Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՎՈՂ ԳՈՒՅՔԻ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«6» սեպտեմբերի 1996 թ.

---- ----------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 285

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի ծանր ֆինանսական վիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացումը խթանելու նպատակով ՈՒեֆԱ-ի կողմից համապատասխան ֆինանսական միջոցների տրամադրման հնարավորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

 

i

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և բացառության կարգով թույլատրել նրանց Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Ձորաղբյուրի հանրապետական գլխավոր մարզաբազայի գույքի ու տարածքի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության արդյունաբերական տեխնիկումի հանրակացարանի մասնաշենքի (քաղ. Երևան, Գարեգին Նժդեհի 23) ու տարածքի վարձակալության վերաբերյալ կնքվելիք պայմանագրում նշված գույքի և տարածքների վարձակալական վճարի չափը որոշել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.1996
N 285
Որոշում