10.07.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2023 թվականի N 877-Ա
ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը, Վերակառուցման վարկերի (ՎՎԲ), Եվրոպական ներդրումային բանկերի վարկային և Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներով «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3 Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Հայաստանի Հանրապետության 6 մարզերի (Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի) 37 բնակավայրերում իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքների պատշաճ իրականացման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը սույն որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված, և մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը սույն որոշման հավելվածի 3-րդ կետում նշված կապալառու կազմակերպություններին շինարարական աշխատանքների դիմաց վճարումները պայմանագրով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի փոխարեն իրականացնել` հաշվարկների հիմքում կիրառելով 1 եվրո=500 ՀՀ դրամ փոխարժեքը:
(1-ին կետը փոփ. 30.05.2024 թիվ 820-Ա որոշում)
2. Սույն որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների վճարումներն իրականացնել` համաձայն ծրագրի ֆինանսավորման համապատասխան աղբյուրների:
3. Սույն որոշման հավելվածի 3-րդ կետում նշված կապալառու կազմակերպության նկատմամբ մեղմացնող միջոցառումների վճարումներն իրականացնել ամբողջովին Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման աղբյուրից:
4. Սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների պայմանագրերի ժամկետները երկարաձգել` հավելվածի 1-ին կետում նշված պայմանագրի ժամկետը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը և հավելվածի 2-րդ կետերում նշված պայմանագրերի ժամկետները մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը, իսկ հավելվածի 3-րդ կետում նշված պայմանագրի ժամկետը` մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը` կասեցնելով պայմանագրերի ընդհանուր պայմանների 8.7-րդ կետով սահմանված կատարողի նկատմամբ հաշվարկվող տույժերի հաշվարկը և պայմանագրով սահմանված` ներառյալ սույն որոշումից բխող բոլոր պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում, զիջել դրանք: Ընդ որում` սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում աշխատանքները չկատարելու դեպքում տույժերը հաշվարկվում են նաև կասեցման ժամանակահատվածի համար:
(4-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 820-Ա, 10.07.2025 թիվ 938-Ա որոշումներ)
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների կիրառման նպատակով` ծրագրի համար անհրաժեշտ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները հատկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին` անհրաժեշտության դեպքում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ վերաբաշխում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների կիրառման նպատակով` ծրագրի համար անհրաժեշտ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները հատկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների, իսկ անհնարինության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` անհրաժեշտության դեպքում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ վերաբաշխում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
(5.1-ին կետը լրաց. 30.05.2024 թիվ 820-Ա որոշում)
6. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին` սույն որոշման հավելվածում նշված պայմանագրերում ապահովել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 1-ի
N 877-Ա որոշման
ՑԱՆԿ
ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Պայմանագրի |Պայմանագրի |Կապալառու |Պայմանագրի|Պայմանագրի|
|ը/կ|անվանումը |համարը |կազմա- |կնքման |նոր |
| | | |կերպության|ամսաթիվը |վերջնա- |
| | | |անվանումը | |ժամկետը |
|___|___________________|____________|__________|__________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|___________________|____________|__________|__________|__________|
|1. |«Շիրակի |CIP II-P3-SH|»Դորոժնիկ»|10.02.2021|30.09.2025|
| |Ջրմուղկոյուղի» ՓԲԸ |LOT 1 |ՍՊԸ - | | |
| |սպասարկման տարածքի | |«Հիմնաքար»| | |
| |ջրամատակարարման և | |ՍՊԸ ՀՁ | | |
| |ջրահեռացման | | | | |
| |ենթակառուցվածքների | | | | |
| |վերականգնում | | | | |
|___|___________________|____________|__________|__________|__________|
|2. |Լոռու և Արմավիրի |CIP II-P3- |«Դորոժնիկ»|13.10.2020|30.09.2025|
| |մարզերի |L/NA LOT 2 |ՍՊԸ | | |
| |ջրամատակարարման | | | | |
| |համակարգերի և | | | | |
| |կոյուղագծերի | | | | |
| |վերականգնում | | | | |
|___|___________________|____________|__________|__________|__________|
|3. |«Հայջրմուղկոյուղի» |CIP II-P3- |»Բլեսկ» |11.05.2021|30.09.2025|
| |ՓԲԸ Գեղարքունիքի, |AWSC LOT 3/1|ՍՊԸ - « | | |
| |Վայոց ձորի և | |Եղվարդշին»| | |
| |Սյունիքի մարզերի | |ԲԲԸ ՀՁ | | |
| |սպասարկման տարածքի | | | | |
| |ջրամատակարարման և | | | | |
| |ջրահեռացման | | | | |
| |ենթակառուցվածքների | | | | |
| |վերականգնում | | | | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 30.05.2024 թիվ 820-Ա, 10.07.2025 թիվ 938-Ա որոշումներ)