17.06.2025 -
040.0787.150611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հունիսի 2011 թվականի N 787-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իէ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 2-ի
N 787-Ն որոշման
ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
._____________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ |
|ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ |
| ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ |
| ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ |
|_____________________________________________________________________|
|Ավտոմոբիլի հաշվառման երկիրը | |
|____________________________________________________|________________|
|Բնակավայրը | |
|____________________________________________________|________________|
|Ավտոմոբիլի թույլատրված առավելագույն զանգվածը | |
|____________________________________________________|________________|
|Ավտոմոբիլի հաշվառման վկայագրի համարը | |
|____________________________________________________|________________|
|Ավտոմոբիլի մակնիշը, հաշվառման համարանիշը | |
|____________________________________________________|________________|
|Թույլտվության սկիզբը (տարին, ամիսը, օրը, ժամը) | |
|____________________________________________________|________________|
|Թույլտվության ավարտը (տարին, ամիսը, օրը, ժամը) | |
|____________________________________________________|________________|
|Փողոցներ | |
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 12.06.2025 թիվ 775-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 2-ի
N 787-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն (այսուհետ` ժամանակավոր թույլտվություն) տալու ընթացակարգը:
2. Ժամանակավոր թույլտվություն ստանալու համար ավտոմոբիլի սեփականատերը (լիազորված անձը) Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (այսուհետ` հարթակ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն (այսուհետ` համայնքային ոստիկանություն) է ներկայացնում դիմում, որում նշվում են սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, ավտոմոբիլի մակնիշը, հաշվառման համարանիշը, բեռնափոխադրում իրականացնելու նպատակը, ժամկետը, վայրը` սկզբնակետն ու վերջնակետը, երթուղին, ինչպես նաև ժամանակավոր թույլտվություն ստանալը հիմնավորող այլ տեղեկություններ:
(2-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1686-Ն, 12.06.2025 թիվ 775-Ն որոշումներ)
3. Դիմումին կից ներկայացվում են ավտոմոբիլի հաշվառման վկայագրի պատճենը, ինչպես նաև այլ փաստաթղթերի (եթե այդպիսիք առկա են) պատճենները, որոնք հիմնավորում են բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրում իրականացնելու անհրաժեշտությունը:
(3-րդ կետը փոփ. 12.06.2025 թիվ 775-Ն որոշում)
4. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-օրյա ժամկետ` փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:
5. Դիմումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքային ոստիկանությունը կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1) տալիս է ժամանակավոր թույլտվություն.
2) ընդունում է որոշում ժամանակավոր թույլտվություն տալը մերժելու մասին:
6. Եթե դիմողի առաջարկած երթուղով կամ ժամանակահատվածում բեռնափոխադրման իրականացման նպատակով ժամանակավոր թույլտվություն տալը հնարավոր չէ, ապա համայնքային ոստիկանությունը դրա մասին տեղեկացնում է դիմողին` նրան առաջարկելով նոր երթուղի կամ այլ ժամանակահատված:
7. Ժամանակավոր թույլտվություն տալը մերժվում է, եթե`
1) բեռնափոխադրման ժամանակ կարող է վտանգվել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը կամ կարող է դադարեցվել կամ սահմանափակվել (առաջանալ խցանումներ) ճանապարհային երթևեկությունը.
2) անձը սույն կարգով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.
3) դիմողի առաջարկած երթուղով կամ ժամանակահատվածում բեռնափոխադրման իրականացման նպատակով ժամանակավոր թույլտվություն տալը հնարավոր չէ, և նա հրաժարվում է համայնքային ոստիկանության կողմից առաջարկված երթուղով կամ այլ ժամանակահատվածում փոխադրման իրականացման նպատակով ժամանակավոր թույլտվություն ստանալուց.
4) բեռնափոխադրումները կարող են իրականացվել առանց ժամանակավոր թույլտվություն ստանալու` այլ երթուղով:
8. Տրված ժամանակավոր թույլտվությունները գրանցվում են Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունների հաշվառման էլեկտրոնային մատյանում:
(8-րդ կետը փոփ. 12.06.2025 թիվ 775-Ն որոշում)
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 12.06.2025 թիվ 775-Ն որոշում)
10. Յուրաքանչյուր ամսվա մինչև 5-ը համայնքային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության համայնքներին տեղեկատվություն է տրամադրում իրենց տարածքներում երթևեկելու համար նախորդ ամսվա ընթացքում 15 օրվանից ավելի ժամկետով տրված ժամանակավոր թույլտվությունների մասին:
(10-րդ կետը փոփ. 12.06.2025 թիվ 775-Ն որոշում)
11. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշման ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետը:
(11-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1686-Ն, 12.06.2025 թիվ 775-Ն որոշումներ)
12. Թերի ներկայացված փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու վերաբերյալ իրազեկումը, նոր երթուղի կամ այլ ժամանակահատված առաջարկելու վերաբերյալ իրազեկումը, ժամանակավոր թույլտվությունը կամ ժամանակավոր թույլտվություն տալը մերժելու մասին որոշումը համայնքային ոստիկանությունն ուղարկում է ավտոմոբիլի սեփականատիրոջ (լիազորված անձի) կողմից դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
(12-րդ կետը լրաց. 12.06.2025 թիվ 775-Ն որոշում)
(2-րդ հավելվածը փոփ. 24.10.2024 թիվ 1686-Ն որոշում)