Սեղմել Esc փակելու համար:
{30.03.2024 - 25.05.2024} ՀՀ ՏԱՐԱԾՔ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{30.03.2024 - 25.05.2024} ՀՀ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.03.2024  -ից մինչեւ   25.05.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 30.03.2024 - 25.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

5 մարտի 2020 թվականի N 339-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐ, ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ի հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի N 69-Ն որոշման 3-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգը` համաձայն հավելված 1-ի:

2) Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն հավելված 2-ի:

3) Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչների ցանկը` համաձայն հավելված 3-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Տ. Խաչատրյան

 

Հավելված N 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2020 թ. մարտի 5-ի

N 339-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ, ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծման մեկանգամյա լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա) տրամադրման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

2. Ընթացակարգում օգտագործվող հասկացություններն են`

1) մեկանգամյա լիցենզիա` լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը, որը իրավունք է տալիս տվյալ ապրանքի որոշակի քանակության ներմուծման համար,

2) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր,

3) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից,

4) լիցենզիայի կատարում` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների փաստացի ներմուծում, որոնց բացթողումն իրականացվել է մաքսային մարմինների կողմից` տրված (ձևակերպված) լիցենզիայի հիման վրա, տվյալ լիցենզիայով նախատեսված պայմաններով:

3. Տրամադրված լիցենզիաների վերաբերյալ վարվում է էլեկտրոնային գրանցամատյան, որում առկա տվյալները կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում այդ տեղեկատվությունը ստանալու իրավունք ունեցողներին:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Լիցենզիա ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է (այսուհետ` նախարարություն) ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, և/կամ ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն ձևի,

2) հաշիվ-ապրանքագրի կամ արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը,

3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,

4) Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար նախատեսված նմուշների որոշակի քանակի ներմուծման վերաբերյալ հիմնավորող փաստաթղթի պատճենը,

5) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

5. Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծման մեկանգամյա լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և/կամ պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմումը էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացնելու դեպքում` կից փաստաթղթերի և/կամ պատճենների լրացուցիչ հաստատման անհրաժեշտությունը բացակայում է:

6. Լիցենզիա ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն` անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:

i

7. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախարարություն հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]), ինչպես նաև` փոստով կամ առձեռն:

(7-րդ կետը խմբագրվելու է 25.04.2024 թվ` 22.03.2024 թիվ 827-Ն հրաման)

i

8. Լիցենզիան տրամադրվում է կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է նախարարության կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(8-րդ կետը փոփ. 22.03.2024 թիվ 827-Ն հրաման)

9. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

i

10. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում լիցենզիայի տրամադրման կամ հայտի մերժման ժամկետը երկարաձգվում է ևս մեկ աշխատանքային օրով:

(10-րդ կետը փոփ. 22.03.2024 թիվ 827-Ն հրաման)

11. Լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին` դրա գործողության մեջ մտնելու օրվանից հաշվարկված: Լիցենզիայի գործողության ժամկետը կարող է սահմանափակվել լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթղթի գործողության ժամկետով:

12. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով`

i

1) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը թերի են, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը,

2) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների առկայությունը,

3) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված է:

(12-րդ կետը փոփ. 22.03.2024 թիվ 827-Ն հրաման)

13. Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն ընթացակարգի 12-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի մասին:

14. Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխությունների կատարում, այդ թվում` տեխնիկական բնույթի:

15. Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն) կամ փոխվել են ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալները, հայտատուն պարտավոր է դիմում ներկայացնել նախարարություն տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար: Նոր լիցենզիա ստանալու համար հայտատուն դիմում կարող է ներկայացնել` կցելով սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված և վերը նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

16. Նախարարությունը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում.

1) հայտատուի կողմից գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի միջոցով դիմումի ներկայացում,

2) որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կատարում (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխությունը) կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալների փոփոխություն,

3) լիցենզիա ստանալու նպատակով հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների հայտնաբերում,

4) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայած մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցում կամ կասեցում,

5) անդամ պետության միջազգային պարտավորությունների խախտում այն պայմանագրի կատարման ժամանակ, որի հիման վրա տրամադրվել է լիցենզիան,

6) լիցենզիայի տրամադրման ժամանակ թույլ տրված այնպիսի խախտումների հայտնաբերում, որոնց հետևանքով տրամադրվել է լիցենզիան, որը չէր կարող տրամադրվել սահմանված կարգը պահպանելու դեպքում,

7) լիցենզառուի կողմից միջազգային նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված` լիցենզիայի տրամադրման պայմանների չկատարում,

8) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրված լիցենզիայի գործողության դադարեցման և կասեցման, եթե գործունեության նման տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի համար լիցենզավորման պահանջ է սահմանվել,

9) եթե դատարանի կողմից ընդունված լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ վճիռն ուժի մեջ է մտել:

17. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին նախարարության կողմից որոշում կայացնելու օրվանից: Կասեցված լիցենզիայի գործողությունը նախարարության կողմից վերականգնվում է դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը: Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:

18. Լիցենզիայի կորստի դեպքում նախարարությունը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ու չափով պետական տուրքը (օրենքով նման տուրք սահմանված լինելու դեպքում) վճարելուց հետո տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող լիցենզիայի կրկնօրինակը: Լիցենզիայի կրկնօրինակը նախարարության կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Լիցենզիա կամ լիցենզիայի կրկնօրինակ տրամադրելու (ձևակերպելու) համար գանձվում է պետական տուրք` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով:

19. Լիցենզիան ստորագրում է նախարարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը:

 

Ձև

 

ՀԱՅՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ, ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|1. Հայտ N                 |2. Գործողության ժամկետը                   |

|__________________________|__________________________________________|

|3. Լիցենզիայի տեսակը      |4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և/կամ  |

|                          |կողմերի մտադրությունների մասին վկայող այլ |

|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                |փաստաթուղթ                                |

|                          |N    առ                                   |

|__________________________|__________________________________________|

|5. Հայտատուն              |6. Վաճառողը                               |

|__________________________|__________________________________________|

|7. Արտահանող երկիրը       |8. Վաճառողի երկիրը                        |

|__________________________|__________________________________________|

|9. Պայմանագրով            |10. Արժեքը    |11. Վիճակագրական արժեքը    |

|նախատեսված տարադրամը      |              |                           |

|__________________________|______________|___________________________|

|12. Ծագման երկիրը         |13. Քանակը    |14. Չափի միավորը           |

|_____________________________________________________________________|

|15. Ապրանքի ծածկագիրը և  նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի          |

|_____________________________________________________________________|

|16. Լրացուցիչ տեղեկատվություն                                        |

|_____________________________________________________________________|

|17. Լիցենզիա տալու հիմքը  |18. Հայտատու (լիազորած անձ)               |

|                          |Անունը, հայրանունը, ազգանունը             |

|                          |Պաշտոնը`                                  |

|                          |Հեռախոսահամարը`                           |

|                          |Ստորագրությունը և  կնիքը                  |

|                          |(կնիքի առկայության դեպքում)               |

|                          |_____ _____________ 202 թ.                |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2020 թ. մարտի 5-ի

N 339-Ն հրամանի

 

ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ, ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր  |

|մարմին                                                               |

|_____________________________________________________________________|

|1. Մեկանգամյա լիցենզիա N  |2. Գործողության ժամկետը                   |

|__________________________|__________________________________________|

|3. Մեկանգամյա լիցենզիայի  |4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և/կամ  |

|տեսակը                    |կողմերի մտադրությունների մասին վկայող այլ |

|                          |փաստաթուղթ                                |

|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                |N       առ                                |

|__________________________|__________________________________________|

|5. Հայտատուն              |6. Վաճառողը                               |

|__________________________|__________________________________________|

|7. Ուղարկող երկիրը        |8. Վաճառողի երկիրը                        |

|__________________________|__________________________________________|

|9. Պայմանագրով նախատեսված |10. Արժեքը    |11. Վիճակագրական արժեքը    |

|տարադրամը                 |              |                           |

|__________________________|______________|___________________________|

|12. Ծագման երկիրը         |13. Ծավալը    |14. Չափի միավորը           |

|_____________________________________________________________________|

|15. Ապրանքի ծածկագիրը և  նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի          |

|_____________________________________________________________________|

|16. Լրացուցիչ տեղեկատվություն                                        |

|_____________________________________________________________________|

|17. Լիցենզիան տալու       |18. Լիազորված անձ                         |

|հիմքը                     |Անունը, հայրանունը, ազգանունը             |

|                          |Պաշտոնը                                   |

|                          |Ստորագրությունը և  կնիքը                  |

|                          |_____ _____________ 202 թ.                |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2020 թ. մարտի 5-ի

N 339-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ, ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

 

.___________________________________________________________________.

|Ապրանքի անվանումը                  |ԵՏՄ արտաքին     |քիմիական      |

|                                   |տնտեսական       |նյութերի      |

|                                   |գործունեության  |վերաբերյալ    |

|                                   |ապրանքային      |վերլուծական   |

|                                   |անվանացանկի կոդը|տեսությունների|

|                                   |                |մշակման       |

|                                   |                |ծառայության   |

|                                   |                |համարները     |

|                                   |                |ՔՎԾ)          |

|___________________________________|________________|______________|

|1. Ալդրին                          |2903 82 000 0   |309-00-2      |

|                                   |3808 59 000 9   |              |

|___________________________________|________________|______________|

|2. Քլորդան                         |2903 82 000 0   |57-74-9       |

|                                   |3808 59 000 9   |              |

|___________________________________|________________|______________|

|3. Դիլդրին                         |2910 40 000 0   |60-57-1       |

|                                   |3808000 9       |              |

|___________________________________|________________|______________|

|4. Էնդրին                          |2910 90 000 0   |72-20-8       |

|___________________________________|________________|______________|

|5. Հեպտաքլոր                       |2903 82 000 0   |76-44-8       |

|                                   |3808 59 000 9   |              |

|___________________________________|________________|______________|

|6. Հեքսաքլորբենզոլ                 |2903 92 000 0   |118-74-1      |

|                                   |3808 59 000 9   |              |

|___________________________________|________________|______________|

|7. Միրեքս                          |2903 83 000 0   |2385-85-5     |

|                                   |3808 91 200 0   |              |

|___________________________________|________________|______________|

|8. Կամֆեքլոր (տոքսաֆեն)            |3808 59 000 9   |8001-35-2     |

|___________________________________|________________|______________|

|9. Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ), |2903 99         |              |

|պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ)     |3824 82 000 0   |              |

|___________________________________|________________|______________|

|10. ԴԴՏ (1-1-1 եռքլոր-2,2-բիս      |2903 92 000 0   |50-29-3       |

|(ն-քլորոֆենիլ) էթան)               |3808 59 000 9   |              |

.___________________________________________________________________.

 

Վերոնշյալ բույսերի պաշտպանության միջոցները և այլ կայուն օրգանական աղտոտիչները, որոնք ընդգրկված են Ստոկհոլմյան 2001 թվականի մայիսի 22-ի կայուն օրգանական աղտոտիչների կոնվենցիայի Ա և Բ հավելվածներով, ներմուծվում են Միության մաքսային տարածք, որը փաթեթավորված են հերմետիկորեն փակված ամպուլներով կամ 1-ից 10 մլ (գ) քանակությամբ` լաբորատոր ուսումնասիրություններում դրանց օգտագործման համար, ինչպես նաև էտալոնային ստանդարտ (այսուհետ` նմուշներ), ներառյալ` լաբորատոր ուսումնասիրությունների և անվտանգության վերահսկման ընթացքում սննդի, ջրի, օդի, միջլաբորատոր համեմատության թեստերի անցկացման, չափումների կատարման, մեթոդների մշակման, որպես գիտական հետազոտությունների իրականացման համար:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
05.03.2020
N 339-Ն
Հրաման