Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ, ՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ, ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ Չ ...

01.09.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.06.1992  -ից մինչեւ   01.09.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 28.07.00 թիվ ՀՕ-85 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «18» մայիսի 1992թ. Հ.Ն-0627-I

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության միջազգային` միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կնքման, վավերացման, կատարման և չեղյալ հայտարարման կարգը և կիրառվում է Հայաստանի Հանրապետության բոլոր միջազգային պայմանագրերի նկատմամբ, անկախ դրանց անվանումից և ձևից:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ կնքվում են`

- Հայաստանի Հանրապետության,

- Հայաստանի Հանրապետության կառավարության,

- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների և գերատեսչությունների անունից:

Միջազգային պայմանագրեր կնքելիս, վավերացնելիս, կատարելիս և չեղյալ հայտարարելիս Հայաստանի Հանրապետությունը ղեկավարվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

i

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման մասին առաջարկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության նախագահին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական այլ մարմինների և գերատեսչությունների կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո:

 

i

Հոդված 4. Բանակցություններ վարելու և միջազգային պայմանագրեր կնքելու մասին որոշումներ ընդունում են`

- Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության անունից կնքվող պայմանագրերի վերաբերյալ,

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքվող պայմանագրերի վերաբերյալ:

Բանակցություններ վարելու և Հայաստանի Հանրապետության միջազգային միջգերատեսչական պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն իրավունք ունեն բանակցություններ վարել և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր ստորագրել առանց հատուկ լիազորությունների:

i

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների և գերատեսչությունների ղեկավարները իրենց իրավասության սահմաններում իրավունք ունեն բանակցություններ վարել և Հայաստանի Հանրապետության միջազգային միջգերատեսչական պայմանագրեր ստորագրել առանց հատուկ լիազորությունների:

 

i

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր կնքելու համար բանակցություններ վարելու հատուկ լիազորություններ տալիս են`

- Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության անունից կնքվող պայմանագրերի վերաբերյալ,

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքվող պայմանագրերի վերաբերյալ,

- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան հանրապետական մարմինը կամ գերատեսչությունը` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմնի կամ գերատեսչության անունից կնքվող պայմանագրերի վերաբերյալ:

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր ստորագրելու հատուկ լիազորություններ տալիս են`

- Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության անունից կնքվող պայմանագրերի վերաբերյալ,

i

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքվող պայմանագրերի վերաբերյալ,

- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան հանրապետական մարմինը կամ գերատեսչությունը` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմնի կամ գերատեսչության անունից կնքվող պայմանագրերի վերաբերյալ:

 

i

ԳԼՈՒԽ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

 

i

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը վավերացնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:

 

Հոդված 9. Վավերացման ենթակա են` համագործակցության և փոխօգնության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, տարածքային սահմանազատման, հաշտության, առևտուրը կարգավորելու մասին, միջազգային կազմակերպությունների վերաբերյալ պայմանագրերը, այն պայմանագրերը, որոնք պարտավորություններ են դնում պետության ֆինանսների վրա, օրինադրույթները փոփոխելու, անհատի կարգավիճակի վերաբերյալ պայմանագրերը:

Վավերացման ենթակա են նաև Հայաստանի Հանրապետության այն միջազգային պայմանագրերը, որոնց կնքելու ժամանակ կողմերը պայմանավորվել են դրանց հետագա վավերացման մասին:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը կարող է որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության այլ միջազգային պայմանագրերի վավերացման անհրաժեշտության մասին:

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի վավերացմանն է ներկայացնում`

- Հայաստանի Հանրապետության անունից կնքվողները` Հայաստանի Հանրապետության նախագահը,

- Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների ու գերատեսչությունների անունից կնքվող պայմանագրերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը քննարկում է վավերացման ներկայացված միջազգային պայմանագիրը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը: Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը միջազգային պայմանագրի վավերացման մասին ընդունում է որոշում:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վավերացման մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրում է վավերագիրը, որն ամրագրվում է Հայաստանի Հանրապետության պետական կնիքով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի չվավերացրած միջազգային պայմանագիրը կարող է ներկայացվել կրկնական վավերացման` պահպանելով փաստաթուղթը ներկայացնելու ամբողջ ընթացակարգը և քննարկումը լրիվ ծավալով: Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի չվավերացրած միջազգային պայմանագիրը երկրորդ անգամ ներկայացվելուց և չվավերացվելուց հետո ենթակա չէ Գերագույն խորհրդի կողմից հետագա քննարկման և վավերացման, եթե Գերագույն խորհուրդը այլ որոշում չի ընդունում:

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերագրերի փոխանակումը և դրանք ավանդապահներին ի պահ հանձնումը կատարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կամ նրա հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ միջազգային կազմակերպությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը կամ էլ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հատուկ լիազորված անձը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի վավերացրած միջազգային պայմանագրերը ուժի մեջ են մտնում վավերագրերի փոխանակման պահից, եթե պայմանագրում այլ կարգ չի նախատեսված:

 

i

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության այն միջազգային պայմանագրերը, որոնք վավերացման ենթակա չեն, բայց նախատեսվում է դրանց հաստատումը (կոնֆիրմացիան), ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո:

Այդ բնույթի միջազգային միջգերատեսչական պայմանագրերի համար կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 14. Միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու որոշումներն ընդունում է`

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացմամբ` այն պայմանագրերի վերաբերյալ, որոնք ենթակա են վավերացման,

- Հայաստանի Հանրապետության նախագահը` վավերացման ոչ ենթակա այն պայմանագրերի վերաբերյալ, որոնց միանալը կատարվում է Հայաստանի Հանրապետության անունից,

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը` վավերացման ենթակա միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը ենթակա են Հայաստանի Հանրապետության կողմից անվերապահ կատարման Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության հակասության դեպքում գերակայությունը տրվում է միջազգային պայմանագրով սահմանված իրավական նորմին:

 

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցառումներ են իրականացնում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարումն ապահովելու ուղղությամբ:

 

i

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինները, գերատեսչությունները և մյուս պետական մարմինները, որոնց իրավասության մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կարգավորվող հարցերը, ապահովում են պայմանագրերով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը, հետևում են այդ պայմանագրերից բխող Հայաստանի Հանրապետության իրավունքների իրացմանը և պայմանադիր մյուս կողմերի պարտավորությունների կատարմանը:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

 

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունները պայմանագրի մյուս մասնակիցների կողմից խախտվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, պետական կառավարման հանրապետական մյուս մարմինները և գերատեսչությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկություններ են ներկայացնում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու մասին:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունները պայմանագրի մյուս մասնակիցների կողմից էապես խախտվելու դեպքում, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ դեպքերում պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել սույն օրենքի 22-26 հոդվածներով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ Ի ՊԱՀ ՏԱԼԸ

 

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության ուժի մեջ մտած միջպետական և միջկառավարական պայմանագրերը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացմամբ հրապարակվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագրում և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ժողովածուում:

 

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի բնագրերը դրանք ստորագրվելուց հետո երկշաբաթյա ժամկետում ի պահ են տրվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պայմանագրերի պատճեններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան հանրապետական մարմիններին ու գերատեսչություններին:

 

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի գրանցումը Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում կատարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության միջազգային միջգերատեսչական պայմանագրերի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին առաջարկությունները և հիմնավորող փաստաթղթերը, համաձայնեցնելով դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության նախագահին:

 

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը չեղյալ հայտարարելու առաջարկությունները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության նախագահը:

 

Հոդված 24. Հայաստանի Հանրապետության այն միջազգային պայմանագրերը, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև վավերացված կամ հաստատված միջազգային պայմանագրերը չեղյալ են հայտարարվում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:

Միջազգային պայմանագրերը չեղյալ հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է որոշում:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից չեղյալ չհայտարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահն իրավունք ունի իր առաջարկությունը վերստին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ:

 

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը նախօրոք քննարկում է չեղյալ հայտարարելու համար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացված միջազգային պայմանագիրը և չեղյալ հայտարարելու առաջարկությունը ու տալիս է համապատասխան եզրակացություն:

 

Հոդված 26. Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և սույն օրենքի 24 հոդվածով չկարգավորվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը չեղյալ են հայտարարվում Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից` կառավարության ներկայացմամբ:

Հայաստանի Հանրապետության միջազգային միջգերատեսչական պայմանագրերը չեղյալ հայտարարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 

pin
ՀՀ 06.06.1992
N ՀՕ-30 օրենք