Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵ ...

05.01.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.11.2002  -ից մինչեւ   05.01.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 28.10.05 թիվ 12-Ն որոշում)

i

603.0150.230902

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         09           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302200

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2002 թվականի N 150-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն անասնապահության դրության մասին» Ձև թիվ 24-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թվականի

թիվ 150-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն անասնապահության դրության մասին» ձև թիվ 24-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և հիմնարկները, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում ու պարբերականությամբ:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հրահանգը կազմված է ձև թիվ 24-գտ (տարեկան) հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան:

5. Հաշվետվության բոլոր տվյալները ցույց են տրվում աճողական կարգով, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը, բացառությամբ անասունների ու թռչունների, որոնց գլխաքանակը ցույց է տրվում հաշվետվություն կազմելու ժամկետի եղած առկա գլխաքանակով:

6. Թիվ I բաժնի 1-26 տողերում լրացվում է տնտեսությանը պատկանող բոլոր անասունները, թռչունները և ճագարները, անկախ նրանից, գտնվում են տնտեսության անասնաշենքերում, թե` արոտներում:

7. «Էգ մոզիներ 2 տարեկանից բարձր (սերմնավորվածներ)»` թիվ I բաժնի 3 տողով, լրացվում է տվյալ ժամանակաշրջանում առկա սերմնավորված էգ մոզիների, փաստացի զուգավորված և արհեստական սերմնավորված 1-ից մինչև 2 տարեկան բարձր էգ մոզիները, անկախ նրանց հղիությունը որոշված է թե ոչ, 2 տարեկան և բարձր չսերմնավորված էգ մոզիները հաշվառվում են 3 տողով:

8. «Բանող եզներ»` թիվ I բաժնի 6 տողով լրացվում է մեծահասակ բանող եզների գլխաքանակը: Ցուլիկները, 2 տարեկանից փոքր արուները չեն լրացվում տվյալ սյունակում: Հիվանդության և այլ պատճառներով աշխատանքում ժամանակավոր չօգտագործվող եզները մտցվում են բանող եզների թվում:

9. «Գոմեշներ»` թիվ I բաժնի 7 տողով լրացվում է գոմեշների, յակերի, ջորիների մեծահասակ և մատղաշ բոլոր անասունների գլխաքանակը:

10. «այդ թվում` ոչխարներ»` թիվ I բաժնի 12 տողով լրացվում է ոչխարների ամբողջ գլխաքանակը (մեծահասակ և մատղաշ) առանց այծերի:

11. «որից` 1 տարեկան և բարձր մայրեր և շիշակներ»` թիվ I բաժնի 13 տողով լրացվում է մայրական ամբողջ գլխաքանակը` այսինքն առանձնացվում է հիմնական մայրերի և 1 տարեկանից բարձր շիշակների գլխաքանակը:

12. «Այծեր»` թիվ I բաժնի 14 տողով լրացվում է բոլոր հասակի այծերը, իսկ թիվ I բաժնի 15 տողով լրացվում է «որից` մայր այծեր», միայն մայր այծերը:

13. «Ավանակներ»` թիվ I բաժնի 17 տողով լրացվում է տնտեսությունում ունեցող բոլոր հասակի ավանակները:

14. «Ճագարներ»` թիվ I բաժնի 19 տողով լրացվում է բոլոր հասակի ճագարները, թիվ I բաժնի 20 տողով` «այդ թվում` մայր ճագարներ, բոլոր ծնած էգերը, ինչպես նաև հղիացած էգերը, որոնցից առաջին անգամ ծին է ստացվելու:

15. «Հավեր և աքաղաղներ, ընդամենը»` թիվ I բաժնի 22 տողով լրացվում է բոլոր տեսակների թռչունները:

16. «այդ թվում` ածան հավեր»` թիվ I բաժնի 23 տողով լրացվում է մեծահասակ հավերը, անկախ նրանից, տվյալ ժամկետին այդ հավերից ձու ստացվում են, թե ոչ:

17. «Կթված է կաթ` կովի և մատակի, ընդամենը»` թիվ II բաժնի 1 տողով լրացվում է կաթնային և մսային հոտի բոլոր կովերից, ստերջ կովերից, բտման և գիրացման տակ գտնվող, առանց բացառության բոլոր կովերից, ծնած երինջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթը: Այդ տվյալներում մտցվում է նաև հորթերին և խոճկորներին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում: Այլ տեսակի անասուններից ստացված կաթը (ոչխարի, այծի, ձիու), ինչպես նաև բնակչությունից` համաձայն պայմանագրի կամ շուկայում գնված կովի կաթը այդ տողում չի մտցվում:

18. «Ստացված է ձու` բոլոր տեսակի թռչուններից»` թիվ II բաժնի 2 տողով լրացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը տնտեսությանը պատկանող բոլոր տեսակի թռչուններից (հավ, բադ, սագ, հնդկահավ) տնտեսություններում ստացված ձվի ամբողջ քանակը, ներառյալ ձվի կորուստը (ջարդված, փչացում և այլն) և ճտերի, սագիկների, բադիկների և հնդկահավիկների ճտահանության համար ինկուբատորում կամ թխսերի տակ ծախսված ձուն:

19. «Կթված է, ոչխարի կաթ»` թիվ II բաժնի 1.1 տողով լրացվում է տնտեսությանը պատկանող ոչխարներից կթված ամբողջ կաթը:

20. «Ստացված է ձու` բոլոր տեսակի թռչունների»` թիվ II բաժնի 2 տողով լրացվում է տնտեսությանը պատկանող բոլոր տեսակի թռչուններից ստացված ձուն:

21. «այդ թվում` հավի»` թիվ II բաժնի 3 տողով լրացվում է տնտեսությանը պատկանող ածան հավերից ստացված հավի ձուն: Այդ տողում չի լրացվում գնված կամ ճտահանության և այլ նպատակների համար դրսից ստացված ձվի քանակը:

22. «Խուզված է ոչխարի բուրդ»` թիվ II բաժնի 4 տողով լրացվում է բնական խուզված բուրդը այսինքն, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:

23. «Արտադրվել է մեղր» թիվ II բաժնի 5 տողով լրացվում է տնտեսությանը պատկանող մեղվաընտանիքներից արտադրված ամբողջ մեղրը:

24. «Ստացված է անասունների քաշաճ (մեծահասակ և մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող անասուններից, ընդամենը»` թիվ II բաժնի 7 տողով լրացվում է քաշաճը, որը ստացվել է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտման (գիրացման) տակ գտնվող (մեծահասակ և մատղաշ) անասուններից: Դրա համար սահմանվում է հաշվետու ժամկետին բտման (գիրացման) տակ գտնվող անասունների կենդանի` քաշը, ավելացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտումից հանված անասունների կենդանի քաշը, և ստացված գումարից պակասեցվում է տարվա սկզբից բտման (գիրացման) տակ գտնվող անասունների նախնական քաշը և տարվա սկզբին բտման տակ գտնվող անասունների կենդանի քաշը: Բտման ու գիրացման տակ գտնվող անասունների ու թռչունների քաշաճի ստացման տվյալները վերցնում են անասունների կշռման տեղեկագրերից: Միսկոմբինատ ուղարկվող անասունների քաշաճը (աճը) որոշվում է անմիջապես տնտեսությունում նրանց կշռման տվյալներով, որը ցույց է տրված ապրանքատրանսպորտային կարգագրերում և քաշաճի որոշման հաշվարկներում:

25. «Տնտեսությանը պատկանող մայրական կազմից ծնվել են կենդանի հորթեր, ձագեր, գոջիներ, գառներ, ուլեր և մտրուկներ և ստացված է թռչունի մատղաշ իրենց տնտեսությունում ինչպես թխսերից, այնպես էլ տնտեսությանը պատկանող ինկուբատորից»` թիվ III բաժնի 2 տողով, համապատասխան սյունակներում գրանցվում են տնտեսությանը պատկանող մայրերից կենդանի ծնված բոլոր հորթերը, խոճկորները, գառները, ուլերը և մտրուկները, ներառյալ այն ծնվածները, որոնք հետագայում վաճառվել են, մորթվել կամ ընկել են, թեկուզև նույն ծնված օրը: Այդ քանակում չի մտցվում սատկած ծնվածները:

26. «Ծնել են սերմնավորված էգ մոզիներ (փոխադրված են կովերի շարքը»` թիվ III բաժնի 3 տողով լրացվում է տարվա սկզբից ծնած և կովերի խումբը փոխադրված սերմնավորված էգ մոզիների թիվը, ներառյալ այն էգ մոզիները, որոնցից ստացվել է մահացած սերունդ:

27. «Ընդամենը գնված են անասուններ և անասունների այլ մուտքեր»` թիվ III բաժնի 4 և թիվ III բաժնի 5 տողով` «Կենդանի քաշը»` լրացվում է գնման կարգով, այլ անասունի դիմաց փոխանակման, կերի, գույքի դիմաց փոխանակման, այլ հանձնումների դիմաց և այլ մուտքերից ստացված անասունների քանակը և կենդանի քաշը:

28. «Իրացվել է սպանդի համար (ներառյալ տնտեսությունում մորթվածը)»` թիվ III բաժնի 6 տողը լրացնելիս պետք է գումարել գլխաքանակները պետությանը վաճառված անասունի իր տնտեսությունում մորթված անասունի նաև սպանդի համար անասունի այլ վաճառքի գլխաքանակը, ներառյալ անասունի վաճառքը շուկայում, հանելով մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի գլխաքանակները: Բարձր տարիքի մատղաշը, որը շուկայում վաճառվել է հետագայում վերարտադրության համար, ցույց չի տրվում:

29. Թիվ III բաժնի 7 տողով լրացվում է թիվ III բաժնի 6 տողի գլխաքանակի կենդանի քաշը:

30. «Կենդանի քաշը»` թիվ III բաժնի 7 տողով լրացվում է տնտեսությունում մորթված բոլոր անասունները, անկախ նրանից, մորթը որտեղ է կատարվել (տնտեսությունում թե սպանդանոցում) և որոնց միսը օգտագործվել է սննդի կամ վաճառքի համար, ներառյալ և անասունների հարկադիր սպանդի դեպքերը: 73-րդ տողով ցույց է տրվում նախքան անասունի սպանդի ենթարկելը սպանդի քաշը: Հասարակական սննդի համար և սպառողական կոոպերացիայի սահմանված ֆոնդերից ավելի իրացված և պետության հանձնման պլանի կատարման հաշվին չհաշվարկված անասունը ցույց է տրվում «Մորթված է անասուններ իրենց տնտեսությունում» տողով:

31. «Ընդամենը վաճառված է, տրված է փոխանակման դիմաց և այլ ելքեր»` թիվ III բաժնի 8 տողով լրացվում է հաշվետու ժամանակամիջոցում, այսինքն` հաշվետու տարվա հունվարի 1-ից տնտեսության կողմից պետությանը փաստացի վաճառված անասունների գլխաքանակը: Այստեղ ընդգրկվում է պետական, կոոպերատիվ և առևտրական կազմակերպություններին վաճառված անասունները: Այստեղ նաև ընդգրկվում է ըստ պայմանագրի բնակչության տնտեսություններում աճեցված և գնված անասուններից պետությանը վաճառված անասունը: Այստեղ լրացվում է նաև բոլոր վաճառվածները և հանձնվածները մասնագիտացված անասնապահական համալիրներին: Այդ տողում մտցվում է նաև ուրիշ տողերով ցույց չտված անասունների այն ելքերը, մասնավորապես` կերի համար տնտեսությունում մորթված անասունը:

32. «Ընդամենը վաճառված է, տրված է փոխանակման դիմաց և այլ ելքեր»` թիվ III բաժնի 8 տողով լրացվում է ձեռնարկության բանվորներին և ծառայողներին վաճառված անասունները: Այդ տողով ցույց է տրվում ձեռնարկության անդամին լրացուցիչ վարձակալության համար անվճար տրված անասունը, աշխատանքի վարձատրության դիմաց տված անասունը և առանձին անդամներին օգնության կարգով տված անասունները: Այդ տողում ընդգրկվում է նաև անասունների և թռչունների այն քանակը, որը համաձայն պայմանագրի աճեցման տրվել է բնակչության տնտեսություններին և ձեռնարկությանը չի վերադարձվել, այլ մնացել է բնակչության տնտեսություններում որպես վարձատրություն աճեցված անասունի և թռչնի համար:

33. «Ընկել է և կորուստ է եղել բոլոր հասակի անասուններ»` թիվ III բաժնի 10 տողով լրացվում է «այդ թվում` հաշվետու տարվա ծնված մատղաշներ (խոճկորներ մինչև 4 ամսական), պետական ձեռնարկությանը պատկանող մայրական կողմից»` թիվ III բաժնի 11 տողով լրացվում է հաշվետու տարվա սկզբից (հունվարի 1-ից) մինչև հաշվետու ժամկետը փաստացի ընկած բոլոր անասունները: Հաշվետվությունում անկում է հաշվի առնվում նաև այն դեպքում, երբ անասնապահի մեղքով ընկած անասունի փոխարեն վերականգնվել է մեկ այլ անասունով: Տողով ցույց են տրվում ընկած բոլոր անասունները (հրդեհից, բնական աղետներից, խեղդված, գայլի հոշոտածը և այլն), անկախ հասակից, ներառյալ ընթացիկ տարվա ծնվածները, ինչպես նաև ձեռնարկության կողմից ձեռքբերված անասուն: Այս տողում նաև լրացվում է ընթացիկ տարում ծնված մատղաշի այն հարկադիր մորթը, որի միսը սննդի համար չի օգտագործվել կամ միայն որպես անասնակեր է օգտագործվել:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.08.2002
N 150-Ն
Որոշում