Սեղմել Esc փակելու համար:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՍՏԵՂԾԱԾ ՀԻՄ ...

 

05.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2326-Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՍՏԵՂԾԱԾ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ (ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ) ԶԻՋՄԱՆ ԴԻՄԱՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ, ՄԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՌԱՆՁԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ (ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ) ՓՈԽԱՆՑՄԱՆ, ՓՈԽԱՆՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ (ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների (ֆինանսական կազմակերպություններ) դրամական պահանջների (գույքային իրավունքների) զիջման դիմաց պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման, մարման առանձնահատկությունները` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել սույն որոշման 1-ին կետում նշված առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորությունների ընտրանքի չափանիշները և ֆինանսական կազմակերպությունների կողմից դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման, փոխանցված դրամական պահանջների (գույքային իրավունքների) վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` սույն որոշման 1-ին կետում նշված պարտատոմսերի գծով սեփականության իրավունքի գրանցումները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգում իրականացնել սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված տեղաբաշխմանը համապատասխան:

4. Սահմանել, որ սույն որոշման հիման վրա կնքված գործարքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցված դրամական պահանջների (գույքային իրավունքների) իրացման հարցը համաձայնեցման ընթացակարգով ենթակա է լուծման իրավասու պետական մարմինների` օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2023 թվականի դեկտեմբերի 28-ի

N 2326-Ն որոշման

 

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՍՏԵՂԾԱԾ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ (ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ) ԶԻՋՄԱՆ ԴԻՄԱՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ, ՄԱՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական երկարաժամկետ պարտատոմսեր թողարկելու մասին» թիվ 428-Ա հրամանի համաձայն թողարկված, AMGB1129A332 արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրով, 2033 թվականի հոկտեմբերի 29-ի մարման ամսաթվով, 9.60% արժեկտրոնային եկամտաբերությամբ, պետական գանձապետական երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի (այսուհետ` պարտատոմսեր) թողարկված ծավալից 217,861,881,000 դրամ անվանական արժեքով պարտատոմսերը տեղաբաշխվում են Լեռնային Ղարաբաղի կառավարության, նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետով սահմանված ընտրանքի չափանիշներին համապատասխան պարտավորություններով պարտատեր հանդիսացող ֆինանսական կազմակերպություններին սույն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքների կնքման օրվանից առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում` ըստ յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպության և հետևյալ համամասնությամբ.

 

._________________________________________________________________________.

|Ֆինանսական կազմակերպություն          |2023 թվականի      |Պարտատոմսի      |

|                                     |դեկտեմբերի 29-ի   |անվանական       |

|                                     |դրությամբ զիջվող  |արժեք, ՀՀ դրամ  |

|                                     |պահանջի           |                |

|                                     |առավելագույն      |                |

|                                     |ծավալ, ՀՀ դրամ    |                |

|_____________________________________|__________________|________________|

|«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ                      |3,032,477,436.6   |2,122,734,000   |

|_____________________________________|__________________|________________|

|«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ                  |12,944,351,789.9  |9,061,046,000   |

|_____________________________________|__________________|________________|

|«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ                     |9,694,677,831.4   |6,786,274,000   |

|_____________________________________|__________________|________________|

|«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ                      |52,307,671,020.4  |36,615,370,000  |

|_____________________________________|__________________|________________|

|«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ                     |4,668,430,992.7   |3,267,902,000   |

|_____________________________________|__________________|________________|

|«ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային         |1,535,575,912.9   |1,074,903,000   |

|կազմակերպություն ՓԲԸ                 |                  |                |

|_____________________________________|__________________|________________|

|«Արմսվիսբանկ» ՓԲԸ                    |24,611,292,051.8  |17,227,904,000  |

|_____________________________________|__________________|________________|

|«Արդշինբանկ» ՓԲԸ                     |57,588,002,868.7  |40,311,602,000  |

|_____________________________________|__________________|________________|

|«Հայաստանի արտահանման ապահովագրական  |103,682,000.0     |72,577,000      |

|գործակալություն» ԱՓԲԸ                |                  |                |

|_____________________________________|__________________|________________|

|«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ              |63,977,347.8      |44,784,000      |

|_____________________________________|__________________|________________|

|«Արցախբանկ» ՓԲԸ                      |102,992,661,431.5 |72,094,863,000  |

|_____________________________________|__________________|________________|

|«ԲԼԵՍՍ» ունիվերսալ վարկային          |566,277,943.4     |396,395,000     |

|կազմակերպություն ՍՊԸ                 |                  |                |

|_____________________________________|__________________|________________|

|«Բնակարան երիտասարդներին»            |24,735,174,000.0  |17,314,622,000  |

|վերաֆինանսավորում իրականացնող        |                  |                |

|վարկային կազմակերպություն ՓԲԸ        |                  |                |

|_____________________________________|__________________|________________|

|«Կոնվերս Բանկ» ՓԲԸ                   |7,845,455,163.0   |5,491,819,000   |

|_____________________________________|__________________|________________|

|«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ                      |262,760,000.0     |183,932,000     |

|_____________________________________|__________________|________________|

|«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ             |234,480,671.2     |164,136,000     |

|_____________________________________|__________________|________________|

|«Յունիբանկ» ԲԲԸ                      |8,044,311,330.1   |5,631,018,000   |

|_____________________________________|__________________|________________|

|Ընդամենը                             |311,231,259,791.4 |217,861,881,000 |

._________________________________________________________________________.

 

Սույն կետում ներկայացված զիջվող պահանջի առավելագույն ծավալը և պարտատոմսի անվանական արժեքը կարող են վերահաշվարկվել դրամական պահանջի (գույքային իրավունքի) փոխանցման գործարքի կնքման օրվա դրությամբ:

2. Պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքների գրանցումներն իրականացվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվող գրությամբ նշված տեղաբաշխման արդյունքներին համապատասխան` նշելով ֆինանսական կազմակերպության անվանումը, արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը, տեղաբաշխված պարտատոմսերի անվանական ընդհանուր ծավալը և արժեթղթերի դեպո հաշվի տեսակը (սեփական կամ ամփոփ ներդրողի), իսկ ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների դեպքում` վերջիններիս սպասարկող բանկի անվանումը` ներկայացված պարտավորություններով որպես արժեթղթերի դեպո հաշվի տեսակ նշելով տվյալ բանկի ամփոփ ներդրողի:

3. Պարտատոմսերի տեղաբաշխման վերջնահաշվարկը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 142-Ն որոշմամբ սահմանված կարգով:

4. Պարտատոմսերի գների և արժեկտրոնների հաշվարկների, հետգնման, երկրորդային շուկայում պարտատոմսերի շրջանառության, պարտատոմսերի գրավադրման, պահառության գործունեության, պարտատոմսերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգի, պարտատոմսերի մարման, արժեկտրոնների վճարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, հետգնման, շրջանառության և մարման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, հետգնման և մարման կարգը, գանձապետական պահառուի գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1580-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1606-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 381-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կանոնները:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2023 թվականի դեկտեմբերի 28-ի

N 2326-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՌԱՆՁԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ (ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ) ՓՈԽԱՆՑՄԱՆ, ՓՈԽԱՆՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ (ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասի հիմքով ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցման ենթակա դրամական պահանջների (գույքային իրավունքների) գծով առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորությունների ընտրանքի չափանիշները, այդ դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման, դրանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակման հետ կապված հարաբերությունները:

2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասի հիմքով ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցման ենթակա են ֆինանսական կազմակերպություններում ձևավորված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ վերջիններիս ֆինանսական հաշվետվություններում առկա հետևյալ պարտավորությունների և դրանց գծով հաշվարկված տոկոսների գծով դրամական պահանջները (գույքային իրավունքները).

 

._____________________________________________________________________.

|1  |Լեռնային Ղարաբաղի կառավարության պարտատոմսերից ծագող              |

|   |պարտավորություններ                                               |

|___|_________________________________________________________________|

|2  |Լեռնային Ղարաբաղի հիմնադրամների պարտատոմսերից ծագող              |

|   |պարտավորություններ                                               |

|___|_________________________________________________________________|

|3  |Լեռնային Ղարաբաղի հիմնադրամներին տրամադրված վարկեր, Լեռնային     |

|   |Ղարաբաղի հիմնադրամների նկատմամբ ձևավորված  դեբիտորական պարտքեր   |

|___|_________________________________________________________________|

|4  |«Արցախի ներդրումային ընկերության» կողմից հիմնադրված «Ֆիդես       |

|   |հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ին տրամադրված վարկեր և  այլ   |

|   |պահանջներ                                                        |

|___|_________________________________________________________________|

|5  |Ֆիզիկական անձանց վարկեր (բացառությամբ դրամական միջոցներով        |

|   |ապահովված վարկերի)                                               |

|   |Այդ թվում`                                                       |

|___|_________________________________________________________________|

|5.1|Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի տարածքում      |

|   |անշարժ գույքի ձեռքբերման կամ վերանորոգման համար տրամադրված       |

|   |հիփոթեքային վարկեր                                               |

|___|_________________________________________________________________|

|5.2|Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին տրամադրված սպառողական կամ        |

|   |գյուղատնտեսական վարկեր` Լեռնային Ղարաբաղի տարածքում անշարժ գույքի|

|   |գրավադրմամբ                                                      |

|___|_________________________________________________________________|

|5.3|Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին ոսկու վարկերի գրավադրմամբ        |

|   |տրամադրված սպառողական վարկեր                                     |

|___|_________________________________________________________________|

|5.4|Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի տարածքում      |

|   |օգտագործման նպատակով կամ Լեռնային Ղարաբաղի ունեցած եկամուտների   |

|   |ապահովմամբ տրամադրված այլ սպառողական և  գյուղատնտեսական վարկեր   |

|___|_________________________________________________________________|

|5.5|5.1-ից 5.4 կետերի չափանիշներին բավարարող և  2023 թվականի         |

|   |նոյեմբերի 8-ի դրությամբ ֆիզիկական անձանց անհուսալի վարկեր`       |

|   |բացառությամբ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ անհուսալի    |

|   |եղած վարկերի                                                     |

|___|_________________________________________________________________|

|5.6|ՀՀ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի տարածքում անշարժ գույքի       |

|   |ձեռքբերման կամ վերանորոգման համար տրամադրված հիփոթեքային վարկեր` |

|   |բացառությամբ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ անհուսալի    |

|   |վարկերի                                                          |

|___|_________________________________________________________________|

|6  |Իրավաբանական անձանց վարկեր                                       |

|   |Այդ թվում`                                                       |

|___|_________________________________________________________________|

|6.1|Լեռնային Ղարաբաղում գրանցված իրավաբանական անձանց Լեռնային        |

|   |Ղարաբաղի տարածքում գործունեություն ծավալելու նպատակով տրամադրված |

|   |վարկեր, որոնք կամ որոնց մի մասն ապահովված են Լեռնային Ղարաբաղում |

|   |առկա գույքով` զտված տվյալ վարկերի ապահովվածություն հանդիսացող`   |

|   |Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույքի, այլ հիմնական  |

|   |միջոցների և  դրամական միջոցների արժեքի չափով                     |

|___|_________________________________________________________________|

|6.2|6.1 կետի չափանիշներին բավարարող և  2023 թվականի նոյեմբերի 8-ի    |

|   |դրությամբ անհուսալի վարկեր` բացառությամբ 2020 թվականի սեպտեմբերի |

|   |30-ի դրությամբ անհուսալի վարկերի                                 |

._____________________________________________________________________.

 

3. Դրամական պահանջները (գույքային իրավունքները) փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և համապատասխան ֆինանսական կազմակերպության միջև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված կարգով հասարակ գրավոր ձևով (որպես վարկերի խմբային փոխանցման գործարք` հիմք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետ) կնքված գործարքի հիման վրա: Ընդ որում, սույն հավելվածի 2-րդ կետում ներկայացված աղյուսակի 1-5.6 տողերում ներկայացված պարտավորություններով դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքները կնքվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում, իսկ 6-6.2 տողերում ներկայացված պարտավորություններով գործարքները կնքվում են մինչև 2024 թվականի հունիսի 15-ը ՀՀ կառավարության կողմից այդ պարտավորությունների դիտարկման արդյունքներով: Դիտարկման գործընթացն իրականացվում է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրավասու պետական մարմնի (մարմինների) կողմից ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ (համաձայնությամբ):

(3-րդ կետը փոփ. 01.02.2024 թիվ 138-Ն, 04.04.2024 թիվ 463-Ն որոշումներ)

4. Սույն հավելվածի 3-րդ կետում նշված գործարքի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունը, ի թիվս այլնի`

1) հավաստում է, որ ՀՀ կառավարությանը փոխանցվող դրամական պահանջները (գույքային իրավունքները) համապատասխանում են սույն հավելվածով սահմանված ընտրանքի չափանիշներին.

2) պարտավորվում է հանձնել պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթեր և հաղորդել պահանջի իրականացման համար նշանակություն ունեցող տեղեկություններ, ընդ որում` սույն ենթակետում նշված փաստաթղթերի կազմը և փոխանցման կարգի մանրամասները սահմանվում են համապատասխան գործարքով, որով նախատեսվում է հնարավորություն գործարքը կնքել ֆինանսական կազմակերպության կողմից ներկայացված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ձևաչափով կազմված ագրեգացված ցանկի հիման վրա` պայմանով, որ փաստաթղթային հիմքերը (բնօրինակների բացակայության դեպքում` ֆինանսական կազմակերպության կողմից հաստատված պատճենները) կներկայացվեն գործարքով սահմանված կարգով և ժամկետներում.

3) կրում է սույն հավելվածով սահմանված ընտրանքի չափանիշներին չհամապատասխանող կամ անվավեր պահանջների փոխանցման համար պատասխանատվություն տրամադրված պետական գանձապետական պարտատոմսի անվանական արժեքի` այդ պահանջի գծով հաշվարկված չափով:

5. Սույն հավելվածի 3-րդ կետում նշված գործարքների կնքումից հետո մեկամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակում է ՀՀ կառավարությանը փոխանցված դրամական պահանջների (գույքային իրավունքների) վերաբերյալ տեղեկատվությունը, որը ներառում է տեղեկություններ սկզբնական պարտատիրոջ, պարտապանի և պարտավորության չափի վերաբերյալ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.2023
N 2326-Ն
Որոշում