Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» Ձ ...

05.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.11.2002  -ից մինչեւ   05.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 19.10.2018 թիվ 60-Ն որոշում)

i

603.0194.240902

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»         09           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302206

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 2002 թվականի N 194-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 85-ԳՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն նախադպրոցական հիմնարկների մասին» Ձև թիվ 85-գմ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

19 օգոստոսի 2002 թվականի

թիվ 194-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 85-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Նախադպրոցական հիմնարկների գործունեության մասին» ձև N 85-գմ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են նախադպրոցական կրթություն իրականացնող հիմնարկները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև փետրվարի 25-ը, որն ամփոփը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության մարզային գործակալություն` մինչև մարտի 15-ը, որն ամփոփը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայություն մինչև մարտի 20-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բաժին 1. Նախադպրոցական հիմնարկ

 

5. Այս բաժնի համապատասխան վանդակում նշում կատարել նախադպրոցական հիմնարկի տեսակի վերաբերյալ:

 

Բաժին 2. Նախադպրոցական հիմնարկի աշխատանքային ռեժիմը

 

6. Այս բաժնի համապատասխան վանդակում նշում կատարել նախադպրոցական հիմնարկի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ:

 

Բաժին 3. Նախադպրոցական հիմնարկի սենյակները, օժանդակ տարածքները և դրանց մակերեսները

 

7. Տողեր 302-309-ում բերվում են տվյալներ նախադպրոցական հիմնարկի սենյակների (ըստ նշանակության) քանակի (սյունակ 1) և դրանց գումարային մակերեսների վերաբերյալ (սյունակ 2): 302-309 տողերում չնշված սենյակների վերաբերյալ տվյալները բերվում են 310 տողում: Հիմնարկին կից առկա կամ պատկանող տարածքի վերաբերյալ տվյալները բերվում են 311 տողում:

 

Բաժին 4. Երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային բաշխվածության

 

8. Երեխաների ընդհանուր թվաքանակը տարեվերջին բերվում է սյունակ 1-ում, իսկ սյունակներ 2-6-ում` նրանց թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի:

9. Սյունակ 7-ում բերվում է հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի ծրագրով սովորող երեխաների թվաքանակը:

 

Բաժին 5. Խմբերի և տեղերի առկայությունը տարեվերջին

 

10. Սյունակ 1-ում բերվում է խմբերի ընդհանուր քանակը տարեվերջին, որից առանձնացվում է 3 և բարձր տարիքի երեխաների խմբերի քանակը (սյունակ 2):

11. Սյունակ 3-ում բերվում է խմբերում ընդգրկված երեխաների թվաքանակը:

12. Սյունակ 7-ում բերվում է նախատեսված տեղերի քանակը:

13. Տող 502-ում բերվում է շուրջօրյա խմբերի քանակը, իսկ տողեր 503-511-ում` հատուկ նշանակության խմբերի քանակն ըստ տեսակների:

 

Բաժին 6. Հաճախումները

 

14. Տող 601-ում բերվում է խմբերում երեխաների անցկացրած օրերի քանակը:

15. Տող 602-ում բերվում է երեխաների կողմից բաց թողնված (բացակա) օրերի քանակը, որից տող 603-ում` հիվանդության պատճառով, տող 604-ում` այլ պատճառներով:

16. Տող 605-ում բերվում է տարվա ընթացքում նախադպրոցական հիմնարկի աշխատած օրերի ընդհանուր քանակը (սյունակ 1):

 

Բաժին 7. Հիվանդացության դեպքերի քանակը

 

17. Տող 701-ում բերվում է գրանցված հիվանդացությունների դեպքերի ընդհանուր քանակը (սյունակ 1), որից տողեր 702-713-ում` հիվանդացությունների դեպքերի քանակն ըստ հիվանդացության տեսակների (համաձայն «Հիվանդությունների միջազգային դասակարգման» 9-րդ վերանայման):

 

Բաժին 8. Աշխատակազմն ըստ կրթական մակարդակի և պահանջարկը

 

18. Սյունակ 1-ում բերվում է աշխատողների թվաքանակը տարեվերջին, իսկ նրանց թվաքանակն ըստ կրթական մակարդակի` սյունակներ 3-8-ում:

19. Սյունակ 9-ում բերվում է թափուր տեղերի քանակը տարեվերջին:

 

Բաժին 9. Մանկավարժա-դաստիարակչական աշխատակազմն ըստ աշխատանքային ստաժի

 

20. Տող 901-ում բերվում է մանկավարժա-դաստիարակչական աշխատողների ընդհանուր թվաքանակն ըստ աշխատանքային ստաժի, իսկ տող 902-ում` կանանց թվաքանակը:

 

Բաժին 10. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

21. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

22. Սյունակ 1-ում բերվում են ընդհանուր ֆինանսական միջոցները:

23. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

24. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-9-ում:

25. Սյունակ 10-ում բերվում են ընդհանուր ֆինանսական ծախսերը, որոնցից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 11-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 12-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 13-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 14-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ` փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները: Հավելումներ և պարգևավճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցումներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված վճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ ներառվում են նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են սյունակ 15-ում,

6) սյունակ 16-ում բերվում է նախադպրոցական հիմնարկի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են սյունակ 17-ում:

26. Սյունակ 18-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.08.2002
N 194-Ն
Որոշում