Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆ-ԿԵՆՏՐՈՆ» ...

 

 

040.1874.071202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2002 թվականի N 1874-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆ-ԿԵՆՏՐՈՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որը գործելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ենթակայությամբ:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`

ա) 15-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կանոնադրությունը և հաստիքացուցակը.

բ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանի գույքն ընդունելու նպատակով ստեղծել ընդունող հանձնաժողով:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանի գույքը հանձնելու նպատակով ստեղծել հանձնող հանձնաժողով.

բ) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանի գործունեությունը դադարեցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության կառուցվածքում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարին` 15-օրյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանի գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին» N 1015 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետում «1437» թիվը փոխարինել «1477» թվով:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի գործունեությունն ապահովելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու վերաբերյալ:

7. Սույն որոշման 1-ին, 4-րդ ու 5-րդ կետերը և 2-րդ կետի «ա» ենթակետն ուժի մեջ են մտնում 2003 թվականի հունվարի 1-ից, իսկ 3-րդ, 6-րդ կետերը և 2-րդ կետի «բ» ենթակետը` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2002
N 1874-Ն
Որոշում