Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻԴՐՈ ...

01.05.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.04.2004  -ից մինչեւ   01.05.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 18.03.04 թիվ 420-Ն որոշում)

i

040.1619.211002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2002 թվականի N 1619-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ ու 11-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերն ու 11-րդ հոդվածի 1-ին կետը և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի բարեփոխումների և մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 199 որոշման 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 11.03.04 թիվ 290-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1619-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

i

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 11.03.04 թիվ 290-Ն որոշում)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի ներկայացմամբ:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`

ա) աջակցել հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառում պետական քաղաքականության ձևավորմանը և կառավարմանը,

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ընդհանուր ենթատեքստում վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից տնտեսության և բնակչության կյանքի ու սեփականության վտանգի կանխատեսմանն ու կանխարգելմանը և (կամ) նվազեցմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիտորինգի իրականացմանն ու հիդրոօդերևութաբանական արտակարգ իրավիճակների բացահայտմանը նպատակաուղղված պետական ծրագրերի կատարումը,

գ) ապահովել հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառում տեղեկատվական պահանջարկի բավարարումը,

դ) համակարգել հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման նպատակով ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կայուն և արդյունավետ գործունեությունը,

ե) ապահովել արտակարգ իրավիճակներում հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիտորինգի համակարգի գործունեությունը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) հիդրոօդերևութաբանական պայմաններից մեծապես կախվածության մեջ գտնվող տնտեսության ճյուղերի (էներգետիկա, տրանսպորտ և կապ, գյուղատնտեսություն, շինարարություն և այլն) տնտեսական գործունեությունը և կայուն զարգացումը ապահովելու նպատակով անհրաժեշտ հիդրոօդերևութաբանական տեղեկությունների ստացման ու կանխատեսումների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմումը.

բ) հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործունեության ընթացիկ ու հեռանկարային ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

գ) միջազգային, հանրապետական և տեղական նշանակության հիդրոօդերևութաբանական ու շրջակա միջավայրի մոնիտորինգի աշխատանքների ցանկի կազմումը, դրանց կատարման կազմակերպումը, հիդրոօդերևութաբանական երևույթների և շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ պաշտոնական կանխատեսումների, այդ թվում` հույժ շտապ տեղեկատվության, ամփոփման, կուտակման և մատուցման ապահովումը.

դ) ազգային հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգի մշակմանը և իրականացման ապահովմանը մասնակցությունը.

ե) հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի վերաբերյալ տարեգրերի և տեղեկագրերի կազմման ապահովումը.

զ) մակերևութային ջրերի պետական կադաստրի վարման և դրանց պետական հաշվառման իրականացման ապահովումը.

է) հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառի դիտարկումների մեթոդների հաշվարկների, կանխատեսումների, տվյալների միասնականության ու համադրելիության ապահովումը.

ը) հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի աշխատանքները կանոնակարգող նորմատիվ ակտերի ու դրանց պահանջների կատարման ապահովումը.

թ) բնակչության կյանքի ու առողջության, երկրի տնտեսության և շրջակա միջավայրի համար սպառնալիք հանդիսացող վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների ու շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը.

ժ) հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառի միջազգային համաձայնագրերով` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանն աջակցելը.

ժա) հիդրոօդերևութաբանական երևույթների և շրջակա միջավայրի վիճակի գնահատման ու դրանց կանխատեսման ուղղությամբ միջազգային, ազգային և տեղական նշանակության գիտական հետազոտությունների կատարման ապահովումը.

ժբ) Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային և երկրաֆիզիկական երևույթներից տնտեսությանն ու բնակչությանն սպասվող հնարավոր վնասները նվազագույնի հասցնելու նպատակով դրանց վրա ակտիվ ներգործության աշխատանքների կատարման ապահովումը.

ժգ) յուրաքանչյուր տարի ջրային ռեսուրսների մոնիտորինգի ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման մարմին համալիր տեղեկատվություն ներկայացնելը, որը ներառվում է ջրի ազգային ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա հաղորդման մեջ:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին և գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ ու տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումն ու արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմին ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջների համաձայն:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1619-Ն որոշման

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Օդերևութաբանության բաժին
Հիդրոլոգիայի բաժին

 

Շրջակա միջավայրի մոնիտորինգի բաժին

(կառուցվածքը փոփ. 11.03.04 թիվ 290-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.2002
N 1619-Ն
Որոշում