Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

27.12.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.08.1996  -ից մինչեւ   27.12.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 27.12.01 թիվ 1286 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«1» օգոստոսի 1996 Թ.

--------------------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 1996 թվականի թիվ 234

 

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ 234 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՑԱՆԿ

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Որովայնային տիֆ

2. Պարատիֆեր Ա, Բ, Ց

3. Սալմոնելոզային այլ վարակներ

4. Խոլերա

5. Բակտերային արյունալուծ /շիգելախտ/

6. Իերսինային աղիքաբորբեր

7. Կամպիլաբակտերային ախտահարումներ

8. Ամեոբային և բալանտիդային ախտահարումներ

9. Վարակիչ հաստաղիքաբորբ, բարակաղիքաբորբ և հաստաղիքաբորբ, ստամոքս-աղիքային բորբոքումներ, պատճառագիտորեն հարուցված աղիքային սուր վարակներ /գեղձավիրուսային, ընդերավիրուսային և այլ վիրուսային/, ինչպես նաև պատճառագիտորեն հաստատված սննդային թունավորումներ

10. Տուլարեմիա

11. Սիբիրյան խոց

12. Բրուցելյոզ

13. Լիստերիոզ, էրիզիպիլոիդ, պաստերիոզ և այլ բակտերային զոոնոզներ /անասնավարակներ/

14. Բկացավ

15. Կապույտ հազ

16. Հար կապույտ հազ

17. Քութեշ

18. Մենինգակոկային վարակներ

19. Պրկախտ

20. Ձեռքբերովի իմունոանբավարարության համախտանիշ /թերություն/

21. Սուր պոլիոմիելիտ

22. Կարմրուկ

23. Տուբերկուլյոզ

24. Կեղծ տուբերկուլյոզ

25. Կարմրախտ

26. Ջրծաղիկ

27. Վիրուսային լյարդաբորբեր

28. Կատաղություն

29. Համաճարակային խոզուկ

30. Թռչնախտ

31. Վարակային մոնոնուկլեոզ

32. Դաբաղ

33. Համաճարակային բծավոր տիֆ, Բրիլլի հիվանդություն

34. Ճահճատենդ

35. Լեյշմանիոզ

36. Լեպտոսպիրոզ

37. Ոջլոտություն

38. Պնևմոցիստային թոքաբորբ

39. Գրիպ

40. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ

41. Թունապլազմոս

42. Էխինոկոկոզ

43. Ժանտախտ

44. Պայմանական ախտածին մանրէներով պայմանավորված վարակային հիվանդություններ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.1996
N 234
Որոշում