Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԸՆԴՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏ ...

01.12.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.09.2010  -ից մինչեւ   01.12.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 31.10.2019 թիվ 1507-Ն որոշում)

i

040.1738.161102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2002 թվականի N 1738-Ն

 

i

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի ավագանու համաձայնությունը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող «Հույս» մանկատուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը նվիրատվության ձևով ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն` բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` մեկամսյա ժամկետում Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

i

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հույս» մանկատուն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(3-րդ կետը փոփ. 20.05.10 թիվ 730-Ն որոշում)

4. «Հույս» մանկատուն» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Հույս» մանկատուն» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

(4-րդ կետը փոփ. 20.05.10 թիվ 730-Ն որոշում)

5. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` պետական կազմակերպություն) գործունեության առարկան և նպատակն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, սոցիալապես անապահով ընտանիքի` 6-18 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, սննդով, հագուստով և կենցաղային իրերով ապահովումը, հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցման կազմակերպումը, բժշկական օգնության կազմակերպումն է.

i

բ) պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` երեխաների խնամքի ու դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում:

(5-րդ կետը փոփ. 20.05.10 թիվ 730-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

(6-րդ կետը փոփ. 20.05.10 թիվ 730-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 20.05.10 թիվ 730-Ն որոշում)

i

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

(որոշումը փոփ. 01.03.07 թիվ 233-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.10.2002
N 1738-Ն
Որոշում