Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1247-Ա ...

 

25.03.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի N 1955-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1247-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը`

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1247-Ա որոշումը:

2. Հաստատել ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. դեկտեմբերի 25-ի

N 1955-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Գ. Պապոյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

    Ն. Տերյան          - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Պողոսյան        - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Ռ. Սիմոնյան        - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Փիրումյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական

                         վարչության պետ

 

    Մ. Զալիբեկյան      - ՀՀ արդարադատության նախարարության իրավական

                         ապահովման վարչության պետ

 

    Լ. Օհանեսյան       - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Մ. Վարդանյան       - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների

                         ընթացիկ հսկողության հարկային

                         տեսչություն-վարչության ընթացիկ հատուկ հսկողության

                         թիվ 3 բաժնի պետի տեղակալ

 

    Ս. Ներսիսյան       - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային

                         հսկողության վարչության մաքսային գործառնությունների

                         կազմակերպման և հսկողության բաժնի պետ

 

    Ա. Եգանյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության

                         քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի

                         քարտուղար)

 

(հավելվածը փոփ. 27.07.2020 թիվ 848-Ա, 09.02.2021 թիվ 106-Ա, 02.08.2021 թիվ 814-Ա, 25.05.2022 թիվ 577-Ա, 09.11.2022 թիվ 1334-Ա, 25.03.2024 թիվ 274-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.12.2019
N 1955-Ա
Որոշում