Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 1995 թ. թիվ 14Օ

 

ԵՐԵՎԱՆԻ Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը վերակազմավորել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի:

2. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսումնական գործընթացի և հետդիպլոմային ուսուցման լավագույնս կազմակերպման նպատակով համալսարանի հարևանությամբ գտնվող բուժհիմնարկների համալիրը` Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը, թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցը, թիվ 2 ծննդատունը, աչքի մանկական կլինիկան պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի ենթակայությունից հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` նշված առողջապահական հիմնարկները և նախարարության հատուկ պոլիկլինիկան, ընտանիքի, ամուսնության և սեքսոպաթոլոգիայի հանրապետական կենտրոնը որպես կլինիկական բազաներ հանձնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ենթակայությանը:

3. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 2-րդ կետում նշված առողջապահական հիմնարկների գույքի և շենքերի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

i

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցնելով, եռամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կանոնադրությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.1995
N 140
Որոշում