խճից և կոպիճից մշակված կապակցող նյութերից ծածկույթով մասերի երկարությունները, համապատասխանաբար` «100.2.1», «100.2.2» և «100.2.3» ծածկագրով տողերում:

9. «110» ծածկագրով տողում լրացվում են այն փողոցների երկարությունները, որոնց կից կան անտառաշերտեր:

10. «Բոլոր փողոցների, անցումների և հրապարակների (ներառյալ մայթերի) ընդհանուր մակերեսը» տողում («120» ծածկագրով տող) լրացվում են տվյալներ շենքերի ճակատային մասերում տեղաբաշխված բոլոր փողոցների և անցումների (պողոտաներ, մայրուղիներ, նրբանցքներ, փակուղիներ, հրապարակներ` ներառյալ կայարանամերձ, մարզահրապարակներին կից և այլն) ընդհանուր մակերեսը, ինչպես նաև կամուրջների, ուղեկամուրջների և դրանց մատույցների ընդհանուր մակերեսը: Գետափնյա փողոցների մակերեսը սահմանափակվում է շենքերի ճակատային մասերի (կարմիր գծի) և գետափնյա փողոցի հանդիպակաց մասի սահմանով (ճաղաշարեր և այլ գետափնյա ցանկապատեր կամ գետափնյա իջվածքի սկիզբը), որից առանձնացվում է բարեկարգվածը (»120.1» ծածկագրով տող):

11. Բաժին 2-ը լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

12. Բաժին 2-ում ներկայացվող ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:

13. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողում լրացվում են բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում են բյուջեից մուտքերը («200.1» ծածկագրով տող), մուտքեր նվիրատվությունից (»200.2» ծածկագրով տող) և այլ մուտքեր (»200.3» ծածկագրով տող):

14. Ընդհանուր ծախսերից («210» ծածկագրով տող) առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» «210.1» ծածկագրով տողում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը.

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» «210.2» ծածկագրով տողում ներկայացվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն.

3) «գործուղման ծախսեր» «210.3» ծածկագրով տողում ներկայացվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները.

4) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» «210.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները.

5) «210.5» ծածկագրով տողում ներկայացվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը.

6) սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված ծածկագրերով տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը ներկայացվում են «210.6» ծածկագրով տողում:

 

(2-րդ հավելվածը խմբ. 01.11.2023 թիվ 26-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 30-Ն
Որոշում