Սեղմել Esc փակելու համար:
«ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ...

 

23.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2024 թվականի N 640-Ա

 

«ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ», «է» կետերը և 3-րդ մասը, 25-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի 49/3, պետական գրանցման համարը` 264.210.08633)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) (երկու անդամ` լուծարման հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

(2-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 885-Ա որոշում)

3. Կազմակերպությանը և մասնաճյուղերին ամրացված անշարժ գույքը` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող շենքերը և շինությունները` քաղ. Երևան, Արաբկիր վ/շ, Կոմիտասի պողոտա, 49/3 հասցեում գտնվող 11000.6 քառ. մետր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Գյումրի, քաղ. Գյումրի, Ա. Շիրակացու փողոց, 68 հասցեում տեղակայված` 0.051163 հեկտար մակերեսով հողամասը և 880.29 քառ. մետր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, քաղ. Հրազդան, Կենտրոն թաղամաս, 46 շենքի հարող տարածքում գտնվող 591.44 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը հետ վերցնել և թողնել կոմիտեի տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

3) լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպության և մասնաճյուղերի գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

5. Սահմանել, որ`

1) կազմակերպության և մասնաճյուղերի պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) կազմակերպության և մասնաճյուղերի պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես կգա կոմիտեն:

(5-րդ կետը փոփ. 23.04.2025 թիվ 453-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.05.2024
N 640-Ա
Որոշում