Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 14 ...

 

01.04.2024 - 29.03.2024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2024 թվականի N 263-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1427-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման մասին» N 1427-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

1.1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 130 որոշմամբ նախատեսված մաքսային ընթացակարգով ձևակերպելիս սույն որոշման հավելվածով սահմանված Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացնելու պահանջը կարող է չկիրառվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով սահմանված դեպքերում:

(1.1-ին կետը լրաց. 28.03.2024 թիվ 422-Ն որոշում)

 

«16 սեպտեմբերի 2022 թվականի N 1427-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող ապրանքների համար Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը մաքսային մարմիններին ներկայացվում են միայն այն դեպքում, երբ համապատասխանության գնահատման փաստաթղթերով ներմուծման ենթակա ապրանքներն արտահանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ` բացառությամբ որոշմամբ սահմանվող հավելվածում ներառված ցանկում ընդգրկված տեխնիկական կանոնակարգերի, որոնց համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 130 որոշմամբ նախատեսված մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ:

2. Հաստատել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի ցանկը, որոնց մասով առկա է համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պարտադիր պահանջ` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի սեպտեմբերի 16-ի

N 1427-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵԱՏՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԿԱ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋ

 

1. «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) (բացառությամբ մատնահարդարման և պեդիկյուրի համար նախատեսված սարքերից (ԱՏԳ ԱԱ 850980000 ծածկագիր), լվացքի մեքենաներից (ԱՏԳ ԱԱ 8450200000 ծածկագիր), ձայնային համակարգերից (ԱՏԳ ԱԱ 8518309500 ծածկագիր), էլեկտրատաքացման գործիքից (ԱՏԳ ԱԱ 8515110000, 8515190000, 851521000, 8515290001, 8515290009 ծածկագրեր), մալուխներ, հաղորդալարեր և քուղերից (ԱՏԳ ԱԱ 8516808000))

2. «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011)

3. «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011)

4. «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011)

5. «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011)

6. «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011)

7. «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 014/2011) (միայն բիտում` նավթային, ճանապարհային, մածուցիկ (ԱՏԳ ԱԱ 2713200000 ծածկագիր)

8. «Հացահատիկի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 015/2012)

9. «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) (բացառությամբ լվացքի մեքենաներից (ԱՏԳ ԱԱ 845020000 ծածկագիր), խոնավացուցիչներ, գոլորշեցուցիչներ, չորացուցիչներից (ԱՏԳ ԱԱ 8479600000 ծածկագիր), մատնահարդարման և պեդիկյուրի համար նախատեսված սարքեր (ԱՏԳ ԱԱ 850980000 ծածկագիր), էլեկտրական կարապիկից (ԱՏԳ ԱԱ 8425310000 ծածկագիր), սկաներներ, տպիչներ և պատճենահանող սարքերից (ներառյալ բազմաֆունկցիոնալ սարքեր) (ԱՏԳ ԱԱ 8443321002, 8443321003, 8443329101 ծածկագրեր), անխափան սնուցման աղբյուրներից (ԱՏԳ ԱԱ 8504408300, 8504408500, 85044087000, 8504409100 ծածկագրեր), ակտիվ ձայնային համակարգեր` փոփոխական հոսանքի աղբյուրից սնվողից (ԱՏԳ ԱԱ 8518293008, 8518299600, 8518309500 ծածկագրեր))

10. «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011)

11. «Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011)

12. «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011)

13. «Ճարպայուղային արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 024/2011)

14. «Հատուկ նշանակության սննդամթերքի որոշակի տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012)

15. «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012)

16. «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013)

17. «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013)

18. «Ծխախոտային արտադրանքի մասին» (ՄՄ ՏԿ 035/2014)

19. «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 036/2016)

20. «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» (ՄՄ ՏԿ 037/2016) (բացառությամբ ստացիոնար հեռախոսներից (ԱՏԳ ԱԱ 8517140000 ծածկագիր))

21. «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 040/2016)

22. «Հրդեհային անվտանգության և հրդեհի մարման ապահովման միջոցների պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 043/2017)

23. «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում` բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 044/2017)

24. «Թռչնի մսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 051/2021):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. փետրվարի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 փետրվարի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2024
N 263-Ն
Որոշում