Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱ ...

11.03.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.11.2002  -ից մինչեւ   11.03.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 19.02.2019 թիվ 14-Ն որոշում)

i

603.0180.041002

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         10           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302235

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2002 թվականի N 180-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿԱՆԱՉ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն քաղաքային հողերի և կանաչապատ տարածքների մասին» Ձև թիվ 1-կանաչ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թվականի

թիվ 180-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԿԱՆԱՉ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Քաղաքային հողերի և կանաչապատ տարածքների մասին» ձև N 1-կանաչ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին` մինչև փետրվարի 15-ը, որը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն` մինչև փետրվարի 25-ը, որը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 1-ը:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բաժին 1. Քաղաքային հողեր, կանաչապատ տարածքներ

 

4. «Քաղաքային հողերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում տարեվերջին» տողում (101) բերվում է քաղաքի` հաստատված սահմանագծում առկա բոլոր հողային և ջրային տարածքները: Քաղաքի սահմանագիծ է համարվում այն սահմանը (գիծը), որը բաժանում է քաղաքի տարածքը շրջակա հողերից և այլ բնակավայրերից: Եթե հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել քաղաքի տարածքի փոփոխություն, ապա այդ մասին հաշվետվությանը կից վավերացված գրությամբ բերվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համարը և ընդունման ամսաթիվը:

5. Քաղաքային հողերի ընդհանուր մակերեսից առանձնացվում են կառուցապատված հողամասերի (տող 102) և օգտահողերի (տող 103) մակերեսները:

6. Տող 102-ում հաշվառվում են`

1) շենքերով և այլ կառույցներով կառուցապատված տարածքները,

2) ընդհանուր օգտագործման հողերը` բնակելի թաղամասերին կից տարածքները` զբաղեցված փողոցներով, հրապարակներով, գետափներով և այլն, հողային տարածքները, որոնք օգտագործվում են բնակչության հանգստի, զվարճանքների, հիգիենիկ ու մշակութային պահանջների համար (զբոսայգի, անտառապուրակներ, այգիներ, բացատներ, ծառուղիներ և այլն), ջրային տարածքները (բացի ձկնային տնտեսության ջրամբարներից), գերեզմանոցները,

3) հատուկ նշանակության հողերը` օտարացված հողաշերտերը (երկաթուղային գծեր, մայրուղիներ, օդանավակայաններ, ափամերձ կառուցվածքներով զբաղեցված տարածքներ և այլն), հողեր, որոնք ունեն պետական պաշտպանության կառույցներ (հրաձգարաններ, կրակակետեր, պաշտպանական ամրություններ, զորանոցներ և այլն), արգելոցները, արգելավայրերը և նմանատիպ հողերը:

7. Տող 103-ում բերվում է քաղաքի ոչ կառուցապատված մասերում գտնվող այգիների, դաշտերի, արոտավայրերի, մարգագետինների, առուների (ձորերի), ճահիճների և նմանատիպ այլ տարածքների մակերեսը, որը չի հաշվառվում նախորդ բաշխվածությունում:

8. «Բոլոր կանաչ զանգվածների և ծառատնկված վայրերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում տարեվերջին» տողում (104) բերվում են տվյալներ տնկված կամ բնական անտառների, կանաչ և պահպանիչ տարածությունների, անտառպուրակների, համաքաղաքային մշակութային և հանգստի զբոսայգիների, մանկական զբոսայգիների, այգիների, ծառուղիների, բացատների, գերեզմանոցների և այլ հատուկ նշանակության կանաչ զանգվածների, ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, նախադպրոցական հիմնարկների (մանկապարտեզներ, մսուր-մանկապարտեզներ), հասարակական շենքերի, սպորտային համալիրների, արդյունաբերական օբյեկտների և այլնի տարածքում գտնվող սահմանափակ օգտագործման տնկարկների, փողոցներին, հրապարակներին, գետափնյա փողոցներին կից տնկարկների, ծաղկանոցների ու մարգերի մասին:

9. Այդ տարածքներից առանձնացվում են հասարակական օգտագործման կանաչ զանգվածների և ծառատնկված վայրերի մակերեսը (տող 105), որն իր մեջ ներառում է կուլտուրայի և հանգստի, մանկական, բուսաբանական, կենդանաբանական և այլ այգիները և պուրակները (տող 106), անտառները, պաշտպանական գոտիները (տող 107), մարզադաշտերը և այլ կանաչ տարածքները (տող 108):

10. Փողոցներին կից ծառատնկված շերտերի ընդհանուր երկարությունը բերվում է տող 109-ում:

 

Բաժին 2. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ

 

11. Բաժնում բերվող` ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:

12. 201 տողում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 202), մուտքեր նվիրատվությունից (տող 203) և այլ մուտքեր (տող 204):

13. Ընդհանուր ծախսերից (տող 205) առանձնացվում են.

1) նյութական ծախսերը (տող 206), ինչը ներառում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը:

2) ոչ նյութական ծառայությունների վճարումները տողում (207) ներառվում են` աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:

3) գործուղման ծախսերի տողում (208) բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները:

4) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները տողում (209) բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են 210 տողում:

6) 211 տողում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը:

7) այլ ծախսեր տողում (212) բերվում են վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը:

14. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 213), տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով: Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն /ոչ աշխատանքային/ և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.08.2002
N 180-Ն
Որոշում