Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ Մ ...

 

 

---.0027.190802

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                       «19»        08           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---02147

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2002 թվականի N 27-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի ՔԾԽՈ-9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» ՔԾԽՈ-9 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

i

1) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) 14-րդ կետի «ա» - «ժդ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Աշխատակազմի ղեկավարը.

բ) Աշխատակազմի ղեկավարի տեղակալը.

գ) Խորհրդի նախագահի գրասենյակը (Խորհրդի նախագահի խորհրդականը, մամուլի քարտուղարը, օգնականը, գործավարը, Խորհրդի նախագահի տեղակալի օգնականը).

դ) իրավաբանական վարչությունը.

ե) անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչությունը.

զ) մրցութային և ատեստավորման վարչությունը.

է) վերահսկողության վարչությունը.

ը) գիտակրթական վարչությունը.

թ) արտաքին կապերի վարչությունը.

ժ) համակարգչային կառավարման բաժինը.

ժա) կադրային գործի վարման բաժինը.

ժբ) ընդհանուր բաժինը.

ժգ) հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժինը.

ժդ) տնտեսական բաժինը».

 

i

2) Կանոնադրության IV բաժնի վերնագրի «ՂԵԿԱՎԱՐԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ» բառերը.

 

3) Կանոնադրության 16-րդ կետի «օրենքով» բառը փոխարինել «Օրենքով» բառով.

 

i

4) Կանոնադրության 17-րդ`

i

ա) կետի «ե», «զ», «է», «թ», «ժա», «ժբ» և «ժգ» ենթակետերի «գլխավոր,» բառը փոխարինել «գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև» բառերով.

բ) կետի «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) իր լիազորությունների շրջանակներում համապատասխան միջնորդություն է ներկայացնում ատեստավորման արդյունքում Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ շնորհելու համար.».

գ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ1» ենթակետով.

«ժ1) Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.».

դ) կետի «ժգ» ենթակետի «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով.

 

5) Կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-րդ կետով.

i

«17.1. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Օրենքով սահմանված կարգով:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալն անմիջականորեն ենթարկվում է Աշխատակազմի ղեկավարին:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալը փոխարինում է Աշխատակազմի ղեկավարին` նրա բացակայության ժամանակ, ինչպես նաև իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:».

 

6) Կանոնադրության V բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«V. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

18. Խորհրդի նախագահին անմիջականորեն ենթարկվում են` Աշխատակազմի ղեկավարը, Խորհրդի նախագահի խորհրդականը, մամուլի քարտուղարը, օգնականը և գործավարը:

19. Խորհրդի նախագահի տեղակալին անմիջականորեն ենթարկվում է Խորհրդի նախագահի տեղակալի օգնականը:

20. Խորհրդի նախագահի խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, գործավարին, ինչպես նաև Խորհրդի նախագահի տեղակալի օգնականին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Խորհրդի նախագահը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Խորհրդի նախագահի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, գործավարի, ինչպես նաև Խորհրդի նախագահի տեղակալի օգնականի լիազորությունները սահմանում է Խորհրդի նախագահը:».

 

7) ուժը կորցրած ճանաչել Կանոնադրության 22-րդ կետի «զ» ենթակետը.

 

i

8) Կանոնադրության 23-րդ`

i

ա) կետի առաջին պարբերության «քաղաքացիական ծառայության պաշտոնների» բառերը հանել.

բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը1» ենթակետով.

«ը1) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` 65 տարին լրանալու դեպքում քաղաքացիական ծառայողի` մինչև մեկ տարի ժամկետով իր պաշտոնը շարունակել զբաղեցնելու համաձայնություն տալու համար.».

 

9) Կանոնադրության 24-րդ կետի`

i

ա) առաջին պարբերության «մրցութային, ատեստավորման և դասային աստիճանների շնորհման» բառերը փոխարինել «մրցութային և ատեստավորման» բառերով.

բ) «ժբ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

 

i

10) Կանոնադրության 25-րդ կետի`

i

ա) առաջին պարբերության «կադրային գործի վարման մեթոդական ղեկավարման և» բառերը հանել.

բ) «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ապահովում է Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններում կադրային գործի վարման մեթոդական ղեկավարման, քաղաքացիական ծառայության կազմակերպման և ղեկավարման ու դրանց հետ կապված Օրենքի, Խորհրդի որոշումների և այլ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը և Խորհուրդ առաջարկություններ ներկայացնելը.

բ) Խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիական ծառայության առանձին հարցերի հետ կապված ուսումնասիրություններ և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.».

գ) «զ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

 

i

11) Կանոնադրության 26-րդ`

i

ա) կետի առաջին պարբերության «կրթական բաժինը» բառերը փոխարինել «գիտակրթական վարչությունը» բառերով.

բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե1» և «ե2» ենթակետերով.

«ե1) ապահովում է Խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կառավարման լիազորությունների արդյունավետ իրականացումը.

ե2) իրականացնում է Օրենքով, Խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով սահմանված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի ապահովումը.».

 

12) Կանոնադրությունը լրացնել նոր` 26.1-րդ կետով`

i

«26.1. Աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը

ա) իրականացնում է օտարերկրյա պետություններում քաղաքացիական ծառայության գործընթացների ուսումնասիրությունը, վերլուծությունը և Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

բ) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերություններն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների հետ.

գ) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի կողմից միջազգային ծրագրերի հետ կապված աշխատանքների իրականացումը.

դ) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերությունները հասարակական միավորումների ներկայացուցիչների հետ.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:».

 

13) Կանոնադրության 28-րդ`

i

ա) կետի առաջին պարբերության «անձնակազմի կառավարման» բառերը փոխարինել «կադրային գործի վարման» բառերով.

բ) կետի «դ» ենթակետի «արխիվային գործի վարման» բառերը փոխարինել «ընդհանուր» բառով.

գ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ1» - «դ7» ենթակետերով.

«դ1) Խորհրդի որոշումներով սահմանված կարգով կազմում է Աշխատակազմի տվյալ տարվա ընթացքում կամ արտահերթ ատեստավորման և վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների ցուցակը և այն ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին.

դ2) ապահովում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին իրազեկ լինելու իրավունք ստանալու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալու թույլտվությունը ձևակերպելու աշխատանքները.

դ3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը.

դ4) իրականացնում է Խորհրդի և Աշխատակազմի կնիքների և դրոշմակնիքների պատվիրման, ոչնչացման, ինչպես նաև ընդունման-հանձնման հետ կապված աշխատանքները.

դ5) կազմակերպում է գաղտնի գործավարությունը, գաղտնի փաստաթղթերի բազմացման, հաշվառման, պահպանման և օգտագործման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջների կատարումը.

դ6) կատարում է գաղտնապահարանների, մետաղյա պահարանների, հատուկ պահեստարանների, ինչպես նաև դրանց բանալիների հաշվառումը.

դ7) ապահովում է գաղտնի փաստաթղթերի առաքումը.».

 

14) ուժը կորցրած ճանաչել Կանոնադրության 29-րդ կետը.

 

i

15) Կանոնադրության 30-րդ`

i

ա) կետի «ե» ենթակետի «Աշխատակազմի արխիվային գործի վարման բաժնի հետ» բառերը հանել.

բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է1» - «է11» ենթակետերով.

«է1) ապահովում է բաժին հանձնված փաստաթղթերի հաշվառումը և պահպանումը, կատարում է արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումը, ստեղծում է արխիվի գիտատեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաստաթղթերի հաշվառումը, ապահովում է արխիվային փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծումն ու պահպանումը.

է2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը տրամադրում է ժամանակավոր օգտագործման.

է3) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Աշխատակազմի պատասխանատու աշխատողներին տեղեկացնում է փաստաթղթերի կազմի և բովանդակության մասին, դրանց վերաբերյալ պատրաստում է վերլուծական և տեղեկատվական նյութեր.

է4) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական արխիվներից ստանում է արխիվային անհրաժեշտ փաստաթղթերի պատճեններ և տեղեկանքներ.

է5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում արխիվային փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ.

է6) մեթոդական և գործնական օգնություն է ցույց տալիս Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին` ընթացիկ գործավարության և իրեն հանձնման ենթակա փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներում.

է7) իրականացնում է գրադարան ստացվող գրականության գույքային գրանցումը և մշակումը.

է8) սպասարկում է Աշխատակազմի աշխատողներին, ընդունում և վերաբաշխում է մամուլը.

է9) ապահովում է գրադարանի գրքային ունեցվածքի պատշաճ պահպանումը.

է10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է միջազգային գրադարանային համագործակցությանը, ապահովում է միջգրադարանային կապը.

է11) առաջարկություններ է ներկայացնում բաժանորդագրությունների, գրքափոխանակության և գնումներ կատարելու վերաբերյալ.».

 

16) ուժը կորցրած ճանաչել Կանոնադրության 31-րդ կետը.

 

i

17) ուժը կորցրած ճանաչել Կանոնադրության 32-րդ կետի «գ» ենթակետը.

 

18) Կանոնադրության 33-րդ կետի`

ա) առաջին պարբերության «գործերի կառավարչությունը» բառերը փոխարինել «տնտեսական բաժինը» բառերով.

բ) «բ» ենթակետի «շինարարության» բառից հետո լրացնել «, գնման գործի, գույքի պահպանման և կառավարման» բառերը.

գ) «է» ենթակետի «ֆինանսատնտեսական» բառը փոխարինել «տնտեսական» բառով.

դ) «թ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

 

19) Կանոնադրության 35-րդ կետի`

i

ա) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է իր ղեկավարած ստորաբաժանման կողմից նախապատրաստված Խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և փաստաթղթերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակումը.».

բ) «ժա» ենթակետի «ներգրավելու» բառից հետո լրացնել «, աշխատանքային խմբեր կազմավորելու» բառերը.

 

20) ուժը կորցրած ճանաչել Կանոնադրության 36-38-րդ կետերը.

 

i

21) Կանոնադրության 40-րդ կետի «իրականացնում են» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև» բառերը:

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
31.07.2002
N 27-Ն
Որոշում