Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՖՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ...

25.09.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.09.2002  -ից մինչեւ   25.09.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 12.08.03 թիվ 282-Ն որոշում)

i

050.0249.080802

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»         08           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002127

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2002 թվականի թիվ 249-Ն

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել օֆշորային տարածքների ցանկը` համաձայն հավելվածի (կցվում է):

i

2. Սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 25-ի «Բանկային վերահսկողության նպատակով օֆշորային տարածքների ցանկը հաստատելու մասին» թիվ 335 որոշման 1-ին կետով հաստատված ցանկը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի հուլիսի 23-ի

թիվ 249-Ն որոշմամբ

 

ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Անթիլյան կղզիներ (Նիդերլանդներ)

2. Անգիլյա կղզի (Անգուիլա)

3. Անտիգուա կղզի (Անտիգուա և Բարբուրդա)

4. Արուբա

5. Անդորայի Իշխանություն

6. ԱՄՆ (Վիրջինյան կղզիներ, Պուերտո Ռիկոյի Համագործակցություն, Դելավեր

և Վայոմինգ նահանգներ)

7. Արգենտինա

8. Ալբանիա

9. Բահրեյնի Պետություն

10. Բարբադոս

11. Բրիտանական Վիրջինյան կղզիներ

12. Բրունեյ-Դարուսսալամ Պետություն

13. Բահամյան կղզիների Համագործակցություն

14. Բերմուդյան կղզիներ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

15. Բելիզ

16. Բոսնիա

17. Գրենադա

18. Գուամ

19. Գվադելուպ

20. Գվիանա (Ֆրանսիա)

21. Գայանա (Գայանայի Կոոպերատիվ Հանրապետություն)

22. Դուբլին, Շենոն (Իռլանդիա)

23. Դուբայ (Դուբայի Իշխանություն, Միացյալ Արաբական Էմիրություններ)

24. Դոմինիկյան Հանրապետություն

25. Թերքս և Կայքոս կղզիներ (Մեծ Բրիտանիա)

26. Թոնգա Թագավորություն

27. Թանժեր

28. Թաիթի

29. Թաիլանդ (Բանգկոկի միջազգային բանկային տարածքներ)

30. Իսրայել

31. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն

32. Լաբուան կղզի (Մալայզիա)

33. Լիբերիայի Հանրապետություն

34. Լիխտենշտեյնի Իշխանություն

35. Խորվաթիա

36. Կայմանյան կղզիներ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

37. Կոստա Ռիկայի Հանրապետություն

38. Կիպրոսի Հանրապետություն

39. Կոլումբիայի Հանրապետություն

40. Կուբա

41. Հոնգկոնգ, Սյանգան (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)

42. Հարավային Գեորգիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ (Միացյալ

Թագավորության տարածք)

43. Հերցեգովինա

44. Ճապոնիա (Ճապոնիայի օֆշորային շուկա)

45. Ճամայկա

46. Մաքաո (Աօմին) (Պորտուգալական տարածք)

47. Մալթայի Հանրապետություն

48. Մալդիվյան Հանրապետություն

49. Մոնակոյի Իշխանություն

50. Մեն կղզի (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

51. Մադեյրա կղզի (Պորտուգալական տարածք)

52. Մարշալյան կղզիներ (Մարշալյան կղզիներ Հանրապետություն)

53. Մավրիկիայի Հանրապետություն

54. Մոնթսերրաթ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

55. Մարիանյան կղզիներ

56. Միկրոնեզիա

57. Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն

58. Մակեդոնիա

59. Մարտինիկա

60. Նաուրույի Հանրապետություն

61. Նիուե կղզի (Նիուեի Հանրապետություն)

62. Նիգերիա

63. Շվեյցարիայի Համադաշնություն

64. Շրի Լանկա

65. Չագոս կղզի (Բրիտանական տարածք, Հնդկական օվկիանոս)

66. Չեռնոգորիայի Հանրապետություն

67. Պանամայի Հանրապետություն

68. Պուերտո Ռիկո

69. Պալաու (Բալաու) Հանրապետություն

70. Ջիբրալթար (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

71. Ջերսի և Հերնսի կղզիներ, Սարկ (Միացյալ Թագավորությունից կախյալ

տարածք)

72. Ջիբութիի Հանրապետություն

73. Սամոայի Անկախ Պետություն

74. Սինգապուրի Հանրապետություն

75. Սենթ Քիթս և Նեվիս Դաշնություն

76. Սենթ Լուսիա կղզի (Սենթ Լուսիա)

77. Սենթ Վինսենթ կղզի (Սենթ Վինսենթ և Գրենադիններ)

78. Սեյշելյան կղզիներ Հանրապետություն

79. Սան Մարինոյի Հանրապետություն

80. Սուրինամ

81. Վանուատուի Հանրապետություն

82. Վեստ Ինդիա (Միացյալ Թագավորության տարածք)

83. Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետություն

84. ՈՒրուգվայ

85. Քուկի կղզիներ (Նոր Զելանդիա)

86. Քամպիոնե

87. Ֆիջի Անկախ Դեմոկրատական Հանրապետություն

88. Ֆիլիպիններ

 

Օֆշորային տարածքների երկրներում AAA (Aaa1) -ից AA (Aa3), * A+ (A1) - ից A-(A3) * ռեյթինգավորում ունեցող առևտրային բանկերի նկատմամբ պահանջները կշռվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ով սահմանված կարգով:

 

* Օգտագործվել է Ստանդարտ և Փուրզ, իսկ փակագծերում` Մուդիզ ռեյթինգավորող գործակալությունների կողմից սահմանված ռեյթինգավորման մեթոդիկան:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
23.07.2002
N 249-Ն
Որոշում