Սեղմել Esc փակելու համար:
«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆ ...

 

 

040.1913.141202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2002 թվականի N 1913-Ն

 

i

«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 10.09.09 թիվ 1033-Ն որոշում)

i

3. Ստեղծել «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչություններ` համաձայն N 2 հավելվածի:

4. «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների, հիվանդությունների հարուցիչների և մոլախոտերի ներթափանցման կանխարգելումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի հայտնաբերումն ու վերացումը:

5. Թույլատրել «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բույսերի, բուսական արտադրանքի կարանտինային փորձաքննություն,

բ) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծում,

գ) բույսերի կարանտին հիվանդությունների և վնասատուների ու մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումների իրականացում:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 30.12.10 թիվ 1732-Ն որոշում)

i

(6-րդ կետը փոփ. 10.09.09 թիվ 1033-Ն որոշում)

7. Սահմանել, որ`

ա) «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

բ) «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի, դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պահպանման ծախսերի հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված N 1

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 21-ի N 1913-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(կանոնադրությունն ուժը կորցրել են 10.09.09 թիվ 1033-Ն որոշում)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 21-ի N 1913-Ն որոշման

 

«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Երևանի կարանտին լաբորատորիա» ներկայացուցչություն

«Երևանի ֆումիգացիոն ջոկատ» ներկայացուցչություն

Արագածոտնի մարզային ներկայացուցչություն

Արմավիրի մարզային ներկայացուցչություն

Արարատի մարզային ներկայացուցչություն

Արցախի մարզային ներկայացուցչություն

Գեղարքունիքի մարզային ներկայացուցչություն

Սյունիքի մարզային ներկայացուցչություն

Մեղրու սահմանային ներկայացուցչություն

Շիրակի մարզային ներկայացուցչություն

Գյումրու սահմանային ներկայացուցչություն

Բավրայի սահմանային ներկայացուցչություն

Կոտայքի մարզային ներկայացուցչություն

Լոռու մարզային ներկայացուցչություն

Այրումի սահմանային ներկայացուցչություն

Գոգարանի, Ջիլիզայի, Ստեփանավանի օդանավակայանի և Պրիվոլնոյեի

սահմանային ներկայացուցչություն

Տավուշի մարզային ներկայացուցչություն

Բագրատաշենի սահմանային ներկայացուցչություն

Վայոց ձորի մարզային ներկայացուցչություն

Երևանի մարզային ներկայացուցչություն

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային

ներկայացուցչություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2002
N 1913-Ն
Որոշում