Սեղմել Esc փակելու համար:
2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ Ա ...

 

06.06.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2024 թվականի N 57-Լ

 

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունվարի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի հունվարի 11-ի

N 57-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ծրագրի նպատակն է աջակցել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց` ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողություններ և աշխատանքային փորձ` գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար:

2. Սույն ծրագրում կարող են ընդգրկվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում զբաղված չեն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող:

(2-րդ կետը փոփ. 05.06.2025 թիվ 738-Լ որոշում)

3. Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների) առցանց եղանակով կամ առձեռն դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային կենտրոն (այսուհետ` տարածքային կենտրոն):

4. Գործատուն դիմումին կից ներկայացնում է թափուր աշխատատեղի մասով հայտ` նշելով այն համալրելու նպատակով անհրաժեշտ մասնագիտական հմտությունների և կարողությունների պահանջները:

5. Տարածքային կենտրոնը, գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղը համալրելու համար, գործատուի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ինքնաշխատ եղանակով կազմում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (այսուհետ` ցուցակ)` հիմք ընդունելով տարածքային կենտրոնում հաշվառված անձանց տվյալները և սույն ծրագրի 2-րդ և 4-րդ կետերում նշված պահանջները:

6. Տարածքային կենտրոնը, ցուցակը կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն` նշելով ցուցակում ընդգրկված անձանց մասին տեղեկատվությունը (անունը, ազգանունը, մասնագիտությունը, որակավորումը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) և այդ մասին հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում ցուցակում ընդգրկված անձանց:

7. Գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին (այսուհետ` շահառու) և առաջարկում տարածքային կենտրոնին`

1) շահառուի համար կազմակերպել կարճաժամկետ ուսուցման դասընթաց (շարունակական մասնագիտական զարգացում. այսուհետ` ուսուցում)`

ա. իր մոտ կամ

բ. իր կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում և/կամ

2) շահառուի համար իր մոտ կազմակերպել աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց:

8. Սույն ծրագրի 7-րդ կետով նախատեսված ուսուցման դասընթացները 2025 թվականի հուլիսի 1-ից հետո կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1062-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

(8-րդ կետը փոփ. 20.06.2024 թիվ 947-Լ որոշում)

9. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 2. 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

10. Գործատուի կողմից շահառուի ուսուցումը կազմակերպելու համար տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է ուսուցման կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 1), որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):

11. Պայմանագիր 1-ի հիման վրա շահառուն ընդգրկվում է մինչև վեց ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման համապատասխան դասընթացում և տարածքային կենտրոն է ներկայացնում ուսումնական հաստատության կամ գործատուի հետ կնքված ուսուցման իրականացման պայմանագրի պատճենը:

12. Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում, սույն ծրագրի 11-րդ կետով նախատեսված ուսուցման իրականացման պայմանագրի հիման վրա, շահառուին ամսական կտրվածքով վճարվում է`

1) ուսման վարձի փոխհատուցում` յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամի չափով` տվյալ ուսումնական ամսվա ընթացքում շահառուի` ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան.

2) կրթաթոշակ` 50000 դրամի չափով, ընդ որում` կրթաթոշակը վճարվում է տվյալ ուսումնական ամսվա ընթացքում շահառուի` ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան:

13. Շահառուն բանկային հաշիվ չունենալու դեպքում ուսուցման դասընթացում ընդգրկվելուց հետո եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացում է բանկային հաշիվ և տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

14. Շահառուն մինչև ուսուցման դասընթացի յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով տարածքային կենտրոն է ներկայացնում ուսումնական հաստատության կողմից տրամադրված տեղեկանք` նախորդ ամսվա ընթացքում ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան ուսման վարձի չափի վերաբերյալ:

15. Տարածքային կենտրոնը սույն ծրագրի 14-րդ կետով նախատեսված տեղեկանքը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուին վճարում է ուսման վարձի փոխհատուցումն ու կրթաթոշակը` նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով, որից հետո շահառուն երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում ուսման վարձի վճարումը հավաստող փաստաթուղթը:

16. Ուսուցման դասընթացն ավարտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն ստացած վկայականի պատճենն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է`

1) գործատուին և տարածքային կենտրոն` ուսումնական հաստատությունում ուսուցում անցնելու դեպքում.

2) տարածքային կենտրոն` գործատուի մոտ ուսուցման իրականացման դեպքում:

17. Սույն ծրագրի 16-րդ կետում նշված վկայականն ստանալուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր` առնվազն երեք ամիս ժամկետով:

18. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն առցանց կամ առձեռն ներկայացնում է տարածքային կենտրոն:

19. Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50 000 դրամի չափով` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար:

20. Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում աշխատողների աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի չափի վերաբերյալ:

21. Աջակցությունը տրամադրվում է գործատուին` սույն ծրագրի 20-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

22. Սույն ծրագրի 17-րդ կետով նախատեսված ժամկետում շահառուի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու, կամ կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև պայմանագրի գործողության ժամկետի երեք ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն ծառայությանն է վճարում հատուցում` իր առաջարկությամբ կազմակերպված ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 11-րդ, 12-րդ կետերով, 12.2-րդ կետի «դ» ենթակետով, 13-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ` առնվազն սույն ծրագրի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով:

(22-րդ կետը փոփ. 05.06.2025 թիվ 738-Լ որոշում)

 

ԳԼՈՒԽ 3. 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ

 

23. Գործատուի կողմից շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացն իր մոտ կազմակերպելու դեպքում` տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 2), որի օրինակելի ձևը հաստատում է նախարարը:

24. Պայմանագիր 2-ը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր` առնվազն վեց ամիս ժամկետով:

25. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը ներկայացնում է տարածքային կենտրոն:

26. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երեք ամիս ժամկետով իր մոտ կազմակերպում է շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց, որի ընթացքում գործատուին տրամադրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար` 165000 դրամի չափով, ամսական կտրվածքով` ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը:

27. Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպումից հետո երեք ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50000 դրամի չափով` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար:

28. Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում աշխատողների աշխատած օրերի և նրանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի չափի վերաբերյալ:

29. Սույն ծրագրի 26-րդ կետով նախատեսված աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում` ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով: Աջակցությունը տրամադրվում է գործատուին` նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

30. Շահառուի ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար գործատուին փոխհատուցում չի տրամադրվում:

31. Սույն ծրագրի 24-րդ կետով նախատեսված աշխատանքային պայմանագիրը վեց ամսից շուտ լուծելու դեպքում գործատուն վերադարձնում է աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը` բացառությամբ հետևյալ դեպքերի`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 11-րդ, 12-րդ կետերով, 12.2-րդ կետի «դ» ենթակետով, 13-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծելու դեպքում.

2) երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ` առնվազն սույն ծրագրի 24-րդ կետով նախատեսված աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով:

(31-րդ կետը փոփ. 05.06.2025 թիվ 738-Լ որոշում)

 

ԳԼՈՒԽ 4. 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

32. Այն դեպքում, երբ գործատուն առաջարկում է տարածքային կենտրոնին ուսուցման և իր մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում, տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 3), որի օրինակելի ձևը հաստատում է նախարարը:

33. Պայմանագիր 3-ի հիման վրա շահառուն ընդգրկվում է մինչև վեց ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման համապատասխան դասընթացում` ստանալով սույն ծրագրի 12-րդ կետով նախատեսված աջակցությունը` 11-րդ և 13-16-րդ կետերով նախատեսված ընթացակարգի ապահովման միջոցով:

34. Գործատուն շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպելու նպատակով շահառուի ուսուցման վկայականը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր` առնվազն վեց ամիս ժամկետով: Աշխատանքային պայմանագիրը կնքվելուց հետո կիրառվում են սույն ծրագրի 25-30-րդ կետերով նախատեսված դրույթները:

35. Ուսուցումն ավարտելուց հետո առնվազն վեց ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր չկնքելու դեպքում գործատուն ծառայությանն է վճարում հատուցում` իր առաջարկությամբ կազմակերպված ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով:

36. Այն դեպքում, երբ ուսուցումն ավարտվելուց հետո գործատուն առնվազն վեց ամիս ժամկետով կնքում է աշխատանքային պայմանագիր, սակայն դադարեցնում է աշխատանքային հարաբերությունները մինչև վեց ամիսը լրանալը, գործատուն պարտավորվում է ծառայությանը վճարել հատուցում ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով, ինչպես նաև վերադարձնել աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը, բացառությամբ հետևյալ դեպքերի`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 11-րդ, 12-րդ կետերով, 12.2-րդ կետի «դ» ենթակետով, 13-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծելու դեպքում.

2) երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ` առնվազն աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով:

(36-րդ կետը փոփ. 05.06.2025 թիվ 738-Լ որոշում)

 

ԳԼՈՒԽ 5. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

37. Տարածքային կենտրոնն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է շահառուների ուսուցման դասընթացներին մասնակցության և (կամ) գործատուի կողմից շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2024
N 57-Լ
Որոշում