Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ, Դ ...

25.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.11.2002  -ից մինչեւ   25.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.2018 թիվ 80-Ն որոշում)

i

603.0195.250902

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         09           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302212

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 2002 թվականի N 195-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի աշխատանքների մասին» Ձև թիվ 1-գմ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

19 օգոստոսի 2002 թվականի

թիվ 195-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի աշխատանքների մասին» ձև N 1-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են հետբուհական և շարունակական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտական կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև փետրվարի 25-ը, որը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 1-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բաժին 1. Մագիստրանտների թվաքանակն ըստ գիտության ճյուղերի և մասնագիտությունների

 

5. Սյունակ Ա-ում բերվում է գիտության ճյուղերի ու մասնագիտությունների կոդերը, սյունակ Բ-ում` գիտության ճյուղերի ու մասնագիտությունների անվանումները: Գիտության ճյուղերի ու մասնագիտությունների կոդերը հաստատված են բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից (հրահանգին կից բերվում է նշված ճյուղերի ու մասնագիտությունների կոդերը):

6. Սյունակ 1-ում բերվում է նախատեսված տեղերի քանակը, որից առանձնացվում է վճարովի տեղերի քանակը (սյունակ 2):

7. Մագիստրատուրա ընդունվածների մասին տվյալները բերվում են սյունակներ 3-6-ում:

8. Մագիստրատուրայում սովորողների մասին տվյալները բերվում են սյունակներ 7-14-ում:

9. Հաշվետու տարում ավարտած մագիստրանտների մասին տվյալները բերվում են սյունակներ 15-18-ում:

 

Բաժին 2. Արտերկրացի մագիստրանտների թվաքանակն ըստ գիտության ճյուղերի և մասնագիտությունների

 

10. Այս ենթաբաժինը լրացվում է բաժին 1-ին համապատասխան` արտերկրացի մագիստրանտների համար:

 

Բաժին 3. Ասպիրանտների թվաքանակն ըստ գիտության ճյուղերի և մասնագիտությունների

 

Ենթաբաժին 3.1. Պետպատվեր 11. Սյունակ Բ-ում բերվում է գիտության ճյուղի և մասնագիտության կոդը, իսկ սյունակ Գ-ում` անվանումը: 12. Սյունակներ 1-2-ում բերվում է հաշվետու տարում համապատասխանաբար արտադրությունից կտրված և առանց արտադրությունից կտրվելու ընդունվածների թվաքանակը: 13. Սյունակներ 3-8-ում բերվում են տվյալներ հաշվետու տարում փաստացի ավարտած ասպիրանտների մասին տվյալներ: 14. Սյունակ 9-10-ում բերվում է տվյալներ ասպիրանտների թվաքանակների վերաբերյալ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ:

Ենթաբաժին 3.2. Վճարովի հիմունքներով 15. Այս ենթաբաժինը լրացվում է ենթաբաժին 3.1-ին համապատասխան` վճարովի հիմունքներով սովորող ասպիրանտների համար:

 

Բաժին 4. Ասպիրանտների քանակական շարժը

 

16. Սյունակ 1-ում բերվում է ասպիրանտների թվաքանակը հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ:

17. Սյունակ 2-ում բերվում է հաշվետու տարում բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած և նույն տարում ասպիրանտուրա ընդունվածների թվաքանակը:

18. Սյունակ 3-ում բերվում է կազմակերպություններից փոխադրված կամ վերականգնվածների թվաքանակը:

19. Սյունակ 4-ում բերվում է հաշվետու տարվա ընթացքում տարբեր պատճառներով դուրս մնացած ասպիրանտների թվաքանակը:

20. Սյունակ 5-ում բերվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ ուսուցման նախատեսված ժամկետից ավելի սովորող ասպիրանտների թվաքանակը:

 

Բաժին 5. Արտերկրացի ասպիրանտների և հայցողների քանակական շարժը

 

21. Սյունակ Բ-ում բերվում է գիտության ճյուղի և մասնագիտության կոդը, իսկ սյունակ Գ-ում` անվանումը:

22. Սյունակներ 1-2-ում բերվում են հաշվետու տարում համապատասխանաբար արտադրությունից կտրված և առանց արտադրությունից կտրվելու արտերկրացի ընդունվածների թվաքանակը:

23. Սյունակներ 3-8-ում բերվում են տվյալներ հաշվետու տարում փաստացի ավարտած արտերկրացի ասպիրանտների մասին տվյալներ:

24. Սյունակ 9-10-ում բերվում են տվյալներ արտերկրացի ասպիրանտների թվաքանակների վերաբերյալ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ:

25. Սյունակ 11-ում բերվում է արտերկրացի հայցողների թվաքանակը հաշվետու տարում:

26. Սյունակ 12-ում բերվում է մինչև հաշվետու տարին ասպիրանտուրայում սովորող արտերկրացի հայցողների թվաքանակը:

27. Սյունակներ 13-17-ում բերվում է վերջին հինգ տարիներում ասպիրանտուրան ավարտած արտերկրացի հայցողների թվաքանակը:

 

Բաժին 6. Գիտության թեկնածուի գիտական աստիճան հայցողները, թեկնածուական թեզերի պաշտպանությունը

 

28. Բաժնում լրացվում է տվյալներ գիտության թեկնածուի աստիճան հայցողների, թեկնածուական թեզերի պաշտպանության վերաբերյալ: Գիտության թեկնածուի գիտական աստիճան հայցողների թվաքանակը ներառում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությանը կամ կազմակերպությանը կցված և ինքնուրույն (ասպիրանտուրայի կազմում չընդգրկված) թեզը պաշտպանության ներկայացնող անձանց թվաքանակը:

29. Սյունակ Բ-ում բերվում է գիտության ճյուղի և մասնագիտության կոդը, իսկ սյունակ Գ-ում` անվանումը:

30. Սյունակ 1-ում բերվում է գիտության թեկնածուի գիտական աստիճան հայցողների թվաքանակը հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ:

31. Սյունակ 2-ում բերվում է թեկնածուական թեզեր պաշտպանած հայցողների թվաքանակը հաշվետու տարում:

32. Սյունակ 3-ում բերվում է մինչև հաշվետու տարին ասպիրանտուրայում սովորած, թեկնածուական թեզեր պաշտպանած, հայցողների թվաքանակը:

33. Սյունակներ 4-8-ում բերվում է վերջին հինգ տարիներում թեկնածուական թեզեր պաշտպանած հայցողների թվաքանակը:

 

Բաժին 7. Դոկտորանտների թվաքանակն ըստ գիտության ճյուղերի և մասնագիտությունների

 

Ենթաբաժին 7.1. Պետպատվեր 34. Սյունակ Բ-ում բերվում է գիտության ճյուղի և մասնագիտության կոդը, իսկ սյունակ Գ-ում` անվանումը: 35. Սյունակներ 1-ում բերվում է հաշվետու տարում ընդունված դոկտորանտների թվաքանակը, որից առանձնացվում է արտերկրացի դոկտորանտների թվաքանակը (սյունակ 2): 36. Սյունակներ 3-8-ում բերվում են տվյալներ հաշվետու տարում փաստացի ավարտած դոկտորանտների մասին տվյալներ: 37. Սյունակ 9-ում բերվում է դոկտորանտների թվաքանակը հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ, նրանցից առանձնացվում են արտերկրացի դոկտորանտները (սյունակ 10) և նախատեսված ժամկետից ավելի պատրաստվողները (սյունակ 11):

Ենթաբաժին 7.2. Վճարովի հիմունքներով 38. Այս ենթաբաժինը լրացվում է ենթաբաժին 7.1-ին համապատասխան` վճարովի հիմունքներով սովորող դոկտորանտների համար:

 

Բաժին 8. Կրթաթոշակ ստացողների և վճարովի հիմունքով սովորողների թվաքանակը, կրթաթոշակի և վճարի միջին չափը

 

39. Տողեր 801-803-ում բերվում են տվյալներ համապատասխանաբար մագիստրանտների, ասպիրանտների և դոկտորանտների վերաբերյալ:

40. Սյունակ 1-ում բերվում է կրթաթոշակ ստացողների ընդհանուր թվաքանակը, նրանցից կանայք` սյունակ 2-ում:

41. Սյունակ 3-ում բերվում է կրթաթոշակի միջին չափը:

42. Սյունակ 4-ում բերվում է վճարողների ընդհանուր թվաքանակը, նրանցից կանայք` սյունակ 5-ում:

43. Սյունակ 3-ում բերվում է վճարների միջին չափը:

 

Բաժին 9. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

44. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

45. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

46. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

47. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-9-ում:

48. Սյունակ 10-ում բերվում են ընդհանուր ֆինանսական ծախսերը, որոնցից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 11-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 12-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 13-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 14-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) սյունակ 15-ում բերվում է մագիստրանտներին, ասպիրանտներին և դոկտորանտներին տրված կրթաթոշակի չափը,

6) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են սյունակ 16-ում,

7) սյունակ 17-ում բերվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ գիտական կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

8) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են սյունակ 18-ում:

49. Սյունակ 19-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.08.2002
N 195-Ն
Որոշում