Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆ ...

 

24.04.2018 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունվարի 2017 թվականի N 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման`

ա. 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» բառերը,

բ. 2-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

գ. 2-րդ կետի 12-րդ ենթակետից հանել «, մինչև երկու տարեկան երեխային խնամքի նպաստի» բառերը.

i

2) որոշման N 2 հավելվածում`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ ենթակետով.

«12) 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի քանակը:»,

i

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.

«16.1. 12 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բնական գազի սպառման հանգամանքը`

1) ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kբգ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք, եթե 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի քանակը գերազանցում է սահմանային չափաքանակը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 3-Ն որոշմամբ նախատեսված փորձնական ծրագրի շրջանակներում սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը.

2) նշված պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար Kբգ-ն հավասարվում է 1.0-ի:»,

գ. հավելվածի 19-րդ կետի բանաձևը «Kէ» տառերից հետո լրացնել «x Kբգ» տառերով.

i

3) որոշման N 3 հավելվածում`

ա. 7-րդ կետից հանել «քաղաքացուն տրամադրված բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի կամ» բառերը,

i

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.

«19.1. Ընտանիքի կողմից 12 ամիսների ընթացքում բնական գազի` սահմանված չափաքանակից ավելի սպառած լինելու հանգամանքն ամրագրվում է «09» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:»,

գ. 20-րդ կետում «15-19-րդ» բառերը փոխարինել «15-19.1-րդ» բառերով,

դ. 20-րդ կետի 1-ին ենթակետը «16-րդ» բառից հետո լրացնել «և 19.1-ին» բառերով,

i

ե. 34-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» պարբերությամբ.

«զ. անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայության և տեխնիկական զննում անցնելու հանգամանքի մասին:»,

զ. 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի` սահմանված չափաքանակից ավելի սպառած լինելու մասին:»,

է. 44-րդ կետում «անհամապատասխանության» բառը փոխարինել «համապատասխանության» բառով,

i

ը. N 1 ձևի 3-րդ կետը «տվյալներով,» բառից հետո լրացնել «սպառած բնական գազի քանակը` «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում առկա տվյալներով,» բառերով,

թ. N 4 ձևի 33-րդ կետում «19» թիվը փոխարինել «19.1» թվով,

ժ. N 7 ձևը «Էլեկտրաէներգիա» պարբերությունից հետո լրացնել «Բնական գազ» պարբերությամբ.

i

4) որոշման N 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.

 

«8. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ(համաձայնու-թյամբ) բնական գազի բնակիչ բաժանորդներ բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան, համարը, բաժանորդի քարտի համարը, բնական գազի սպառման ամսական չափը, հանրային ծառայությունների համարանիշի համարը նախորդ 12 ամիսների ծախսը յուրա-քանչյուր ամսվա 25-ը առցանց` վեբ ծառայության միջոցով»

 

i

5) որոշման N 8 հավելվածի`

ա. 35-րդ կետում «21» թիվը փոխարինել «30» թվով,

բ. 42-րդ կետում «7-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

i

գ. N 4 ձևի 19-րդ կետում «հեռախոս» բառը փոխարինել «բնական գազ» բառերով.

i

6) որոշման N 13 հավելվածի վերնագրից և 1-ին կետից հանել «և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի» բառերը:

2. Սահմանել, որ 2017-2018 թվականների ընթացքում իրականացվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակների կիրառման փորձնական ծրագիր:

(2-րդ կետը փոփ. 12.04.18 թիվ 438-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակը.

2) մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը, իրականացված փորձնական ծրագրի արդյունքների ամփոփմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակի մասին:

(3-րդ կետը փոփ. 12.04.18 թիվ 438-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հունվարի 13
Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.01.2017
N 3-Ն
Որոշում