Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ», «ՄԱՔՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹ ...

 

 

329.0082.261102

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         11           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32902320

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

1 նոյեմբերի 2002 թվականի N 02/82-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՎՈՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԻ (ԳՈՎԱՍԱՆԱԳՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Սահմանել «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող», «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշանների և վերադաս մաքսային մարմնի պատվոգրի (գովասանագրի) տրամադրման կանոնները և դրանցով պարգևատրման դեպքերը համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

մաքսային պետական կոմիտեի

նախագահի 2002 թվականի

նոյեմբերի 1-ի

N 02/82-Ն հրամանի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՎՈՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԻ (ԳՈՎԱՍԱՆԱԳՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

1. Սույն կարգը սահմանում է մաքսային ծառայողներին «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող», «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշաններով և վերադաս մաքսային մարմնի պատվոգրով (գովասանագրով) պարգևատրելու կարգը և դրանցով պարգևատրման դեպքերը:

2. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ և չորրորդ կետերին համապատասխան «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» և «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշաններով պարգևատրվում են ծառայությունում մեծ ավանդ և ակնառու հաջողություններ ունեցող, բացառիկ մասնագիտական կարողություններ դրսևորած մաքսային ծառայողները մաքսային գործի բնագավառում առանձնահատուկ ծառայությունների համար, ինչպես նաև մաքսային ծառայությունում տասը տարուց ավելի բարեխիղճ ծառայած մաքսային ծառայողները:

3. «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» և «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշաններով /այսուհետ պատվավոր կոչումներ/ պարգևատրվող մաքսային ծառայողներին շնորհվում են նաև վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևի պատվավոր կոչումները հավաստող վկայականներ:

4. Վերադաս մաքսային մարմնի պատվոգրով պարգևատրվում են ծառայողական պարտականությունները կատարելիս բարձր ցուցանիշներ ձեռք բերած մաքսային ծառայողները:

5. Պատվավոր կոչումներով և վերադաս մաքսային մարմնի պատվոգրով պարգևատրման առաջարկով վերադաս մաքսային մարմնի ղեկավարին ուղղված գրավոր միջնորդագրով կարող են հանդես գալ մաքսային համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ և պատվոգրեր կարող է շնորհել վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:

6. Սույն կարգի 5-րդ կետի առաջին մասով նախատեսված դեպքերում պատվավոր կոչումներ շնորհելու ու պատվոգրով պարգևատրման առաջարկ ներկայացնող ստորաբաժանումների ղեկավարները հիմնավորում են իրենց առաջարկը, համակողմանիորեն լուսաբանելով մաքսային ծառայողի պատվավոր կոչման ներկայացվող անձի գործունեությունը:

7. Ստացված առաջարկությունները քննարկվում է վերադաս մաքսային մարմնում և վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կայացնում է որոշում` պատվավոր կոչում շնորհելու կամ պատվոգրով պարգևատրելու մասին:

8. Պատվավոր կոչումների և պատվոգրերի շնորհումն իրականացնում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ տեղակալը` հանդիսավոր արարողության և հրապարակայնության պայմաններում:

9. Պատվավոր կոչման և պատվոգրով պարգևատրված մաքսային ծառայողի անունը գրանցվում է վերադաս մաքսային մարմնի պատվավոր կոչումների և պատվոգրերի հաշվառման հատուկ գրքում:

 

 

pin
Մաքսային պետական կոմիտե
01.11.2002
N 02/82-Ն
Հրաման