Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ...

 

29.02.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2021 թվականի N 1454-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ և 30-րդ կետերը`

1. Հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 69-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1084-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021թ. դեկտեմբերի 20-ի

N 1454-Ա որոշման

 

ԿԱԶՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

    Դանիել         ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի նախարարի

    Դանիելյան      տեղակալ

 

    Սեդրակ         ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության

    Սիմոնյան       խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին

                   գործառույթներ համակարգող

 

    Հովհաննես      ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

    Գևորգյան       նախարարության իրավաբանական վարչության պետ

 

    Լուսինե        ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

    Գրիգորյան      նախարարության բարձրագույն կրթության և  գիտության

                   կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ

 

    Էդուարդ        ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

    Ներսիսյան      նախարարության ժամանակակից արվեստի վարչության

                   պետի տեղակալ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

    Սուրեն Սաֆարյան    - Հայաստանի նկարիչների միության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Մարինա Հակոբյան     - Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

                          (համաձայնությամբ)

 

    Էմին Մկրտչյան       - «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն

                          (համաձայնությամբ)

 

Գարեգին Եվանգուլյան - «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական

թատրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր նկարիչ (համաձայնությամբ)

 

Սուսաննա Կիրակոսյան - «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի

գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի

վերականգնման բաժնի աշխատակից, մանրանկարիչ

(համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

    Գարեգին Դավթյան     - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

                          քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

 

    Արամ Իսաբեկյան      - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

                          գեղանկարչության և գծանկարչության

                          ամբիոնի պրոֆեսոր

 

Արթուր Հովհաննիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության և

գծանկարչության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության

թեկնածու

 

    Աշոտ Գրիգորյան      - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

                          արվեստագիտության և հումանիտար գիտությունների

                          ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր

 

    Մեխակ Էլբակյան      - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

                          կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության և

                          գծանկարչության ամբիոնի դոցենտ

 

Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

    Ալիսա Դանիելյան     - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

                          կերպարվեստի ֆակուլտետի ուսանող

 

Անաստասիա Ալաջանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի

և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի

սովորող

 

    Դավիթ Սահակյան      - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

                          կերպարվեստի ֆակուլտետի սովորող

 

    Աննա Գևորգյան       - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի

                          և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի սովորող

 

Մարիաննա Հովհաննիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

կերպարվեստի ֆակուլտետի ուսանող

 

(հավելվածը փոփ. 29.02.2024 թիվ 195-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.12.2021
N 1454-Ա
Որոշում