Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ /39-59 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ /39-59 ՀՈԴՎԱԾՆԵՐ/

21.06.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.03.2000  -ից մինչեւ   21.06.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 07.05.02 ՀՕ-337 օրենք)

ԳԼՈՒԽ 5
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 39. Համայնքի սեփականությունը

 

i

Համայնքն ունի սեփականություն, որն օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում են տեղական ինքնակառավարման մարմինները:

Համայնքի սեփականություն կարող են հանդիսանալ համայնքի տարածքում գտնվող մանկապարտեզներ, մասնագիտացված դպրոցներ, ակումբներ, մշակույթի տներ, գրադարաններ, առողջապահական ձեռնարկություններ և կազմակերպություններ, ջեռուցման, ջրմուղի, կոյուղու, ոռոգման, գազի ցանցեր, փողոցներ, հրապարակներ, հանգստի գոտիներ, կամուրջներ, տեղական նշանակության այլ կառույցներ, ինչպես նաև բնակելի շենքեր, բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ, վարչական շենքեր, կրթական, մշակութային, մարզական և այլ օբյեկտներ ու շինություններ, ձեռնարկություններ, կազմակերպություններ, տրանսպորտային միջոցներ, անշարժ և շարժական այլ գույք: Քաղաքային և գյուղական համայնքների սեփականություն կարող են հանդիսանալ նաև գերեզմանատները:

Համայնքի սեփականության գույքի ցանկը, ըստ համայնքների, սահմանում է կառավարությունը:

Համայնքի սեփականությունը համայնքի ղեկավարի կողմից ենթարկվում է ամենամյա պարտադիր գույքագրման, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը:

Համայնքի սեփականությունը գոյանում է`

1) պետական ձեռնարկությունները կամ պետական սեփականություն հանդիսացող գույքը համայնքի սեփականությանը հանձնելուց.

2) համայնքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունից.

3) բարեգործական հատկացումներից, քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների նվիրատվություններից.

4) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

 

Հոդված 40. Համայնքի ձեռնարկատիրական գործունեությունը

 

i

Համայնքի ղեկավարը պարտադիր լիազորությունների իրականացման նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու համաձայնությամբ կարող է ստեղծել շահույթի նպատակ չհետապնդող ձեռնարկություններ, եթե այլ լիազորությունների արդյունավետ իրականացումը հնարավոր չէ գործող ձեռնարկությունների միջոցով:

 

Հոդված 41. Համայնքի կողմից վարկեր ստանալը

 

Համայնքի ղեկավարն ավագանու համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել: Վարկային պայմանագիր կնքելու համաձայնությունը տալիս է ֆինանսների նախարարությունը` մարզպետի միջնորդությամբ:

 

i

ԳԼՈՒԽ 6
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՆ

 

Հոդված 42. Համայնքի բյուջեն

 

i

Համայնքի բյուջեն տեղական ինքնակառավարման մարմնի` Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիրն է:

Համայնքի բյուջեն համայնքի ավագանին հաստատում է յուրաքանչյուր տարի: Բյուջեն կազմելիս և հաստատելիս հաշվի են առնվում համայնքի բնակչության կենսական շահերը, համայնքի զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերը և եղած ռեսուրսները:

Համայնքի բյուջեում ավագանին փոփոխություններ կատարում է համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

Համայնքի բյուջեի նախապատրաստման, քննարկման, հաստատման և դրանում փոփոխություններ կատարելու կարգը, ինչպես նաև պետական բյուջեի հետ հարաբերությունը կարգավորվում է օրենքով:

Կառավարությունը և համապատասխան մարզպետը մեթոդական օգնություն են ցույց տալիս համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստմանը:

/փոփ. 24.06.97 օրենք/

 

Հոդված 43. Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները

 

i

Համայնքի բյուջեն ձևավորվում է`

ա/ հողի հարկից,

i

բ/ գույքահարկից,

գ/ օրենքով նախատեսված այլ հարկատեսակների մասհանումներից,

դ/ տուրքերից և պարտադիր այլ վճարներից,

i

ե/ սուբվենցիաներից և դոտացիաներից,

զ/ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

(43 հոդ. խմբ. 24.06.97 օրենք, փոփ. 08.02.00 ՀՕ-33 օրենք)

 

Հոդված 44. Պարտադիր լիազորությունների ֆինանսավորումը

 

i

Պարտադիր լիազորությունները պարտադիր ֆինանսավորվում են հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և պետության կողմից տրամադրվող դոտացիաներից:

/լրաց. 24.06.97 օրենք/

 

Հոդված 45. Բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

 

i

Համայնքի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ծախսերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որը համայնքի ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման ուղղություններով:

/խմբ. 24.06.97 օրենք/

 

Հոդված 46. Համայնքի բյուջեի քննարկումը և հաստատումը

 

i

Համայնքի ղեկավարը համայնքի տարեկան բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում կամ մինչև պետական բյուջեի հաստատումը: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ:

Համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին:

Համայնքի ղեկավարը քննարկումներից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ` ներկայացված նախագծի մեջ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար կամ պահանջել հաստատել բյուջեն:

/փոփ. 24.06.97 օրենք/

 

Հոդված 47. Համայնքի զարգացման եռամյա ծրագիրը

 

Համայնքի ղեկավարն ընտրվելուց հետո առաջին տարեկան բյուջեն ներկայացնելիս միաժամանակ համայնքի ավագանուն է ներկայացնում համայնքի զարգացման եռամյա ծրագիրը:

 

Հոդված 48. Համայնքի զարգացման եռամյա ծրագրի և տարեկան բյուջեի հրապարակումը

 

Համայնքի զարգացման եռամյա ծրագիրը և տարեկան բյուջեն հրապարակվում են:

Համայնքի բնակչության համար եռամյա ծրագիրը և բյուջեն առավել մատչելի և ընկալելի դարձնելու համար պատրաստվում և հրապարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ և գրքույկներ:

 

Հոդված 49. Բյուջեի կատարումը

 

i

Համայնքի ղեկավարը բյուջեի հիման վրա ճշտում է իր աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրները, հաստատում է ստորաբաժանումների դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:

Համայնքի ղեկավարն ապահովում է բյուջեի կատարումը, պարտադիր կարգով ստորագրում է բոլոր ֆինանսական փաստաթղթերը և անձնական պատասխանատվություն է կրում ֆինանսական գործառնությունների ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարման համար:

i

Համայնքի բյուջեի կատարման սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով:

i

Համայնքի բյուջե հարկերի մուտքն ապահովում են հարկային մարմինները:

i

/փոփ. 24.06.97 օրենք/

 

Հոդված 50. Բյուջեի կատարման վերահսկողությունը

 

Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին, որն իրավազոր է ստուգել ցանկացած բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջել հաշվետվություններ կատարված ծախսումների վերաբերյալ:

 

Հոդված 51. Բյուջեի կատարման հաշվետվությունների քննարկումը և հաստատումը

 

Համայնքի ղեկավարը եռամսյակը մեկ բյուջեի ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն:

Բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացվում է բյուջետային տարին ավարտվելուց հետո հաջորդ բյուջեի եռամսյակային կատարման վերաբերյալ հաղորդման հետ միասին:

Ավագանու նիստում համայնքի ղեկավարը պատասխանում է ավագանու անդամների հարցերին և տալիս անհրաժեշտ բացատրություններ:

Համայնքի ավագանին բյուջեի կատարման վերաբերյալ կարող է անցկացնել աուդիտ և իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում դիմել համապատասխան իրավասու մարմիններ:

Համայնքի ավագանին քննարկում և հաստատում է բյուջեի կատարման հաշվետվությունը:

 

ԳԼՈՒԽ 7
ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

Հոդված 52. Միջհամայնքային միավորումներ կազմելու իրավունքը

 

Համայնքների որոշակի խնդիրներ համատեղ լուծելու և ծախսերը նվազեցնելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ստեղծել միջհամայնքային միավորումներ:

Միջհամայնքային միավորումներն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:

 

Հոդված 53. Միջհամայնքային միավորումներ կազմելու կարգը

 

Միջհամայնքային միավորումները ստեղծում են համայնքների ղեկավարները պայմանագրեր կնքելու միջոցով, որոնք հաստատում են համայնքների ավագանիները:

 

Հոդված 54. Միջհամայնքային միավորման մարմինները

 

Միջհամայնքային միավորման կառավարման համար ստեղծվում է միավորման խորհուրդ` կազմված համայնքների ղեկավարներից, որն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ:

Միջհամայնքային միավորման խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

 

ԳԼՈՒԽ 8
ՄԱՐԶԻ ԽՈՐՀՈՒՐԴ, ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հոդված 55. Մարզի խորհուրդը

 

i

Մարզպետին կից ստեղծվում է խորհրդակցական մարմին` մարզի խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են համայնքի ղեկավարները և մարզպետը:

Մարզպետը հրավիրում և վարում է մարզի խորհրդի նիստերը` իր սահմանած օրակարգով:

Մարզի խորհրդի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և Հանրապետության Նախագահի հրամանագրով:

 

Հոդված 56. Երևանի խորհուրդը

 

i

Երևանում ստեղծում է Երևանի խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են Երևանի քաղաքապետը և թաղային համայնքների ղեկավարները: Երևանի քաղաքապետը խորհրդի ղեկավարն է:

Երևանի խորհուրդը, Երևանի քաղաքապետի ներկայացմամբ, հաստատում է Երևան քաղաքի համար օրենքով սահմանված աղբյուրներից ձևավորվող եկամուտների սահմաններում ծախսերի նախահաշիվը` բյուջեն, ինչպես նաև այն թույլտվությունները տալու կարգը, որոնց համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի գանձում:

Երևանի քաղաքապետը Երևանի խորհրդի մեծամասնությամբ`

1) անվանում և վերանվանում է Երևանի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, քաղաքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկություններն ու կազմակերպությունները.

2) օրենսդրությանը համապատասխան կանոնակարգում է առևտրի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը.

3) հաստատում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու կարգը:

Երևանի խորհրդի աշխատակարգը հաստատում է Երևանի քաղաքապետը:

Երևանի խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին:

Երևանի խորհրդի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և Հանրապետության Նախագահի հրամանագրով:

(լրաց. 27.12.97 թիվ ՀՕ-184 օրենք)

 

ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 57. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 10-ից:

i

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած համարել «Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման մասին անցումային դրույթներ», «Հայաստանի Հանրապետության պատգամավորների գյուղական, ավանային խորհրդի մասին», «Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային խորհրդի մասին», «Հայաստանի Հանրապետության պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները և «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի երկրորդ մասը:

 

Հոդված 58. Տեղական ինքնակառավարման մարմինների և համատիրության մարմինների փոխհարաբերությունները

 

Համատիրության մարմինների ընդունած որոշումները չեն կարող հակասել տեղական ինքնակառավարման մարմինների իրենց իրավասության շրջանակներում ընդունած որոշումներին և պարտադիր չեն տեղական ինքնակառավարման մարմինների համար:

 

i
Հոդված 59. Անցումային դրույթ

 

Կառավարությանը` մինչև 1997 թվականի հունվարի 1-ը սահմանել համայնքի սեփականության գույքի ցանկը:

 

22 հուլիսի 1996 թվական

ՀՕ-75

 

 

pin
ՀՀ 30.06.1996
N ՀՕ-75 օրենք