Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱ ...

 

 

040.2027.261202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2027-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1990 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափ (նախկին` Շիրազլու) գյուղում երկաթգծի գծանց կամրջի շինարարության համար պետական բնակարանային ֆոնդի բնակարանների իրացման կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացի Մարինե Դավթյանի բնակարանային խնդրի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ Մարինե Դավթյանի բնակարանային խնդիրը լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մեկսենյականոց բնակարան ձեռք բերելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ Մարինե Դավթյանի բնակարանային խնդրի լուծման համար Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին հատկացնել 692000 դրամ (Վեդի քաղաքում մեկսենյականոց բնակարանի ձևավորված շուկայական միջինացված արժեքը)` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

3. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

i

5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` Մարինե Դավթյանին անհատույց պետական ֆինանսական աջակցությունը տրամադրել ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում` երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքերի անօթևան մնացած բնակիչներին բնակարանների (բնակելի տների) գնման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 831-Ն որոշմամբ հաստատված կարգով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2027-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ)

 

(հազար դրամ)

.________________________________________________________________.

|Բյուջետային  |Բյուջետային ծախսերի       |Վերաբաշխում «Հայաստանի |

|ծախսերի      |գործառական դասակարգման    |Հանրապետության 2002    |

|գործառական   |խմբերի և  ենթախմբերի,     |թվականի պետական բյուջեի|

|դասակարգման  |տնտեսագիտական դասակարգման |մասին» Հայաստանի       |

|             |հոդվածների, ֆինանսավորվող |Հանրապետության օրենքի  |

|             |ծրագրերի և  դրանք         |N 1 հավելվածում և      |

|             |իրականացնող մարմինների    |փոփոխություններ        |

|             |անվանումները              |Հայաստանի              |

|             |                          |Հանրապետության         |

|             |                          |կառավարության 2002     |

|             |                          |թվականի փետրվարի 25-ի  |

|             |                          |N 172 որոշման N 5      |

|             |                          |հավելվածում            |

|             |                          |(փակագծերում նշված են  |

|             |                          |հատկացումներից         |

|             |                          |պակասեցվող, իսկ դրական |

|             |                          |նշանով` ավելացվող      |

|             |                          |գումարները)            |

|_____________|                          |_______________________|

|խումբը|ենթա- |                          |         տարի          |

|      |խումբը|                          |                       |

|______|______|__________________________|_______________________|

| 11   | 04   |02. Նորմատիվատեխնիկական   |        (692.0)        |

|      |      |փաստաթղթերի մշակում       |                       |

|      |      |   ՀՀ քաղաքաշինության     |        (692.0)        |

|      |      |     նախարարություն       |                       |

|      |      |Բյուջետային ծախսերի       |                       |

|      |      |տնտեսագիտական դասակարգման |                       |

|      |      |«Նախագծահետազոտական       |        (692.0)        |

|      |      |ծախսեր» հոդվածով          |                       |

|______|______|__________________________|_______________________|

| 14   | 06   |08. ՀՀ կառավարության      |         692.0         |

|      |      |պահուստային ֆոնդ          |                       |

|      |      |ՀՀ կառավարություն         |         692.0         |

.________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2002
N 2027-Ա
Որոշում