Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ Ե ...

19.11.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.07.2005  -ից մինչեւ   19.11.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 18.11.2021 թիվ 1874-Ն որոշում)

i

040.1731.121102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1731-Ն

 

i

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1731-Ն որոշման

 

i

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են մաքսային ծառայողներին մաքսային ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցելու և ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Կադրերի ռեզերվը «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 51-րդ հոդվածով սահմանված կարգով մաքսային ծառայության պաշտոններ չզբաղեցնող մաքսային ծառայողների հանրույթն է:

3. Կադրերի ռեզերվում մաքսային ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը երեք ամիս է:

Մաքսային ծառայողները կադրերի ռեզերվում գտնվում են մինչև նրանց` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը:

4. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են`

i

ա) օրենքով նախատեսված հաստիքների կրճատման և համապատասխան մարմնի լուծարման հիմքերով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք.

բ) ընտրովի մարմիններում ընտրվելու հիմքով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք` ընտրովի մարմիններում իրենց պաշտոնավարման ավարտից հետո.

գ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան 6 ամիս աշխատանքի չներկայանալու հիմքով աշխատանքից ազատված անձինք:

(4-րդ կետը փոփ. 16.06.05 թիվ 802-Ն որոշում)

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում կադրային գործի վարման ստորաբաժանումը եռօրյա ժամկետում վերադաս մաքսային մարմնի ղեկավարին է ներկայացնում մաքսային ծառայողի անձնական գործը` կադրերի ռեզերվում գրանցելու հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենի հետ միասին:

6. Անձնական գործի ստացումից հետո հինգօրյա ժամկետում ընդունվում է որոշում տվյալ մաքսային ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու մասին:

7. Կադրերի ռեզերվում գրանցելու մասին իրավական ակտի հիման վրա մաքսային ծառայողի տվյալները նշվում են մաքսային ծառայողների կադրերի ռեզերվի հաշվառման գրանցամատյանում, որի ձևը հաստատում է վերադաս մաքսային մարմինը:

8. Կադրերի ռեզերվում մաքսային ծառայողին գրանցելու մասին իրավական ակտի հիման վրա հինգօրյա ժամկետում լրացվում է գրանցման թերթիկ (ձևը կցվում է):

9. Կադրերի ռեզերվում գրանցված մաքսային ծառայողը մասնակցում է առնվազն մաքսային ծառայության իր զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին, եթե բավարարում է տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված պահանջները:

10. Մաքսային ծառայողին կադրերի ռեզերվից հանելու հիմքերն են`

ա) դիմումը.

բ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

գ) ընտրովի մարմնում ընտրվելը, ինչպես նաև մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելը.

դ) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը.

ե) օրենքի 9-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

է) կադրերի ռեզերվում գտնվելու երեք ամիսը լրանալը.

ը) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը.

թ) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը.

ժ) օրենքով սահմանված այլ հիմքեր:

11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված որևէ հիմքի ի հայտ գալուց հետո հինգօրյա ժամկետում վերադաս մաքսային մարմինն ընդունում է որոշում մաքսային ծառայողին կադրերի ռեզերվից` այդ հիմքի ի հայտ գալու օրվա դրությամբ հանելու մասին:

12. Մաքսային ծառայողը համարվում է կադրերի ռեզերվից հանված` նրա մահվան դեպքում:

 

Ձև

---

 

ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ N ______________________________________

(մաքսային ծառայության կադրերի ռեզերվի)

._______.

|       |

|       |

|       |

._______.

Ազգանունը, անունը, հայրանունը ____________________________________________

__________________________________________________________________________

Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ________________________________________ Զբաղեցրած վերջին պաշտոնը _________________________________________________ Կադրերի ռեզերվում գրանցման ժամկետը _______________________________________ Կադրերի ռեզերվում գրանցման հիմքը _________________________________________

 

Վերադաս մաքսային մարմնի

    ղեկավար                               ______________________

                                             (ստորագրությունը)

                                          

                                          ___ ___________ 200  թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2002
N 1731-Ն
Որոշում