Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ...

 

 

040.1695.071102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1695-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով 248881 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայաստանի Հանրապետության մամուլի տարածման գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ)` վերակազմակերպելով «Հայաստանի Հանրապետության մամուլի տարածման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության:

2. Սահմանել «Հայաստանի Հանրապետության մամուլի տարածման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 29948 հազ. դրամ, որը համապատասխանում է 29948 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 29948 հազար դրամ:

4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 14974 հազար դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

5. «Հայաստանի Հանրապետության մամուլի տարածման գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 218933 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 191933 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարներ` 4426 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 16819 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 5007 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 748 հազ. դրամ:

6. Ընկերության 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 13139,2 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված է ընկերության հաշվեկշռում:

7. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով ապահովել «Հայաստանի Հանրապետության մամուլի տարածման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույք հանդիսացող կրպակների համար համապատասխան հողահատկացումը:

8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է երեք տարվա ընթացքում կատարել 15 մլն դրամի ներդրումներ, ստեղծել 30 նոր աշխատատեղ, այդ թվում`

2003 թվականին` 5 մլն դրամ ներդրում, 10 աշխատատեղ,

2004 թվականին` 5 մլն դրամ ներդրում, 10 աշխատատեղ,

2005 թվականին` 5 մլն դրամ ներդրում, 10 աշխատատեղ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Սահմանել, որ գնորդը պետք է վճարումն իրականացնի եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2002
N 1695-Ա
Որոշում