Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆԵՐԻ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵ ...

 

20.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 60-Ն

 

«ՋՐԱՅԻՆ ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՋՐԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ ԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՁԵՎ 5-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 218-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և դրանց ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ արձակման մասին» Ձև 5-ՄՊ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 17.01.2024 թիվ 03-Ն որոշում)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի ««Ամփոփ հաշվետվություն արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» Ձև թիվ 5-մպ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 218-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 17.01.2024 թիվ 03-Ն որոշում)

 

    Նախագահ`                     Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 60-Ն որոշման

 

Նկար

 

Բաժին 1. Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրություն և դրանց արձակում ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի                            |Տողի      |Չափման    |Ընդամենը |

|անվանումը                            |ծածկագիրը |միավորը   |         |

|_____________________________________|__________|__________|_________|

|                   Ա                 |    Բ     |    Գ     |    1    |

|_____________________________________|__________|__________|_________|

|Ջրային կենսառեսուրսների արհեստական   |100       |հազար դրամ|         |

|վերարտադրության և  պահպանման ծախսեր  |          |          |         |

|_____________________________________|__________|__________|_________|

|Մանրաձկների արձակում ջրային          |105       |հազար հատ |         |

|էկոհամակարգեր և  ջրամբարներ          |          |          |         |

|(105.1+105.2+105.3), այդ թվում`      |          |          |         |

|_____________________________________|__________|__________|_________|

|սաղմոնազգիներ, որից`                 |105.1     |-»-       |         |

|_____________________________________|__________|__________|_________|

|ամառային իշխան                       |105.1.1   |-»-       |         |

|_____________________________________|__________|__________|_________|

|գեղարքունի                           |105.1.2   |-»-       |         |

|_____________________________________|__________|__________|_________|

|կարմրախայտ                           |105.1.3   |-»-       |         |

|_____________________________________|__________|__________|_________|

|ծածանազգիներ                         |105.2     |-»-       |         |

|_____________________________________|__________|__________|_________|

|այլ մանրաձկներ                       |105.3     |-»-       |         |

|_____________________________________|__________|__________|_________|

|Ջրային կենսառեսուրսների (թրթուրների) |110       |հազար հատ |         |

|արձակում ջրային էկոհամակարգեր և      |          |          |         |

|ջրամբարներ (110.1+110.2+110.3),      |          |          |         |

|այդ թվում`                           |          |          |         |

|_____________________________________|__________|__________|_________|

|սաղմոնազգիներ                        |110.1     |-»-       |         |

|_____________________________________|__________|__________|_________|

|ծածանազգիներ                         |110.2     |-»-       |         |

|_____________________________________|__________|__________|_________|

|այլ թրթուրներ                        |110.3     |-»-       |         |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար` __________________  __________________

              (ազգանուն, անուն)     (ստորագրություն)

 

Լրացնող (լիազորված անձ)` __________________ _________________

(ազգանուն, անուն)  (ստորագրություն)

 

«____»____ 20__թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 17.01.2024 թիվ 03-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
27.12.2019
N 60-Ն
Որոշում