Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ /17-50 ՀՈԴՎԱԾՆԵՐ/
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ /17-50 ՀՈԴՎԱԾՆԵՐ/

11.01.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.11.1997  -ից մինչեւ   11.01.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 27.12.97թ. օրենքով)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
11 հունիսի 1996 թ.

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

/17-50 հոդվածներ/

 

Հոդված 17. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

   ա) Հայաստանի Հանրապետության                 բազային տուրքի 10 տոկոսի

i

      քաղաքացու, Հայաստանի Հանրապետության      չափով

հատուկ անձնագիր տալու համար

 

i

   բ) Հայաստանի Հանրապետությունում             բազային տուրքի չափով

մշտապես բնակվող քաղաքացիություն

չունեցող անձանց տրվող կացության

վկայականի համար

 

   գ) օտարերկրյա քաղաքացիներին և               բազային տուրքի տասնապատիկի

      քաղաքացիություն չունեցող անձանց          չափով

Հայաստանի Հանրապետության հրավերի

i

փաստաթղթեր տալու համար

 

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների,  բազային տուրքի 50 տոկոսի

      Հայաստանի Հանրապետության տարածքում       չափով

մշտապես բնակվող օտարերկրյա

քաղաքացիների և քաղաքացիություն

չունեցող անձանց հաշվառման համար

 

i

   ե) ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների     բազային տուրքի 50 տոկոսի

      մասին Հայաստանի Հանրապետության ներքին    չափով (նշված տուրքը չի

      գործերի մարմինների կողմից տեղեկանք       գանձվում արդարադատության,

      տալու համար                              իրավապահ, ֆինանսական և

                                               հարկային մամինների պահանջով

                                               քաղաքացիներին տրվող

                                               տեղեկանքների համար)

 

   զ) օտարերկրյա քաղաքացիներին և               բազային տուրքի

      քաղաքացիություն չունեցող անձանց          տասնհինգապատիկի չափով

Հայաստանի Հանրապետությունում բնակվելու

i

փաստաթուղթ տալու և հաշվառելու համար

 

   է) օտարերկրյա քաղաքացիներին և               բազային տուրքի չափով

քաղաքացիություն չունեցող անձանց

Հայաստանի Հանրապետությունից

i

ժամանակավորապես մեկնելու և

Հայաստանի Հանրապետություն

վերադառնալու փաստաթղթերը տալու համար

 

   ը) այլ պետություններում հինգ տարի           բազային տուրքի կրկնապատիկի

      ժամկետով վավերական լինելու մասին         չափով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների

անձնագրերում և Հայաստանի

Հանրապետությունում մշտապես բնակվող

քաղաքացիություն չունեցող անձանց կացության

վկայականներում նշում կատարելու համար

 

i

Հոդված 18. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով.

 

i

   ա) մամուլի և  զանգվածային լրատվության       բազային տուրքի հնգապատիկի

մյուս միջոցների պետական գրանցման համար   չափով

 

   բ) մամուլի և  զանգվածային լրատվության       բազային տուրքի կրկնապատիկի

      մյուս միջոցների գրանցման վկայականում     չափով:

փոփոխություն կատարելու համար

 

i

Հոդված 19. Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների պետական գրանցման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

   ա) հասարակական-քաղաքական, հասարակական,      բազային տուրքի տասնապատիկի

i

      կրոնական կազմակերպությունների,           չափով

արհեստակցական միությունների և այլ

կազմակերպությունների պետական գրանցման

համար

 

   բ) հասարակական-քաղաքական, հասարակական,      բազային տուրքի քառապատիկի

      կրոնական կազմակերպությունների,           չափով:

արհեստակցական միությունների գրանցման

վկայականում փոփոխություն կատարելու

համար

 

i

Հոդված 20. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի տասնապատիկի չափով:

 

i

Հոդված 21. Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվություն տալու համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

__________________________________________________________________________

  Ավտոմեքենայի տեսակը                              Պետական տուրքի

                                                     դրույքաչափը

                                               /մեկ ավտոմեքենայի համար/

__________________________________________________________________________

մարդատար ավտոմեքենաներ

   ______________________                      բազային տուրքի քառապատիկի

                                               չափով

 

   մինչև  տասներկու տեղանոց                    բազային տուրքի վեցապատիկի

   ավտոբուսներ                                 չափով

 

   տասներկու և  ավելի տեղանոց                  բազային տուրքի տասնապատիկի

   ավտոբուսներ                                 չափով

 

բեռնատար ավտոմեքենաներ

______________________

   մինչև  ութ տոննա բեռնատարողությամբ          բազային տուրքի վեցապատիկի

                                               չափով

 

   ութից մինչև  քսան տոննա                     բազային տուրքի տասնապատիկի

   բեռնատարողությամբ                           չափով

 

   քսան տոննա և  ավելի                         բազային տուրքի

   բեռնատարողությամբ                           տասնհինգապատիկի չափով:

 

i

Հոդված 22. Արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման համար (բացառությամբ սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված բաց բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի թողարկման ազդագրի) պետական տուրքը գանձվում է բազային տուրքի տասնապատիկի չափով:

 

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոփոխման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

   ա) Հայաստանի Հանրապետության                 բազային տուրքի չափով

քաղաքացիություն ստանալու համար

 

   բ) Հայաստանի Հանրապետության                 բազային տուրքի տասնապատիկի

      քաղաքացիության փոփոխման համար            չափով:

 

ԳԼՈՒԽ V
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

Հոդված 24. Պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները`

 

- տուրքի վճարումից ազատում.

- տուրքի նվազեցում.

- տուրքի դրույքաչափի նվազեցում.

- տուրքի վճարման ժամկետի հետաձգում:

 

Հոդված 25. Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

i

ա) բոլոր հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով.

բ) բոլոր հայցվորները` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով.

գ) բոլոր հայցվորները` խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման հայցերով.

դ) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.

ե) բոլոր հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

զ) Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավասու մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարները պետական բյուջե գանձելու վերաբերյալ հայցերով.

է) բոլոր հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով.

ը) ֆինանսական, հարկային և մաքսային մարմինները` հատուկ վարույթի կարգով քննվող գործերի վերաբերյալ հարցերով.

i

թ) իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և ֆիզիկական անձինք`

- գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հարցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով.

- ի հայտ եկած նոր հանգամանքների կապակցությամբ դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ գանգատներով.

- դատարանի վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով.

- դատարանի վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև դատական կատարածուների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով.

- տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանի որոշումների դեմ գանգատներով, դատարանի որոշման դեմ մյուս գանգատներով.

- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների կողմից ընդունված որոշման դեմ գանգատներով.

- մշակութային արժեքներին ապօրինի տիրապետողից ետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.

/թ կետը լրաց. 07.10.97 օրենք/

ժ) դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.

ժա) որպես հայցվոր հանդես եկող ֆինանսական, հարկային և մաքսային մարմինները` վճարումները բյուջե գանձելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը լուծարելու կամ անվճարունակ ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար նշանակված տույժերն ու տուգանքները բռնագանձելու վերաբերյալ հայցերով:

 

Հոդված 26. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.

բ) բոլոր հայցվորները` տուգանքները և տույժերը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի գումարները պետական բյուջե գանձելու վերաբերյալ հայցերով.

գ) Հայաստանի Հանրապետության դատախազությունը` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով:

 

Հոդված 27. Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) ֆիզիկական անձինք` պետության օգտին կտակի կամ գույքի նվիրատվության պայմանագրի վավերացման համար.

բ) ֆինանսական և հարկային մարմինները` ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի մասին նրանց վկայագրի կրկնօրինակ տալու, ինչպես նաև դրանց ստացման համար անհրաժեշտ փաստաթղթեր տալու համար.

գ) ֆիզիկական անձինք` ժառանգության իրավունքի մասին նրանց վկայագիր տալու համար հետևյալ դեպքերում`

- եթե գույքը պատկանել է այնպիսի անձանց, որոնք զոհվել են նախկին ԽՍՀՄ-ը կամ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելիս, պետական կամ հասարակական այլ պարտականություններ կատարելիս, կամ այն կապված է եղել մարդկային կյանք փրկելու, իրավակարգի պաշտպանության գծով նախկին ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտքի կատարման հետ.

- եթե բնակելի տունը (բնակարանը) կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվում փայը անցնում է ժառանգատուի հետ համատեղ բնակվող այնպիսի անձանց որոնք ժառանգատուի մահվան օրվա վիճակով եղել են գրանցված նույն տանը և նրա մահից հետո շարունակում են բնակվել այնտեղ.

- եթե ժառանգության իրավունքի օբյեկտ են հանդիսանում բանկերում եղած ավանդները, անձնական և գույքային ապահովագրության գծով ապահովագրական գումարները, պետական և փոխառության պարտատոմսերը, աշխատավարձի գումարները.

դ) քաղաքացիները` թոշակների և նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրերի հաստատման համար.

ե) մայրերը` բազմազավակության շքանշաններով և մեդալներով իրենց պարգևատրելու մասին փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.

զ) այն քաղաքացիների ժառանգները, որոնք իրենց աշխատանքի (ծառայության) վայրում ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշվին ապահովագրված են եղել դժբախտ պատահարի հետևանքով մահվան կամ զոհվելու դեպքերից` ապահովագրական վարձատրության ժառանգման իրավունքը հաստատող վկայագիր տալու համար.

է) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզանների թվից հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների` վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները, երկրորդ աշխարհամարտում Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները` վերոհիշյալ հիմքերով արտոնություններ վերապահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար:

 

i

Հոդված 28. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) քաղաքացիները` դիվանագիտական անձնագրերի համար.

բ) քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ պայմանագրերին համապատասխան, քաղաքացիական և քրեական գործերի գծով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների դատարաններ հրավիրվող քաղաքացիները` ելքի կամ մուտքի փաստաթղթերի համար.

i

գ) քաղաքացիական անկայուն իրավիճակի պատճառով ապաստան փնտրող անձինք` Հայաստանի Հանրապետության մուտքի թույլտվության համար սահմանված պետական տուրքից.

i

դ) կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետության մուտքի թույլտվության համար:

 

Հոդված 29. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու համար ծննդյան վկայականների կրկնակների համար.

բ) քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ գրանցող մարմնի աշխատակցի կողմից թույլ տրված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականների համար:

 

i

Հոդված 30. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակները, նրանց ընտանիքի անդամները կամ լիազորած անձինք.

բ) Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական պարգևներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պարգևներով պարգևատրված քաղաքացիները` այդ պարգևների գծով.

գ) թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պետական պահոցները` իրենց ֆոնդերում մշտական պահպանության տակ գտնվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման ժամանակ.

դ) պետական երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները` հյուրախաղերի կամ ուսանելու նպատակով իրենց հետ ժամանակավոր արտահանվող նվագարանների համար:

Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերում են մշակութային արժեքներ, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահպանական ցուցակներում կամ գրանցման մատյաններում` նվիրաբերված յուրաքանչյուր մշակութային արժեքի դիմաց մեկ անգամ օգտվում են արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար գանձվող տուրքի 50 տոկոս զեղչի իրավունքից:

/փոփ. 07.10.97 օրենք/

 

i

Հոդված 31. Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան տուրքեր չեն վճարվում:

i

Արտոնագրատիրոջ կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տալու մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու տուրքը նվազեցվում է 50 տոկոսով:

Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանի գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն օրենքի 16 հոդվածի առաջին մասով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները` 50 տոկոս զեղչով:

Արտոնագրված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի օգտագործման մասին լիցենզային պայմանագրի գրանցման պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափերով:

/լրաց. 07.10.97 օրենք/

 

Հոդված 32. Նոտարական կարգով վավերացվող այն գործարքներով, որոնցով մի կողմը ազատվում է պետական տուրքի վճարումից, այն լրիվ չափով վճարում է մյուս կողմը:

 

Հոդված 33. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար արտոնություններ կարող են սահմանվել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` պետական տուրքերի բոլոր տեսակների գծով, վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով.

բ) դատարանների կամ դատավորների կողմից` սույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

 

ԳԼՈՒԽ VI
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 34. Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ կարգ չի սահմանված կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն չի տրված:

 

i

Հոդված 35. Արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտը մի քանի ինքնուրույն հայտերի բաժանելու դեպքում յուրաքանչյուր զատված հայտի համար պետական տուրքերը վճարվում են ինչպես առանձին ինքնուրույն հայտի համար:

Եթե սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագիր ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար, ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայական տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով:

Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ միասին: Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքը վճարվում է գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:

Նշանի գրանցման գործողության, ինչպես նաև ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` 6 ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:

/փոփ. 07.10.97 օրենք/

 

Հոդված 36. Պետական տուրքը հաշվարկում և գանձում են սույն օրենքով սահմանված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք:

Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա:

 

Հոդված 37. Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են բռնագանձման պետական բյուջե նրանցից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 1 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում, բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են բռնագանձման պետական բյուջե վճարողից` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 1 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Պետական տուրքերի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է իրավաբանական անձանցից` անվիճելի կարգով, իսկ ֆիզիկական անձանցից և այլ վճարողներից` դատական կարգով:

 

Հոդված 38. Պետական տուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով կամ տուրքային դրոշմանիշներով:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով:

 

i

Հոդված 39. Պետական տուրքերի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինները:

 

Հոդված 40. Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ`

i

ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.

բ) դատարանների և պետական արբիտրաժների կողմից դիմումները (գանգատները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու, ինչպես նաև նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ( ԶԱԳՍ-ի) մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը և ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժելու դեպքում.

գ) տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում կամ պետական արբիտրաժում քննության, կամ եթե հայցվորի կողմից չի պահպանվել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ եթե հայցը ներկայացված է անգործունակ անձի կողմից.

դ) եթե հայցի ենթադրական գինը, որից դատարանը կամ պետական արբիտրաժը գանձել են պետական տուրքը, գործի քննարկման ընթացքում ճշտվել է, որի հետևանքով պակասել է հայցի ընդհանուր գինը.

ե) գույքն արգելանքից ազատելու մասին հայցի բավարարման դեպքում.

զ) պետական տուրք գանձող պետական մարմնի կողմից այս կամ այն գործողության կատարումը մերժելու դեպքում, եթե սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան չի սահմանված.

է) մինչև համապատասխան մարմիններին դիմելը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում.

ը) անչափահաս երեխաներ ունեցող ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության ակտի գրանցման համար մուծված պետական տուրքը, եթե գրանցումը չի կատարվել ամուսինների հաշտվելու կամ նրանցից որևէ մեկի չներկայանալու պատճառով.

թ) դատարանով քաղաքացիական կացության ակտերը կամ նոտարական կարգով հաստատված պայմանագրերը, ժառանգության իրավունքի մասին վկայականները և այլ փաստաթղթերը չեղյալ համարվելու դեպքում.

ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների դեմ գանգատարկողի օգտին գանգատարկման խորհրդի կամ դատարանի կողմից որոշում ընդունելու դեպքում (գանգատը ներկայացնելու համար վճարված պետական տուրքը).

ժա) Հայաստանի Հանրապետությունից մեկնելու փաստաթղթեր ստանալու համար քաղաքացիների վճարած պետական տուրքերը, մինչև մեկնելու թույլտվություն ստանալը, արտասահման մեկնելուց հրաժարվելու դեպքում:

 

Հոդված 41. Պետական տուրքը վերադարձվում է ֆինանսական մարմինների կողմից այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը:

Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմնին պետական տուրքի կամ նրա մի մասի վերադարձման իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:

Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմնին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը:

Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են դատարանի, պետական արբիտրաժի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքի մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

 

Հոդված 42. Պետական տուրքը վերադարձվում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով, իսկ սույն օրենքի 38 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում` նաև արտարժույթով:

 

i

Հոդված 43. Պետական տուրքերը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ դատարան:

Վերադասության կարգով գանգատները քննության են առնվում և դրանց առթիվ որոշումներ են կայացվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից հնգօրյա ժամկետում:

 

i

Հոդված 44. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

i

Հոդված 45. Պետական տուրքերի հաշվարկման և վճարման կարգի կիրարկման և պահպանման վերաբերյալ պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ VII
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 46. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հոդված 47. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վճարման ենթակա, սակայն չվճարված պետական տուրքերը գանձվում են պետական բյուջե` մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը գործող օրենսդրությամբ սահմանված չափերով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պետական տուրքի վճարումով իրականացվող այն ծառայությունների և գործողությունների համար, որոնց գծով սահմանված չեն եղել պետական տուրքի դրույքաչափեր և վճարման կարգը, դրա վճարումը կատարվում է սույն օրենքով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում:

 

i

Հոդված 48. «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) օրենքի վերնագրից, 1.3 հոդվածներից, 4 հոդվածի երկրորդ մասից, 6 հոդվածի առաջին , երրորդ մասերից, 7 հոդվածից, 10 հոդվածի առաջին մասից, 2-րդ գլխի վերնագրից, 12 հոդվածից, 13 հոդվածից, 3-րդ գլխի վերնագրից, 14 հոդվածից, 15 հոդվածից, 16 հոդվածի երրորդ մասից, 17 հոդվածից, 27 հոդվածի երրորդ մասից, 30, 31, 31.2 հոդվածներից, 5-րդ գլխի վերնագրից, 33 հոդվածի առաջին մասից հանել «և տուրքեր», «ու տուրքեր» բառերը.

բ) հանել 2 հոդվածի երկրորդ մասը.

i

գ) 6 հոդվածի չորրորդ մասից հանել «կամ տուրքերը», իսկ 23 հոդվածից` «կամ տուրքի (բացառությամբ մաքսատուրքերի)» բառերը.

դ) 10 հոդվածի առաջին մասից հանել «և տուրքային դրոշմանիշներով» բառերը.

i

ե) 12 հոդվածից հանել «պետական տուրքեր` իրավաբանական և այլ ծառայությունների համար» բառերը և «Ժառանգության և նվիրատվության հարկ` ժառանգության և նվիրատվության արժեքից» բառերը:

 

Հոդված 49. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիներին տրվող փաստաթղթերի և մատուցվող իրավաբանական որոշ ծառայությունների դիմաց գանձվող պետական տուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

i

բ) «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-50 և 53 հոդվածները.

i

գ) «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի ապրիլի 2-ի որոշման 1-ին կետը.

i

դ) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 30-ի որոշման 8-րդ կետի «դ» ենթակետը.

i

ե) «Ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման դիմաց պետական տուրքերի գանձման կարգի և չափերի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի որոշումը:

 

Հոդված 50. Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնել`

ա) ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1979 թվականի հունիսի 29-ի «Պետական տուրքի մասին» հրամանագրի գործողությունը.

բ) «ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1987 թվականի հունվարի 7-ի «ԽՍՀՄ-ում արտասահմանյան ֆիրմաների, բանկերի և կազմակերպությունների ներկայացուցչությունների բացման և գործունեության ժամկետի երկարաձգման թույլտվություններ տալու համար տուրքի մասին» հրամանագրի գործողությունը:

 

19 հուլիսի 1996 թվական

Հ0-74

 

 

pin
ՀՀ 11.06.1996
N ՀՕ-74 օրենք