Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ...

29.08.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.10.2012  -ից մինչեւ   29.08.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 22.08.13 թիվ 872-Ն որոշում)

i

040.1698.071102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1698-Ն

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1693-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը:

i

2. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության (այսուհետ` հարկային ծառայություն) մարմնի ղեկավարը` վերադաս հարկային մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների կողմից առաջարկված թեկնածուներից:

(2-րդ կետը փոփ. 23.10.08 թիվ 1192-Ն որոշում)

i

3. Սույն կարգի համաձայն վերադաս հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի, հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպման և ընթացիկ հսկողության, ստուգումների կազմակերպման և դիտարկման, գերատեսչական հսկողության, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական, քննչական, օպերատիվ հետախուզության վարչությունների ղեկավարները հարկային մարմնի ղեկավարին են ներկայացնում հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածու (թեկնածուներ), որը`

ա) (3-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 25.03.04 թիվ 390-Ն որոշում)

բ) սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետում պետք է ունենա հարկային ծառայության առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ.

գ) սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետին նախորդող երկու տարվա ընթացքում չպետք է ենթարկված լինի կարգապահական պատասխանատվության:

դ) (դ ենթակետն ուժը կորցրել է 20.09.12 թիվ 1197-Ն որոշում)

(3-րդ կետը փոփ. 30.01.03 թիվ 129-Ն, 25.03.04 թիվ 390-Ն, 23.10.08 թիվ 1192-Ն, 20.09.12 թիվ 1197-Ն որոշումներ)

i

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված վերադաս հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա առաջին աշխատանքային օրը հարկային ծառայության մարմնի ղեկավարին ներկայացնում են առաջարկություն հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածուի վերաբերյալ:

Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կազմը յուրաքանչյուր տարի 1/3-ով ենթակա է փոփոխության` հարկային ծառայության մարմնի ղեկավարի որոշած հերթականությամբ:

(4-րդ կետը փոփ. 23.10.08 թիվ 1192-Ն որոշում)

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկություններին կցվում են հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածուի ծառայողական բնութագիրը, թեկնածուի մասին հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը, որը պետք է ներառի թեկնածուի կողմից հարկային օրենսդրության ու հարկային ծառայության մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իմացության գնահատականը:

6. Նախքան սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալը` հարկային ծառայության մարմնի ղեկավարը հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի նոր անդամ է նշանակում գործող անդամի հարկային ծառայության պաշտոնից ազատվելու կամ այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքերում: Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հիմնավորմամբ, հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամը հարկային ծառայության մարմնի ղեկավարի կողմից կարող է մինչև մեկ ամիս ժամկետով փոխարինվել նույն ստորաբաժանման մեկ այլ հարկային ծառայողով:

Նախքան սույն կարգով նախատեսված ժամկետը լրանալը` հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի նոր անդամի թեկնածուն առաջարկվում է սույն կարգով` նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2002
N 1698-Ն
Որոշում