i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 1996 թ. թիվ 403
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի բարձրացման, աշխատանքի վարձատրության գործող համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը`
i
1. 1996 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն /հաշվարկային/ չափը սահմանել 830 դրամ:
Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 4,9 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
36-ժամյա աշխատանքային շաբաթ` 5,38 դրամ.
30-ժամյա աշխատանքային շաբաթ` 6,44 դրամ:
/ 1-ին կետն ուժը կորցրել է 04.04.97 թիվ 124 որոշում/
2. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի համաձայն, 1996 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանել բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 1 հավելվածի:
/ 2-րդ կետն ուժը կորցրել է 04.04.97 թիվ 124 որոշում/
3. Սահմանել, որ բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացումն իրականացվում է 1996 թվականի պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում` համապատասխան հիմնարկի ղեկավարի հրամանով:
Նոր պաշտոնային դրույքաչափերի սահմանման ժամանակ ապահովել հերթական պաշտոնների դրույքաչափերի միջև անհրաժեշտ հարաբերակցությունը:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, պետական կառավարման հանրապետական մարմիններին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև 1996 թվականի օգոստոսի 10-ը առանձին բյուջետային հիմնարկների հաշվարկային աշխատողների թվաքանակը և աշխատավարձի ֆոնդը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ և մինչև 1996 թվականի օգոստոսի 20-ը իջեցնել յուրաքանչյուր բյուջետային հիմնարկի և կազմակերպության:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` բյուջետային հիմնարկների աշխատողների հաստատված թվաքանակները հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի նախագծում` համապատասխան ծախսերի պլանավորման համար:
i
6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, պետական կառավարման հանրապետական մարմիններին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև 1996 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ համակարգի բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին տրվող հավելումների և նույն պաշտոնի համար սահմանվող դրույքաչափերի տարբերակման /ուսուցիչներինը` ըստ կրթության և աշխատանքային ստաժի, դատախազության ու դատական մարմինների աշխատողներինը` ըստ դասային կոչումների և այլն/ նոր կարգի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1996 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին տրվող հավելումների և նույն պաշտոնի համար սահմանվող դրույքաչափերի տարբերակման նոր կարգը:
7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, պետական կառավարման հանրապետական մարմիններին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև 1996 թվականի հուլիսի 20-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների հաստիքացուցակները:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1996 թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
9. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` մինչև 1996 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների պետական ռեգիստրում գրանցման և նրանց աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի մասին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ:
10. Սահմանել, որ պետական ձեռնարկության կարգավիճակ ունեցող առողջապահական, կրթական և այլ հիմնարկների համար սույն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված պաշտոնային դրույքաչափերը հաշվարկային բնույթ ունեն և դրանց ներքին սահմանները հիմք են ծառայելու նշված ոլորտների պետական պատվերի ձևավորման ու բյուջետային այլ ծախսերի հաշվարկման համար:
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1996 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, դատական և դատախազական մարմինների ապարատների աշխատողների թվաքանակի սահմանման և աշխատանքի վարձատրության ֆոնդի հաշվարկման կարգի հաստատման մասին» թիվ 311 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, դատական և դատախազական մարմինների ապարատների, մարզպետարանների կառուցվածքային ստորաբաժանումների տարբեր մասնագետների թվաքանակների հաստատված հարաբերակցությունը համարվում է հաշվարկային և հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծախսերի հաշվարկման համար:
i
12. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատների, դրանց համակարգերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության, զինվորական դատարանների ու Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերը` համաձայն թիվ 2 հավելվածի:
/12 կետն ուժը կորցրել է 04.11.96 թիվ 603 որոշում/
13. Գաղտնի:
14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1996 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի ուժը կորցրած որոշումների ցանկը:
Հավելված թիվ 1
ՀՀ վարչապետի 1996 թ. հուլիսի 8-ի
թիվ 403 որոշման
/հավելվածը խմբ. 04.11.96 թիվ 603 որոշում/
i
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
/1-ին բաժին/
._______________________________________________________________________.
| Բյուջետային ոլորտը | Պաշտոնային |
| |դրույքաչափերը |
|________________________________________________________|______________|
| 1 | 2 |
|________________________________________________________|______________|
| Նախարարությունների և վարչությունների | |
| կենտրոնական ապարատներ | |
| - նախարարի /վարչության պետ-նախարարի/ խորհրդական | 8210 - 29000 |
| - առաջատար վարչության /բաժնի/ պետ, նախարարի | |
| /վարչության պետ-նախարարի/ աշխատակազմի ղեկավար | 7910 - 26000 |
| - ոչ առաջատար վարչության /բաժնի/, առաջատար | |
| վարչության /բաժնի/ կազմում բաժնի /ենթաբաժնի/ | |
| պետեր, գործերի կառավարիչ, նախարարի /վարչության | |
| պետ-նախարարի/ օգնական, գլխավոր հաշվապահ | 7750 - 21500 |
| - գլխավոր մասնագետ, մամլո քարտուղար | 7540 - 17500 |
| - առաջատար մասնագետ, թարգմանիչ | 7300 - 15000 |
| - 1-ին կարգի մասնագետ | 7190 - 11000 |
| - 2-րդ կարգի մասնագետ | 6930 - 9000 |
| | |
| ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի | |
| նախագահության ապարատ | |
| - բաժանմունքի գիտքարտուղար, առաջատար վարչության | |
| /բաժնի/ պետ | 7900 - 26000 |
| - ոչ առաջատար վարչության /բաժնի/ պետ, առաջատար | |
| վարչության /բաժնի/ կազմում բաժնի և ենթաբաժնի | |
| պետ, գործերի կառավարիչ, պրեզիդենտի օգնական, | |
| գլխավոր հաշվապահ, գիտակազմակերպչական բաժնի | |
| գիտքարտուղար | 7750 - 21500 |
| - տնտեսագիտական հարցերով խորհրդական, գլխավոր | |
| մասնագետ | 7540 - 17500 |
| - առաջատար մասնագետ | 7300 - 15000 |
| - 1-ին կարգի մասնագետ | 7190 - 11000 |
| - 2-րդ կարգի մասնագետ | 6930 - 9000 |
| | |
| ՀՀ հարկային տեսչության կենտրոնական ապարատ | |
| - տեսչության պետի աշխատակազմի ղեկավար, առաջատար | |
| վարչության /բաժնի/ պետ | 7910 - 26000 |
| - գործերի կառավարիչ, ոչ առաջատար բաժնի պետ, | |
| տեսչության պետի օգնական | 7750 - 21500 |
| - գլխավոր օպերլիազոր, գլխավոր հարկային տեսուչ | 7590 - 18500 |
| - ավագ հարկային տեսուչ, ավագ օպերլիազոր, գլխավոր | |
| մասնագետ | 7540 - 17500 |
| - հարկային տեսուչ, օպերլիազոր, առաջատար մասնագետ | 7300 - 15000 |
| - առաջին կարգի մասնագետ | 7190 - 11000 |
| - 2-րդ կարգի մասնագետ | 6930 - 9000 |
| - մասնագետ | 6540 - 8000 |
| | |
| ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմինների` | |
| գերատեսչությունների կենտրոնական ապարատներ | |
| - առաջատար վարչության /բաժնի/ պետ, գլխավոր | |
| հաշվապահ, գերատեսչության պետի աշխատակազմի | |
| ղեկավար | 7540 - 17500 |
| - ոչ առաջատար վարչության /բաժնի/ պետ, | |
| գերատեսչության պետի օգնական | 7490 - 17000 |
| - գլխավոր մասնագետ | 7300 - 15000 |
| - առաջատար մասնագետ | 7270 - 13700 |
| - առաջին կարգի մասնագետ | 7190 - 11000 |
| - 2-րդ կարգի մասնագետ | 6930 - 9000 |
| | |
| ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ | |
| շինարարության օբյեկտների սեփականաշնորհման | |
| և ապապետականացման միջգերատեսչական պետական | |
| հանձնաժողով | |
| - բաժնի պետ | 7910 - 26000 |
| - գլխավոր հաշվապահ | 7750 - 21500 |
| - գլխավոր մասնագետ | 7300 - 15000 |
| - առաջատար մասնագետ | 7270 - 13700 |
| - 1-ին կարգի մասնագետ, կադրերի գծով տեսուչ | 7190 - 11000 |
| - 2-րդ կարգի մասնագետ | 6930 - 9000 |
| | |
| Մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան | |
| - Երևանի քաղաքապետարանի քարտուղար, բաժնի | |
| վարիչ, գլխավոր հաշվապահ, խորհրդական | 8210 - 29000 |
| - մարզպետարանի քարտուղար, բաժնի վարիչ, | |
| գլխավոր հաշվապահ, խորհրդական | 7910 - 26000 |
| - գլխավոր մասնագետ | 7540 - 17500 |
| - առաջատար մասնագետ | 7300 - 15000 |
| - 1-ին կարգի մասնագետ | 7190 - 11000 |
| - 2-րդ կարգի մասնագետ, 2-րդ կարգի հաշվապահ | 6930 - 9000 |
| | |
| Պատգամավորների քաղաքային խորհուրդների | |
| գործադիր կոմիտեների ապարատներ | |
| | |
| - նախագահի տեղակալ, գործկոմի քարտուղար | 7910 - 26000 |
| - առաջատար վարչության /բաժնի/ պետ, աշխատանքի | |
| գծով լիազոր | 7540 - 17500 |
| - ոչ առաջատար բաժնի պետ | 7490 - 17000 |
| - խորհրդատու | 7440 - 16500 |
| - առաջատար վարչության /բաժնի / կազմում բաժնի | |
| /ենթաբաժնի/ պետ | 7340 - 15500 |
| - գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ | 7300 - 15000 |
| - 1-ին կարգի մասնագետ | 7190 - 11000 |
| - 2-րդ կարգի մասնագետ | 6930 - 9000 |
| | |
| Պատգամավորների գյուղական խորհուրդների գործադիր | |
| կոմիտեների ապարատներ | |
| | |
| - նախագահ | 7870 - 24500 |
| - գործկոմի քարտուղար | 7380 - 16000 |
| - 1-ին կարգի մասնագետ | 7020 - 9600 |
| - 2-րդ կարգի մասնագետ | 6820 - 8700 |
| - մասնագետ | 6510 - 7900 |
| | |
| ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի | |
| կատարման վերահսկողության-վերստուգման վարչություն | |
| - գլխավոր վերահսկիչ - վերստուգիչ | 7540 - 17500 |
| - 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ | 7300 - 15000 |
| - 2-րդ կարգի վերահսկիչ-վերստուգիչ | 7190 - 11000 |
| - վերահսկիչ - վերստուգիչ | 6930 - 9000 |
| | |
| ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի | |
| կատարման վերահսկողության-վերստուգման | |
| վարչության տարածքային մարմիններ | |
| - գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ | 7870 - 24500 |
| - գլխավոր վերահսկիչ-վերստուգիչի ապարատում բաժնի | |
| վարիչ | 7750 - 21500 |
| - 1-ին կարգի վերահսկիչ - վերստուգիչ | 7190 - 11000 |
| - 2-րդ կարգի վերահսկիչ-վերստուգիչ, 1-ին կարգի | |
i
| հաշվապահ | 7020 - 9600 |
| - վերահսկիչ - վերստուգիչ | 6820 - 8700 |
| | |
| ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական | |
| գանձապետարանի գործառնական բաժանմունք և | |
| Երևանի քաղաքային բաժանմունք | |
| - բաժանմունքի պետ | 7910 - 26000 |
| - գլխավոր մասնագետ | 7540 - 17500 |
| - առաջատար մասնագետ | 7300 - 15000 |
| - 1-ին կարգի մասնագետ | 7190 - 11000 |
| - 2-րդ կարգի մասնագետ | 7020 - 9600 |
| | |
| ՀՀ ֆինանսների նախարարության տեղական | |
| գանձապետական բաժանմունքներ | |
| - բաժանմունքի պետ | 7710 - 20500 |
| - գլխավոր մասնագետ | 7540 - 17500 |
| - առաջատար մասնագետ | 7300 - 15000 |
| - 1-ին կարգի մասնագետ | 7190 - 11000 |
| - 2-րդ կարգի մասնագետ | 7020 - 9600 |
| | |
| ՀՀ հարկային տեսչության տարածքային հարկային | |
| տեսչություններ | |
| - տեսչության պետ | 7810 - 23000 |
| - բաժնի պետ, տարածքային օպերատիվ բաժնի պետ | 7590 - 18500 |
| - գլխավոր հարկային տեսուչ, գլխավոր օպերլիազոր, | |
| գլխավոր հաշվապահ | 7300 - 15000 |
| - ավագ հարկային տեսուչ, ավագ օպերլիազոր, գլխավոր | |
| մասնագետ | 7150 - 10700 |
| - հարկային տեսուչ, օպերլիազոր, առաջատար մասնագետ | 7080 - 10100 |
| - 1-ին կարգի մասնագետ | 6930 - 9000 |
| - 2-րդ կարգի մասնագետ | 6820 - 8700 |
| | |
| ՀՀ մաքսային վարչության մաքսատներ և մաքսային | |
| կետեր | |
| - տարածաշրջանային մաքսատան պետ | 7910 - 26000 |
| - մաքսային կետի պետ | 7540 - 17500 |
| - գլխավոր հաշվապահ | 7540 - 17500 |
| - մաքսային բաժնի պետ, մաքսատան պետի օգնական | 7300 - 15000 |
| - մաքսատան բաժանմունքի պետ | 7190 - 11000 |
| - ավագ տեսուչ | 7120 - 10400 |
| - տեսուչ | 7020 - 9600 |
| | |
| ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության | |
| տեսչություններ, ՀՀ շրջակա բնական միջավայրի | |
| մոնիտորինգի կենտրոն, կենդանական աշխարհի | |
| պահպանության վարչություն | |
| - հանրապետական տեսչության պետ, ՀՀ շրջակա բնական | |
| միջավայրի մոնիտորինգի կենտրոնի տնօրեն, | |
| կենդանական աշխարհի պահպանության վարչության պետ | 4880 - 23000 |
| - տարածքային պետական տեսչության պետ | 4710 - 17500 |
| - հանրապետական տեսչության վարչության պետ, | |
| լաբորատորիայի վարիչ | 4560 - 15000 |
| - կենդանական աշխարհի պահպանության վարչության | |
| տեսչական խմբի պետ | 4500 - 11000 |
| - գլխավոր մասնագետ, ավագ տեսուչ | 4450 - 10400 |
| - առաջատար մասնագետ | 4430 - 10100 |
| - 1-ին կարգի մասնագետ, տեսուչ | 4380 - 9600 |
| - 2-րդ կարգի մասնագետ | 4260 - 8700 |
| - 1-ին կարգի տեխնիկ | 4210 - 8500 |
| - 2-րդ կարգի տեխնիկ | 4160 - 8300 |
| - դիտակետի դիտող | 4040 - 7800 |
| | |
| ՀՀ հիդրոօդերևութաբանական պետական հիմնարկներ | |
| - կենտրոնի պետ | 4820 - 20500 |
| - գլխավոր օդերևութաբան, գլխավոր եղանակագետ | 4740 - 18500 |
| - գլխավոր հաշվապահ | 4710 - 17500 |
| - ծառայության պետ, առաջատար բաժնի պետ | 4560 - 15000 |
| - կենտրոնի բաժնի պետ, ավիաօդերևութաբանական | |
| կենտրոնի պետ, դիտարանի տնօրեն, | |
| հրամայադիսպետչերական կետի պետ | 4500 - 11000 |
| - ծառայության բաժնի վարիչ, ռազմականացված | |
| ջոկատի պետ | 4450 - 10400 |
| - ավիաօդերևութաբանական կենտրոնի բաժնի վարիչ, | |
| դիտարանի բաժնի վարիչ, մասնագիտացված կայանի | |
| պետ, հիդրոլոգիական կայանի պետ | 4430 - 10100 |
| - օդերևութաբանական կայանի պետ | 4340 - 9000 |
| - կրակակետի հրամանատար | 4210 - 8500 |
| - ավիաօդերևութաբանական կայանի պետ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված կայանի | 4450 - 10400 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված կայանի | 4430 - 10100 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված կայանի | 4340 - 9000 |
| - առաջատար մասնագետ | 4430 - 10100 |
| - 1-ին կարգի մասնագետ | 4380 - 9600 |
| - 2-րդ կարգի մասնագետ | 4340 - 9000 |
| - տեխնիկ բոլոր մասնագիտությունների` | |
| 1-ին կարգի մասնագետ | 4210 - 8500 |
| 2-րդ կարգի մասնագետ, ռազմականացված ծառայության | |
| մարտիկ | 4160 - 8300 |
| - հիդրոօդերևութաբանական դիտակետի դիտող | 4040 - 7800 |
| | |
| Արդյունաբերության մեջ աշխատանքի անվտանգ | |
| կատարման և լեռնային հսկողության վարչության | |
| ճյուղային և միջտարածքային տեսչություններ | |
| - ճյուղային տեսչության պետ | 7810 - 23000 |
| - միջտարածքային տեսչության պետ | 7540 - 17500 |
| - տեղամասային լեռնային, քիմիական և մետալուրգիական | |
| հսկողության տեսուչ | 7270 - 13700 |
| - տեղամասային գազատեխնիկական կաթսայահսկողության | |
| տեսուչ | 7190 - 11000 |
| | |
| ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի | |
| տեղական ստորաբաժանումներ | |
| | |
| - ռեգիստրի բաժնի պետ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |7540 - 17500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |7380 - 16000 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |7300 - 15000 |
| - գլխավոր մասնագետ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |7300 - 15000 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |7150 - 10700 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |7120 - 10400 |
| - 1-ին կարգի մասնագետ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |7190 - 11000 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ և 3-րդ խմբին դասված | |
| հիմնարկի |7020 - 9600 |
| - 2-րդ կարգի մասնագետ |6930 - 9000 |
| | |
| ՀՀ վճռաբեկ /գերագույն/ դատարան | |
| - վարչության /բաժնի/ պետ |7910 - 26000 |
| - վճռաբեկ /գերագույն/ դատարանի նախագահության | |
| քարտուղարության պետ, վճռաբեկ /գերագույն/ դատարանի | |
| նախագահի օգնական, գլխավոր խորհրդատու, գլխավոր | |
| հաշվապահ |7540 - 17500 |
| - ավագ խորհրդատու |7380 - 16000 |
| - խորհրդատու |7300 - 15000 |
| - 1-ին կարգի մասնագետ |7190 - 11000 |
| - 2-րդ կարգի մասնագետ |6930 - 9000 |
| - մասնագետ |6540 - 8000 |
| - դատական կոլեգիայի քարտուղարության պետ, դատական | |
| կոլեգիայի պատասխանատու քարտուղար, պլենումի | |
| քարտուղար |6820 - 8700 |
| | |
| ՀՀ տնտեսական դատարան /պետական արբիտրաժ/ | |
| - բաժնի պետ |7750 -21500 |
| - ավագ վերահսկիչ, ավագ խորհրդական, գլխավոր պետական | |
| արբիտրի օգնական, գլխավոր հաշվապահ |7540 - 17500 |
| - խորհրդական, գաղտնի բաժնի պետ |7190 - 11000 |
| | |
| ՀՀ դատախազություն | |
| - առաջատար վարչության /բաժնի/ պետ |7910 - 26000 |
| - առաջատար վարչության /բաժնի/ կազմում բաժնի | |
| /ենթաբաժնի/ պետ, հատուկ կարևոր գործերի գծով | |
| ավագ քննիչ, դատախազի ավագ օգնական, գործերի | |
| կառավարիչ |7750 - 21500 |
| - հատուկ կարևոր գործերի քննիչ, գլխավոր հաշվապահ |7540 - 17500 |
| - վարչության, բաժնի ավագ դատախազ, դատախազ-քրեագետ |7380 - 16000 |
| - վարչության, բաժնի դատախազ, դատախազի օգնական |7300 - 15000 |
| - 1-ին կարգի մասնագետ |7190 - 11000 |
| | |
| Երևանի քաղաքային դատախազություն | |
| - դատախազի տեղակալ |8210 - 29000 |
| - բաժնի վարիչ, դատախազի ավագ օգնական |7750 - 21500 |
| - հատուկ կարևոր գործերի գծով քննիչ |7380 - 16000 |
| - բաժնի ավագ դատախազ, ավագ քննիչ, դատախազ-քրեագետ |7270 - 13700 |
| - գլխավոր հաշվապահ, բաժնի դատախազ, դատախազի օգնական |7190 - 11000 |
| | |
| ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներ | |
| - դատախազի տեղակալ |8210 - 29000 |
| - բաժնի վարիչ, դատախազի ավագ օգնական |7380 - 16000 |
| - հատուկ կարևոր գործերի գծով քննիչ |7270 - 13700 |
| - ավագ քննիչ, բաժնի ավագ դատախազ, դատախազ-քրեագետ |7220 - 12400 |
| - քննիչ, բաժնի դատախազ, դատախազի օգնական |7190 - 11000 |
| | |
| ՀՀ զինվորական դատախազության մարմիններ | |
| - դատախազի տեղակալ |8210 - 29000 |
| - դատախազի ավագ օգնական |7380 - 16000 |
| - հատուկ կարևոր գործերի գծով քննիչ |7300 - 15000 |
| - ավագ քննիչ |7270 - 13700 |
| - քննիչ, գլխավոր հաշվապահ |7190 - 11000 |
| - դատախազի օգնական |7080 - 10100 |
| - քրեագետ, 2-րդ կարգի մասնագետ |6930 - 9000 |
| | |
| ՀՀ զինվորական դատարան, ժողովրդական դատարաններ | |
| - խորհրդական, դատարանի նախագահի օգնական |6820 - 8700 |
| | |
| ՀՀ պետական նոտարական գրասենյակներ | |
| - ավագ պետական նոտար |7270 - 13700 |
| - պետական նոտար |6820 - 8700 |
| - խորհրդատու |6510 - 7900 |
| | |
| Քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային բաժիններ | |
| - բաժնի պետ |7270 - 13700 |
| - գործավար, արխիվարիուս |4010 - 7700 |
| | |
| ՀՀ մետաղափորձարկման հսկողության ազգային պալատ | |
| - նախագահ |7910 - 26000 |
| - լաբորատորիայի վարիչ |7750 - 21500 |
| - գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ |7540 - 17500 |
| - առաջատար մասնագետ |7300 - 15000 |
| - 1-ին կարգի մասնագետ |7190 - 10100 |
| - 2-րդ կարգի մասնագետ |6930 - 9000 |
| - մասնագետ |6540 - 8000 |
| | |
| ՀՀ թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից | |
| պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան | |
| - գանձարանի պետ |7910 - 26000 |
| - բաժնի պետ | |
| - գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ |7540 - 17500 |
| - առաջատար մասնագետ |7300 - 15000 |
| - 1-ին կարգի մասնագետ |7190 - 10100 |
| - 2-րդ կարգի մասնագետ |6930 - 9000 |
| - մասնագետ |6540 - 8000 |
| | |
| ՀՀ կառավարման դպրոց | |
| - տնօրենի տեղակալ |9320 - 35000 |
| - գիտական քարտուղար |7710 - 20500 |
| - գլխավոր հաշվապահ |7540 - 17500 |
| - իրավախորհրդատու |7190 - 11000 |
| - պրոֆեսորադասախոսական կազմ` | |
| պրոֆեսոր |8210 - 29000 |
| դոցենտ |7590 - 18500 |
| - առաջատար բաժնի պետ |7300 - 15000 |
| - ոչ առաջատար բաժնի պետ |7020 - 9600 |
| - մեթոդիստներ` | |
| 1-ին կարգի |7190 - 11000 |
| 2-րդ կարգի |7120 - 10400 |
| - գրադարանավար |7080 - 10100 |
| | |
| Կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման, | |
| ուսումնամեթոդական պետական հիմնարկներ | |
| - ռեկտոր, տնօրեն` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |5050 - 26500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |4820 - 20500 |
| հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնի, կաբինետի |4590 - 15500 |
| - ուսումնական գծով պրոռեկտորներ, տնօրենների | |
| տեղակալներ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |4820 - 20500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |4650 -16500 |
| - վարչատնտեսական գծով պրոռեկտորներ, տնօրենների | |
| տեղակալներ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |4650 - 16500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |4510 - 12400 |
| - մեթոդական կաբինետի, բաժնի, լաբորատորիայի վարիչ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |4590 - 15500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |4500 - 11000 |
| հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնի, կաբինետի |4500 - 11000 |
| - այլ կաբինետների, բաժինների, լաբորատորիաների | |
| վարիչներ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |4450 - 10400 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |4430 - 10100 |
| հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնի, կաբինետի | |
| - ռեկտորի, տնօրենի օգնականներ |4260 - 8700 |
| կրթության բաժինների /վարչությունների/ մեթոդական | |
| կաբինետների |4500 - 11000 |
| - մշտական գործող դասընթացների տնօրեններ, վարիչներ |4430 - 10100 |
| - մեթոդիստներ` | |
| որակավորման 1-ին տարակարգ ունեցող |4500 - 11000 |
| որակավորման 2-րդ տարակարգ ունեցող |4450 - 10400 |
| առանց որակավորման տարակարգի |4340 - 9000 |
| | |
| Կենտրոնացված հաշվապահություններ | |
| - գլխավոր հաշվապահ |4820 - 20500 |
| - խմբի ղեկավար |4430 - 10100 |
| - առաջատար` հաշվապահ, տնտեսագետ |4380 - 9600 |
| - 1-ին կարգի` հաշվապահ, տնտեսագետ |4340 - 9000 |
| - 2-րդ կարգի` հաշվապահ, տնտեսագետ |4260 - 8700 |
| - հաշվապահ, տնտեսագետ |4210 - 8500 |
| - գանձապահ |4160 - 8300 |
| | |
| ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և | |
| ապապետականացման վարչության տարածքային բաժանմունքներ | |
| - բաժանմունքի պետ |7380 - 16000 |
| - գլխավոր մասնագետ |7190 - 11000 |
| - առաջատար մասնագետ |7120 - 10400 |
| - 1-ին կարգի մասնագետ |7020 - 9600 |
| - 2-րդ կարգի մասնագետ |6820 - 8700 |
| - մասնագետ |6540 - 8000 |
| | |
| ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման | |
| վարչության աճուրդի կենտրոն | |
| - տնօրեն |7750 - 21500 |
| - տնօրենի տեղակալ |7540 - 17500 |
| - բաժնի պետ, մասնաճյուղի պետ |7380 - 16000 |
| - գլխավոր մասնագետ |7270 - 13700 |
| - առաջատար մասնագետ |7190 - 11000 |
| - 1-ին կարգի մասնագետ |7080 - 10100 |
| - 2-րդ կարգի մասնագետ |6820 - 8700 |
| - մասնագետ |6540 - 8000 |
| | |
| ՀՀ էներգետիկայի նախարարության էներգիայի պետական | |
| հսկողության և խնայողության գլխավոր վարչություն | |
| - վարչության պետ |10840 - 29000 |
| - բաժնի պետ, գլխավոր հաշվապահ |8600 - 25000 |
| - գլխավոր մասնագետ |8280 - 17500 |
| - առաջատար ինժեներ |8000 - 17000 |
| - իրավախորհրդատու, 1-ին կարգի հաշվապահ, | |
| 1-ին կարգի ինժեներ |7790 - 16000 |
| - 2-րդ կարգի հաշվապահ, 2-րդ կարգի ինժեներ |7570 - 15000 |
| - տնտեսագետ, հաշվապահ, ինժեներ, ծրագրավորող |7330 - 13700 |
| - կադրերի ավագ տեսուչ և հատուկ աշխատանքների | |
| գծով մասնագետ, հաշվետար-գանձապահ |6740 - 8500 |
| | |
| ՀՀ էներգետիկայի նախարարության էներգիայի պետական | |
| հսկողության և խնայողության գլխավոր վարչության | |
| համակարգ | |
| | |
| Էներգիայի հսկողության Երևանի վարչություն | |
| - վարչության պետ |8830 - 26000 |
| - 1-ին կարգի ինժեներ, ավագ տեսուչ |7790 - 16000 |
| - 2-րդ կարգի ինժեներ, տեսուչ |7570 - 15000 |
| - 1-ին կարգի տեխնիկ |6930 - 9000 |
| | |
| Տարածքային վարչություններ | |
| - վարչության պետ |8260 - 23000 |
| - ավագ տեսուչ |7790 - 16000 |
| - տեսուչ |7570 - 15000 |
| - 1-ին կարգի տեխնիկ |6930 - 9000 |
| | |
| ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, | |
| բնակչության տեղաշարժի և փախստականների | |
| հարցերի նախարարության համակարգ | |
| | |
| Կենսաթոշակային ապահովության տարածքային | |
| կենտրոններ | |
| - տնօրեն` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |7710 - 20500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |7590 - 18500 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |7490 - 17000 |
| աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիմնարկի |7380 - 16000 |
| - գլխավոր հաշվապահ, ավագ տեսուչ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |7540 - 17500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |7300 - 15000 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |7270 - 13700 |
| - ավագ հաշվապահ |7190 - 11000 |
| - գլխավոր մասնագետ |7190 - 11000 |
| - 1-ին կարգի մասնագետ |7120 - 9600 |
| - 2-րդ կարգի մասնագետ |6820 - 8700 |
| - գործավար, մեքենագրուհի-քարտուղարուհի, կադրերի | |
| տեսուչ, գանձապահ, արխիվարիուս |6620 - 8200 |
| | |
| Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ | |
| - ծառայության պետ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |7710 - 20500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |7590 - 18500 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |7490 - 17000 |
| - գլխավոր /ավագ/ հաշվապահ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |7540 - 17500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |7300 - 15000 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |7270 - 13700 |
| - գլխավոր մասնագետ |7190 - 11000 |
| - 1-ին կարգի մասնագետ |7020 - 9600 |
| - 2-րդ կարգի մասնագետ |6820 - 8700 |
| | |
| Գիշերօթիկ տներ | |
| - տնօրեններ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |6040 - 26000 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |5460 - 21500 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |5130 - 17800 |
| աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիմնարկի |4970 - 13500 |
| - գլխավոր հաշվապահ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |5630 - 22000 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |5050 - 14000 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |4840 - 13500 |
| աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիմնարկի |4780 - 11700 |
| - միայնակ քաղաքացիներին տներում սպասարկող բաժանմունքի | |
| վարիչ, գիշերօթիկ տան բաժնի վարիչ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |5130 - 14300 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |4970 - 13500 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |4920 - 13100 |
| աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիմնարկի |4840 - 12500 |
| - միայնակ քաղաքացիներին տներում սպասարկող անձնակազմ | |
| - ավագ սպասարկող |4570 - 10800 |
| - սպասարկող |4450 - 10400 |
| - գիշերօթիկ տներում սպասարկող անձնակազմ |4380 - 9600 |
| - հաշվապահ, հաշվետար-գանձապահ |4570 - 10800 |
| - արխիվարիուս |4540 - 10400 |
| - բժիշկ մասնագետ` | |
| որակավորման բարձր տարակարգով |5130 - 14300 |
| որակավորման 1-ին տարակարգով |4970 - 13500 |
| որակավորման 2-րդ տարակարգով |4920 - 13100 |
| առանց որակավորման տարակարգի |4840 - 12500 |
| - պրովիզոր | |
| որակավորման բարձր տարակարգով |4970 - 13500 |
| որակավորման 1-ին տարակարգով |4920 - 13100 |
| որակավորման 2-րդ տարակարգով |4840 - 12500 |
| առանց որակավորման տարակարգի |4780 - 11700 |
| - ատամնաբույժ, ավագ բուժքույր, բուժակ` | |
| որակավորման բարձր տարակարգով |4840 - 12500 |
| որակավորման 1-ին տարակարգով |4780 - 11700 |
| որակավորման 2-րդ տարակարգով |4680 - 11300 |
| առանց որակավորման տարակարգի |4610 - 11000 |
| - դեղագործ, բուժքույր, հրահանգիչ բուժական | |
| ֆիզկուլտուրայի գծով, հրահանգիչ-ախտահանող` | |
| որակավորման բարձր տարակարգով |4780 - 11700 |
| որակավորման 1-ին տարակարգով |4680 - 11300 |
| որակավորման 2-րդ տարակարգով |4610 - 11000 |
| առանց որակավորման տարակարգի |4570 - 10800 |
| - ատամնատեխնիկ` | |
| որակավորման բարձր տարակարգով |4680 - 11300 |
| որակավորման 1-ին տարակարգով |4610 - 11000 |
| որակավորման 2-րդ տարակարգով |4570 - 10800 |
| առանց որակավորման տարակարգի |4450 - 10100 |
| - հրահանգիչ աշխատանքային թերապիայի գծով |4570 - 10800 |
| - հիվանդներ խնամող կրտսեր բուժքույր, գթության | |
| կրտսեր բուժքույր |4450 - 10400 |
| - սանիտար |4380 - 9600 |
| | |
| Բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովներ | |
| / Բ Ա Փ Հ / | |
| - հանձնաժողովի նախագահ |4720 - 11400 |
| - հանձնաժողովի անդամ` բժիշկ-փորձագետ |4610 - 11000 |
| - ավագ բուժքույր |4380 - 9600 |
| - բուժքույր, բուժվիճակագիր |4340 - 9000 |
| - սանիտար |3970 - 7500 |
| | |
| ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի | |
| վարչության համակարգ | |
| - արխիվի տնօրեն` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված արխիվի |4820 - 20500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված արխիվի |4590 - 15500 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված արխիվի |4500 - 11000 |
| - փաստաթղթերի պահպանության ապահովման հանրապետական | |
| լաբորատորիայի տնօրեն |4820 - 20500 |
| - գլխավոր ֆոնդապահ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված արխիվի |4590 - 15500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված արխիվի |4500 - 11000 |
| - կենտրոնական պետական արխիվի, փաստաթղթերի | |
| պահպանության ապահովման հանրապետական լաբորատորիայի | |
| հիմնական գործունեության բաժնի, արխիվադարանի վարիչ, | |
| գլխավոր հաշվապահ |4500 - 11000 |
| - արխիվի կազմում լաբորատորիայի վարիչ |4450 - 10400 |
| - գլխավոր մասնագետ |4430 - 10100 |
| - առաջատար մասնագետ |4380 - 9600 |
| - 1-ին կարգի մասնագետ |4340 - 9000 |
| - 2-րդ կարգի մասնագետ |4260 - 8700 |
| - ֆոնդապահ |4210 - 8500 |
| | |
| Անտառային տնտեսություն | |
| - տնօրեն` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |4820 - 20500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |4590 - 15500 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |4500 - 11000 |
| - գլխավոր անտառապետ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |4740 - 18500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |4540 - 13700 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |4450 - 10400 |
| - անտառապետ, տնկարանի վարիչ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |4500 - 11000 |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |4450 - 10400 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |4430 - 10100 |
| - անտառապետի օգնական` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |4450 - 10400 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |4400 - 9900 |
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |4380 - 9600 |
| - առաջատար մասնագետ |4430 - 10100 |
| - 1-ին կարգի մասնագետ |4380 - 9600 |
| - 2-րդ կարգի մասնագետ |4340 - 9000 |
| - մասնագետ |4260 - 8700 |
| - 1-ին կարգի տեխնիկ |4210 - 8500 |
| - 2-րդ կարգի տեխնիկ |4160 - 8300 |
| - տեխնիկ, անտառապահ, որսհսկիչ |4160 - 8300 |
| | |
| Պետական արգելոցապարկային համալիրներ, արգելանոցներ | |
| և ազգային պարկեր | |
| - տնօրեն` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |4820 - 20500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |4500 - 11000 |
| - գլխավոր անտառապետ` | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |4740 - 18500 |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |4450 - 10400 |
| - տեսչական խմբի պետ |4500 - 11000 |
| - տեղամասի պետ, անտառապետ |4450 - 10400 |
| - անտառապետի օգնական |4400 - 9900 |
| - առաջատար մասնագետ |4430 - 10100 |
| - 1-ին կարգի մասնագետ |4380 - 9600 |
| - 2-րդ կարգի մասնագետ |4340 - 9000 |
| - մասնագետ |4260 - 8700 |
| - 1-ին կարգի տեխնիկ |4210 - 8500 |
| - 2-րդ կարգի տեխնիկ |4160 - 8300 |
| - ավագ որսհսկիչ |4090 - 8000 |
| - տեխնիկ, անտառապահ, որսհսկիչ |4040 - 7800 |
| | |
| Մարզային ագրարային պետական տեսչություններ | |
| - տեսչության պետ - գլխավոր տեսուչ |7810 - 23000 |
| - գլխավոր մասնագետ |7540 - 17500 |
| - առաջատար մասնագետ |7300 - 15000 |
| - 1-ին կարգի մասնագետ |7190 - 11000 |
| - գանձապահ - հաշվապահ |6700 - 8400 |
| - քարտուղար - մեքենագրուհի |6540 - 8000 |
| - հավաքարար |6230 - 7200 |
| | |
| Բյուջեի հաշվին պահվող գյուղատնտեսական հիմնարկներ | |
| - տնօրեն /վարիչ, պետ/ |4500 - 11000 |
| - ջրային ռեսուրսների օգտագործման վարչության | |
| բաժնի պետ |4450 - 10400 |
| - ջրային անասնաբուժական կայանի ախտահանիչ ջոկատի պետ |4450 - 10400 |
| - առաջատար մասնագետ |4430 - 10100 |
| - 1-ին կարգի մասնագետ |4380 - 9600 |
| - 2-րդ կարգի մասնագետ |4340 - 9000 |
| - մասնագետ |4260 - 8700 |
| - 1-ին կարգի տեխնիկ, լաբորանտ |4210 - 8500 |
| - 2-րդ կարգի տեխնիկ, լաբորանտ |4160 - 8300 |
| - տեխնիկ - լաբորանտ |4040 - 7800 |
.________________________________________________________________________
/շարունակությունը տես բաժին 2-ում/
Ծանոթագրություն:
1. Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկի գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների փաստացի վճարվող աշխատավարձերը /ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունները/ ավելացնել 15 տոկոսի չափով:
2.Գործադիր իշխանության պետական կառավարման, հանրապետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալների, բյուջետային հիմնարկների ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափը սահմանել համապատասխան ղեկավարի պաշտոնային դրույքաչափից 10 - 15 տոկոսով պակաս, եթե սույն հավելվածով այլ դրույքաչափ չի սահմանված: