Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ...

 

18.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2019 թվականի թիվ 26-Ն

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-ավիա (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-ավիա (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի ««Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-ավիա (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի թիվ 02-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 13-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:

 

 

    Նախագահ`           Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 26-Ն որոշման

 

 

 

Բաժին 1. Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին

 

Ցուցանիշ անվանում

Տողի համարը

Չափի միավորը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

Գ

1

Առաքվել են բեռներ և փոստ- ընդամենը 110 տոննա  
որից`հայաստանյան շարժակազմով 111 ''-''  
դրանից` Եվրասիական տնտեսական միության երկրներ (այսուհետ ԵԱՏՄ) 112 ''-''  
Ներկրվել են բեռներ և փոստ - ընդամենը 120 ''-''  
որից`հայաստանյան շարժակազմով 121 ''-''  
դրանից` ԵԱՏՄ երկրներից 122 ''-''  
Մեկնել են ուղևորներ - ընդամենը 130 հազար մարդ  
որից` հայաստանյան շարժակազմով 131 ''-''  
դրանից` ԵԱՏՄ երկրներ 132 ''-''  
Ժամանել են ուղևորներ - ընդամենը 140 ''-''  
որից `հայաստանյան շարժակազմով 141 ''-''  
դրանից` ԵԱՏՄ երկրներից 142 ''-''  
Ուղևորաշրջանառությունը 150 միլիոն ուղևոր-կմ  
որից` ԵԱՏՄ երկրներ 151 ''-''  
Բեռնաշրջանառությունը 160 միլիոն տոննա-կմ  
որից` ԵԱՏՄ երկրներ 161 ''-''  
Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը 170 ''-''  
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ) - ընդամենը 180 հազար դրամ  
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը 190 ''-''  
Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ) - ընդամենը 200 ''-''  

 

110, 120, 130, 140 տողերը լրացվում են բոլոր փոխադրումների համար` ներառյալ այլ երկրների կողմից կատարվող:

 

Ղեկավար ___________________________________    _______________________
  (Ազգանուն, անուն)   (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) __________________________________   _______________________
  (Ազգանուն, անուն)   (Ստորագրություն)
 
   « _ _ »______ ____20___թ.»:

(1-ին հավելվածը փոփ. 14.04.2025 թիվ 11-Ն որոշում)

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 26-Ն որոշման

 

 

ՀՐԱՀԱՆԳ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»

 

ՁԵՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-ավիա (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ինչպես նաև օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտային գործունեություն իրականացնող այն տնտեսավարող սուբյեկտները (այսուհետ` ռեսպոնդենտներ), որոնք ըստ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» իրականացնում են «52.23» և «52.29» ծածկագրերով նախատեսված գործունեության տեսակները` լրացնելով հաշվետվության «180» «190» և «200» ծածկագրերով տողերը:

3. Ռեսպոնդենտները Հաշվետվության ներկայացման մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես`» 5-նիշ հղումը):

5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հաշվետվությունում լրացվում են կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումներին վերաբերող ցուցանիշները:

8. «110» և «120» ծածկագրերով տողերում լրացվում են հանրապետությունից առաքված և հանրապետություն ներկրված բեռների (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով փոխադրված բեռների և փոստի քանակը) քանակները` արտահայտված տոննաներով:

9. «111» և «121» ծածկագրերով տողերում լրացվում են միայն Հայաստանի Հանրապետության շարժակազմով առաքված և ներկրված բեռների և փոստի քանակները:

10. «130» և «140» ծածկագրերով տողերում լրացվում են հանրապետությունից մեկնած և hանրապետություն ժամանած ուղևորների թվաքանակները (ներառյալ այլ պետությունների օդանավերով մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը):

11. «131» և «141» ծածկագրերով տողերում լրացվում են միայն Հայաստանի Հանրապետության շարժակազմով մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակները:

12. «150» ծածկագրով տողում լրացվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը:

13. «160» ծածկագրով տողում լրացվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը:

14. «112» և «122» ծածկագրերով տողերում լրացվում են Եվրասիական տնտեսական միության երկրներ առաքված ու ներկրված բեռների և փոստի ծավալները, իսկ «132» և «142» ծածկագրերով տողերում` մեկնած ու ժամանած ուղևորների թվաքանակները:

15. «170» ծածկագրով տողում լրացվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների, ուղեբեռների ծավալի, ուղևորների թվաքանակի (վերածած կգ-ի` 1 ուղևորը - 90 կգ բեռ) և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը:

16. «180» ծածկագրով տողում լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, որը բեռնափոխադրումներից գոյացած գումարն է` դրամական արտահայտությամբ` առանց ավելացված արժեքի հարկի:

17. «190» ծածկագրով տողում լրացվում է ուղևորափոխադրումից ստացված հասույթը, որը վաճառված տոմսերից գոյացած գումարն է` դրամական արտահայտությամբ` առանց ավելացված արժեքի հարկի:

18. «200» ծածկագրով տողում լրացվում է ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների` օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայությունների, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարները և այլն:»:

(2-րդ հավելվածը փոփ. 14.04.2025 թիվ 11-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
24.05.2019
N 26-Ն
Որոշում