Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐ ...

 

11.07.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 օգոստոսի 2024 թվականի N 1264-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի (այսուհետ` հավելված):

1.1. Թույլատրել Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին (այսուհետ` շահառու), որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն չեն օգտվել սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` կարգ) շրջանակում տրամադրված օժանդակությունից, ստանալու կրած վնասի դիմաց փոխհատուցում:

(1.1-ին կետը լրաց. 10.07.2025 թիվ 926-Լ որոշում)

1.2. Սահմանել, որ սույն որոշման 1.1-ին կետում նշված` պատճառված վնասի փոխհատուցումը տրամադրվում է կարգով սահմանված ընթացակարգով` կարգի դրույթներին և պայմաններին համապատասխան:

(1.2-րդ կետը լրաց. 10.07.2025 թիվ 926-Լ որոշում)

1.3. Սույն որոշման 1.1-ին կետում նշված փոխհատուցման տրամադրման համար շահառուները մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը (ներառյալ) դիմում են համայնքի ղեկավարին` դիմումում նշելով կարգի 2-րդ կետի համապատասխան ենթակետով փոխհատուցում ստանալու մասին, ինչպես նաև նշելով կրած վնասի տեսակի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն: Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների դեպքում` անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի (առկայության դեպքում) պատճենը և կարգին համապատասխան անշարժ գույքի օգտագործումը հիմնավորող կամ այլ փաստաթղթեր: Դիմումը մերժվում է, եթե դիմումում ներկայացված տվյալները հավաստի չեն, կամ դիմումը կից փաստաթղթերով չի համապատասխանում կարգի պահանջներին, կամ դիմողը կարգի իմաստով չի հանդիսանում շահառու: Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին համայնքի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին: Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է դիմումատուի տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, հաստատումը կամ դիմումը մերժելու դեպքում` նաև մերժելու հիմքերը: Համայնքային հանձնաժողովների կողմից մինչև 2025 թվականի օգոստոսի 11-ը (ներառյալ) ամփոփվում են ստացված դիմումները, վերստուգվում են համայնքային հանձնաժողովների կողմից նախնական կազմված ակտերն ու դիմումի տվյալները և կարգի 2-րդ կետի ենթակետերին համապատասխան կազմվում են շահառուների վերաբերյալ ակտերը (հստակ նշելով շահառուների համապատասխանությունը կարգի 2-րդ կետի համապատասխան ենթակետին), որոնցում ներառվում է գյուղատնտեսության ոլորտում նրանց պատճառված վնասների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը: Համայնքային հանձնաժողովների կողմից շահառուի տվյալները համեմատվում (համադրվում) են նաև բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների շտեմարանների տվյալների հետ: Կազմված ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն շահառուների անձը հաստատող փաստաթղթի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ: Ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող շահառուների համար ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն հողամասի նպատակային և գործառնական նշանակության, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի առկայության (առկայության դեպքում` վկայականի համար, տրման ամսաթիվ, սեփականատերերի և օգտագործողի վերաբերյալ տվյալներ) կամ բացակայության վերաբերյալ:

(1.3-րդ կետը լրաց. 10.07.2025 թիվ 926-Լ որոշում)

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետներին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում վնասների գնահատման (գույքագրման) համայնքային, մարզային և հանրապետական հանձնաժողովների կողմից համապատասխան աշխատանքների իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի օգոստոսի 15-ի

N 1264-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Գյուղատնտեսության ոլորտում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված աղետի գոտիներ հայտարարված համայնքներում հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում պատճառված վնասի փոխհատուցման շահառու (այսուհետ` շահառու) է հանդիսանում`

1) համայնքների տնտեսությունների գրքերում (բացառությամբ ծիածանափայլ իշխանի մայրական կազմի, որի դեպքում պետք է լինի համայնքում հաշվառված, ջրօգտագործման և ջրահեռացման թույլտվություն ունեցող, արդյունագործական ձկնաբուծական գործունեություն իրականացնող տնտեսություն) հաշվառված (խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում` նաև «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված) և 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման (գույքագրման) համայնքային հանձնաժողովների (այսուհետ` համայնքային հանձնաժողովներ) կողմից կազմված, արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովներում (այսուհետ` մարզային հանձնաժողովներ) քննարկված, արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) կողմից հաստատված տվյալներով անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը.

2) համայնքների տնտեսությունների գրքերում չհաշվառված (բացառությամբ խոշոր եղջերավոր կենդանիների և ծիածանափայլ իշխանի մայրական կազմի), սակայն համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը.

3) տնամերձ հողամասի նկատմամբ անշարժ գույքի սեփականության իրավունք ունեցող կամ սեփականատիրոջ կողմից չօգտագործման դեպքում` անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայությամբ հողամասն օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով այդ հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը.

4) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ անշարժ գույքի սեփականության իրավունք ունեցող կամ սեփականատիրոջ կողմից չօգտագործման դեպքում` անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայությամբ հողամասն օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով այդ հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը.

5) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի բացակայության պայմաններում հողամասն օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով օգտագործվող հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը:

3. Գյուղատնտեսության ոլորտում պատճառված վնասի դիմաց փոխհատուցումը տրամադրվում է`

1) կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շահառուներին` աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 100 տոկոսի չափով.

2) կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված շահառուներին` աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 50 տոկոսի չափով.

3) կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված շահառուներին` մեկ հողամասի (անկախ տնամերձ հողամասի մակերեսից) հաշվով` 150 000 դրամի չափով.

4) կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված շահառուներին` աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 100 տոկոսի չափով.

5) կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված շահառուներին` աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 30 տոկոսի չափով:

4. Կարգը հաստատվելուց հետո շահառուները մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը (ներառյալ) դիմում են համայնքի ղեկավարին` դիմումում նշելով կարգի 2-րդ կետի համապատասխան ենթակետով փոխհատուցում ստանալու մասին, ինչպես նաև նշելով կրած վնասի տեսակի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն: Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների դեպքում` անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի (առկայության դեպքում) պատճենը և կարգին համապատասխան անշարժ գույքի օգտագործումը հիմնավորող կամ այլ փաստաթղթեր: Դիմումը մերժվում է, եթե դիմումում ներկայացված տվյալները հավաստի չեն, կամ դիմումը կից փաստաթղթերով չի համապատասխանում կարգի պահանջներին, կամ դիմողը կարգի իմաստով չի հանդիսանում շահառու: Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին համայնքի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին: Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է դիմումատուի տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, հաստատումը կամ դիմումը մերժելու դեպքում` նաև մերժելու հիմքերը:

5. Համայնքային հանձնաժողովների կողմից մինչև սեպտեմբերի 16-ը (ներառյալ) ամփոփվում են ստացված դիմումները, վերստուգվում են համայնքային հանձնաժողովների կողմից նախնական կազմված ակտերն ու դիմումի տվյալները և կարգի 2-րդ կետի ենթակետերին համապատասխան կազմվում են շահառուների վերաբերյալ ակտերը (հստակ նշելով շահառուների համապատասխանությունը կարգի 2-րդ կետի համապատասխան ենթակետին), որոնցում ներառվում է գյուղատնտեսության ոլորտում նրանց պատճառված վնասների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը: Համայնքային հանձնաժողովների կողմից շահառուի տվյալները համեմատվում (համադրվում) են նաև բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների շտեմարանների տվյալների հետ: Կազմված ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն շահառուների անձը հաստատող փաստաթղթի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ: Ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող շահառուների համար ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն հողամասի նպատակային և գործառնական նշանակության, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի առկայության (առկայության դեպքում` վկայականի համար, տրման ամսաթիվ, սեփականատերերի և օգտագործողի վերաբերյալ տվյալներ) կամ բացակայության վերաբերյալ: Համայնքային հանձնաժողովի կողմից կազմվող և մարզային հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող ակտի ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) և կարգի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում համապատասխան մարզպետների աշխատակազմերին` համայնքներին տրամադրելու համար:

6. Համայնքային հանձնաժողովները կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում, կազմված ակտերը համապատասխան հիմքերով (շահառուների անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ, համայնքների տնտեսությունների գրքերի տվյալներ, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքի վկայականներ, հողամասի օգտագործումը հավաստող փաստաթղթեր և այլն) ներկայացնում են մարզային հանձնաժողովների քննարկմանը:

7. Մարզային հանձնաժողովները 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքային հանձնաժողովների հետ քննարկում են կարգի 6-րդ կետով ներկայացված ակտերն ու հիմնավորումները և ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և հաստատում է ակտերը և տրամադրում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը (այսուհետ` ՆԳՆ): ՆԳՆ-ն 2 աշխատանքային օրվա ընթացքում հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված ակտերը տրամադրում է նախարարությանը: Ներկայացված տվյալներում միայն տեխնիկական թերություններ կամ վրիպակներ հայտնաբերվելու դեպքում նախարարությունը դիմում է ՆԳՆ-ին` 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկումներ կատարելու և ճշտված տվյալները նախարարություն ներկայացնելու համար:

8. Կարգով սահմանված փոխհատուցումը տրամադրվում է ՆԳՆ-ի կողմից նախարարությանը տրամադրված, համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված և հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված կարգի 2-րդ կետի պահանջներին համապատասխան շահառուների վերաբերյալ կազմված ակտերի հիման վրա:

9. Նախարարությունը կարգի 8-րդ կետում նշված ակտերի հիման վրա հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված ՆԳՆ-ի կողմից նախարարությանը տրամադրված ակտերն ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում (համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում) հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված ակտերում հաշվարկված փոխհատուցման համար նախատեսված գումարները միայն անկանխիկ եղանակով փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին: Եթե շահառուն սխալ է նշել բանկային հաշվեհամարը, ապա նախարարությունը դիմում է ՆԳՆ-ին` 3 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի ճշգրտված հաշվեհամարը տրամադրելու համար: Նախարարությունը ճշգրտված հաշվեհամարն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման համար նախատեսված գումարները միայն անկանխիկ եղանակով փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին:

10. Կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ ենթակետերով նույն հողամասի համար շահառուն կարող է փոխհատուցում ստանալ միայն մեկ ենթակետով` կարգի պահանջներին համապատասխան: Եթե շահառուն նույն ոչնչացված կամ կորսված կամ վնասված ցանքատարածության համար հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշմամբ հաստատված Բուսաբուծության աջակցության ծրագրի (այսուհետ` ծրագիր) մասնակից (ծրագրի շահառու), ապա շահառուին փոխհատուցումը տրամադրվում է կարգով հաշվարկված փոխհատուցման գումարի և ծրագրի շրջանակում տրամադրված աջակցության (փոխհատուցված/փոխհատուցվող) գումարի տարբերության չափով:

11. Ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների վնասի փոխհատուցման դեպքում, եթե անշարժ գույքը (հողամասը), որին պատճառվել է վնաս, հանդիսանում է մեկից ավելի անձանց ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականություն, ապա փոխհատուցումը տրամադրվում է ընդհանուր սեփականության մասնակիցներից միայն մեկին` նոտարական կարգով վավերացված կամ համայնքի ղեկավարի կողմից հաստատված` անշարժ գույքի սեփականության մյուս մասնակիցների համաձայնությամբ:

12. Փոխհատուցված գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:

13. Շահառուի մահվան պատճառով չվճարված գումարի առկայության դեպքում այն վճարվում է շահառուի ամուսնուն կամ վերջինիս համաձայնությամբ կամ վերջինիս բացակայության դեպքում` շահառուի չափահաս զավակին (վերջինիս բացակայության դեպքում` շահառուի 14 տարին լրացած երեխային), եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի անձը հաստատող փաստաթուղթը, շահառուի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) համայնքին են ներկայացվում մահվան պետական գրանցումից հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում:

 

Աղյուսակ

 

Անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիների, ոչնչացված կամ

կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու

ցանքատարածությունների փոխհատուցման ենթակա գնահատված արժեքները

 

._____________________________________________________________________.

|NN  |Անվանումը                        |Չափի   |Փոխհատուցման ենթակա   |

|ը/կ |                                 |միավորը|գումարը միավորի հաշվով|

|    |                                 |       |(դրամ)                |

|____|_________________________________|_______|______________________|

|1   |Անկած կամ կորսված գյուղատնտեսական|       |                      |

|    |կենդանիներ                       |       |                      |

|____|_________________________________|_______|______________________|

|1.1 |ցուլ                             |գլուխ  |               650 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.2 |կով                              |գլուխ  |               550 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.3 |հորթ                             |գլուխ  |               110 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.4 |խոզ                              |գլուխ  |               100 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.5 |խոճկոր                           |գլուխ  |                40 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.6 |ոչխար և  այծ                     |գլուխ  |                50 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.7 |գառ                              |գլուխ  |                40 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.8 |ձի                               |հատ    |               350 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.9 |ավանակ                           |հատ    |                80 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.10|ճագար                            |հատ    |                 3 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.11|հավ                              |հատ    |                 2 500|

|____|_________________________________|_______|______________________|

|1.12|բադ                              |հատ    |                 4 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.13|սագ                              |հատ    |                 5 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.14|հնդկահավ                         |հատ    |                 7 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.15|մեղվափեթակ (մեղվաընտանիք)        |հատ    |                60 000|

|____|_________________________________|_______|______________________|

|1.16|ծիածանափայլ իշխանի մայրական կազմ |հատ    |                 2 400|

|____|_________________________________|_______|______________________|

|2   |Ոչնչացված կամ կորսված կամ        |       |                      |

|    |վնասված պտղատու ծառեր, հատապտղի  |       |                      |

|    |թփեր և  ցանքատարածություններ     |       |                      |

|____|_________________________________|_______|______________________|

|2.1.|պտղատու ծառ|ա. աղետի հետևանքով   |հատ    |                 8 500|

|    |           |ոչնչացված կամ կորսված|       |                      |

|    |           |_____________________|_______|______________________|

|    |           |բ. աղետի հետևանքով   |հատ    |                 1 500|

|    |           |վնասված (վերականգնման|       |                      |

|    |           |ենթակա)              |       |                      |

|____|_________________________________|_______|______________________|

|2.2.|պտղատու տնկանյութ (տնկարանների)  |հատ    |                   300|

|____|_________________________________|_______|______________________|

|2.3.|հատապտղի թուփ                    |քմ     |                   450|

|____|_________________________________|_______|______________________|

|2.4.|բանջարեղեն                       |քմ     |                   170|

|____|_________________________________|_______|______________________|

|2.5.|կարտոֆիլ                         |քմ     |                   150|

|____|_________________________________|_______|______________________|

|2.6 |եգիպտացորեն                      |քմ     |                    50|

|____|_________________________________|_______|______________________|

|2.7 |այլ հացահատիկային և              |հա     |               350 000|

|    |հատիկաընդեղեն                    |       |                      |

._____________________________________________________________________.

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.08.2024
N 1264-Լ
Որոշում