Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1924.181202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2002 թվականի N 1924-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 60379 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիփան հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ)` վերակազմակերպելով «Սիփան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել «Սիփան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 58968 հազ. դրամ, որը համապատասխանում է 58968 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել «Սիփան հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 58968 հազ. դրամ:

1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 29484 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

1.5. «Սիփան հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1411 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 742 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 348 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 231 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 90 հազ. դրամ:

1.6. «Սիփան հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

2.1. Հաշվեկշռային մեթոդով 138988 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարարական իրեր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել 33817 հազ. դրամ գնահատված գույքը` համաձայն հավելվածի, և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Արա Սիրոյանս Ռաֆայելին (ARA SIROYANS RAFAEIL) (անձնագիր` I 5826575) (այսուհետ` գնորդ)` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(2.1-րդ կետը փոփ. 23.01.03 թիվ 241-Ն որոշում)

2.2. Սահմանել «Շինարարական իրեր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` մասնավորեցման գույքի գնահատված արժեքը` 33817 հազ. դրամ:

2.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի արժեքը` 8454 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքի 25 տոկոսին:

2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է մասնավորեցման պայմանագրի կնքմանը հաջորդող 18 ամսվա ընթացքում կատարել 165 մլն դրամի ներդրում, ստեղծել 50 նոր աշխատատեղ, այդ թվում`

առաջին վեց ամսվա ընթացքում` 55 մլն դրամի ներդրում, 15 աշխատատեղ,

հաջորդ վեց ամսվա ընթացքում` 55 մլն դրամի ներդրում, 15 աշխատատեղ,

վերջին վեց ամսվա ընթացքում` 55 մլն դրամի ներդրում, 20 աշխատատեղ.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 105171 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարարական իրեր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

3.2. Սահմանել «Շինարարական իրեր» փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը 82501 հազ. դրամ:

3.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 20625 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

3.4. «Շինարարական իրեր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 2045 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 168 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1292 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 374 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 211 հազ. դրամ:

3.5. «Շինարարական իրեր» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 383102 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էներգանորոգում» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Էներգանորոգում» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 290557 հազ. դրամ, որը համապատասխանում է 290557 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 290557 հազ. դրամ, որը համապատասխանում է 290557 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 145279 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

4.5. «Էներգանորոգում» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 92545 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 29552 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքի գծով` 36755 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 4576 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 5882 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 5115 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 10665 հազ. դրամ:

4.6. «Էներգանորոգում» փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 2768 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 3 ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.12. «Էներգանորոգում» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են քաղաքացիական պաշտպանության օբյեկտի նկատմամբ նրա պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` նշված պարտավորությունների մասին նշել «Էներգանորոգում» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրում:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 64539 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գավառի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին` վերակազմակերպելով «Գավառի ճանապարհների շահագործման և շինարարական» բաց բաժնետիրական ընկերության:

i

5.2. Սահմանել «Գավառի ճանապարհների շահագործում և շինարարական» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 10751 հազ. դրամ, որը համապատասխանում է 10751 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

(5.2-րդ կետը փոփ. 15.05.03 թիվ 615-Ն որոշում)

5.3. Սահմանել «Գավառի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 10751 հազ. դրամ:

5.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2688 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

5.5. «Գավառի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 53788 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 2029 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 18924 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 18832 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 5006 հազ. դրամ,

հետաձգված ընթացիկ պարտավորություններ` հարկերի գծով` 1428 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 6714 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 855 հազ. դրամ:

5.6. «Գավառի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 197,6 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

5.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

6.1. Հաշվեկշռային մեթոդով 91141 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կապանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին` վերակազմակերպելով «Կապանի ճանապարհների շահագործում և շինարարական» բաց բաժնետիրական ընկերության:

(6.1-րդ կետը փոփ. 15.05.03 թիվ 615-Ն որոշում)

6.2. «Կապանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելով` սահմանել «Կապանի ճանապարհների շահագործում և շինարարական» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 20465 հազ. դրամ, որը համապատասխանում է 20465 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

(6.2-րդ կետը փոփ. 15.05.03 թիվ 615-Ն որոշում)

6.3. Սահմանել «Կապանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 20465 հազ. դրամ:

6.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 5116 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

6.5. «Կապանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 70676 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 5246 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2362 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 51750 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 9000 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 598 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1720 հազ. դրամ:

6.6. «Կապանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 1343,8 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

6.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

7.1. Հաշվեկշռային մեթոդով 3725 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աերոզոլային սարքերի հատուկ կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Գևորգ Հայկի Ավագյանին (անձնագիր` AB 0318631, 007, տրված` 21.02.1997թ.), (այսուհետ` գնորդ):

(7.1-րդ կետը փոփ. 23.01.03 թիվ 241-Ն որոշում)

7.2. Սահմանել «Աերոզոլային սարքերի հատուկ կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա 482 բաժնետոմսերի գնահատված արժեքը` 3024 հազ. դրամ:

7.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 756 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

7.4. «Աերոզոլային սարքերի հատուկ կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 701 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 454 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 10 հազ. դրամ,

հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 29 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 208 հազ. դրամ:

7.5. «Աերոզոլային սարքերի հատուկ կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրո» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է 3 տարվա ընթացքում կատարել 6 մլն դրամի ներդրում, այդ թվում`

առաջին տարում` 2 մլն դրամ,

երկրորդ տարում` 2 մլն դրամ,

երրորդ տարում` 2 մլն դրամ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 21724 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մետրոմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին` վերակազմակերպելով «Մետրոմատ» փակ բաժնետիրական ընկերության:

8.2. Սահմանել «Մետրոմատ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 17987 հազ. դրամ, որը համապատասխանում է 17987 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.3. Սահմանել «Մետրոմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 17987 հազ. դրամ:

8.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 4497 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

8.5. «Մետրոմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 3737 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 209 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 848 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 2102 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 313 հազ. դրամ,

հիմնադիրներին կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 236 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 29 հազ. դրամ:

8.6. «Մետրոմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 316,3 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

8.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 43256 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ագրոարդտարա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Հրաչյա Բադալյանին (անձնագիր` AC 0390011, հասցեն` քաղ. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղ. շենք 5, բն. 22) (այսուհետ` գնորդ)` վերակազմակերպելով «Ագրոարդտարա» բաց բաժնետիրական ընկերության:

9.2. Սահմանել «Ագրոարդտարա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 37014 հազ. դրամ, որը համապատասխանում է 37014 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Սահմանել «Ագրոարդտարա» բաց բաժնետիրական ընկերության` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 29611 հազ. դրամ:

9.4. Սահմանել «Ագրոարդտարա» բաց բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 7403 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

9.5. «Ագրոարդտարա» փակ բաժնետիրական ընկերության 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորությունները կազմել են 6242 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 361 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 231 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 76 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 5574 հազ. դրամ:

9.6. «Ագրոարդտարա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

9.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

գնորդը պարտավորվում է`

ա) մասնավորեցումից հետո առաջիկա 3 տարվա ընթացքում կատարել 10,0 մլն դրամի ներդրում, այդ թվում`

առաջին տարում` 3,0 մլն դրամ,

երկրորդ տարում` 3,0 մլն դրամ,

երրորդ տարում` 4,0 մլն դրամ.

բ) պարտավոր է մասնավորեցումից հետո առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել ևս 40 աշխատատեղ (ընդգրկելով նաև կույրեր և համրեր), այդ թվում`

առաջին տարում` 10 տեղ,

երկրորդ տարում` 10 տեղ,

երրորդ տարում` 20 տեղ.

գ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

10.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ախուրյանի տպարան» պետական ձեռնարկությունը.

բ) «Ախուրյանի տպարան» պետական ձեռնարկության գույքի ներդրմամբ ստեղծել «Ախուրյանի տպարան» փակ բաժնետիրական ընկերություն:

(10.1-րդ կետը փոփ. 05.05.05 թիվ 915-Ն որոշում)

10.2. Հաշվեկշռային մեթոդով 3935 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ախուրյանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ազատ Հակոբյանին (անձնագիր` AA-0369872) (այսուհետ` գնորդ):

10.3. Սահմանել «Ախուրյանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 3633 հազ. դրամ, որը համապատասխանում է 3633 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 908 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

10.5. «Ախուրյանի տպարան» պետական ձեռնարկության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 302 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 208 հազ. դրամ,

հետաձգված հարկերի գծով` 1 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 93 հազ. դրամ:

10.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է սեփական միջոցների հաշվին մարել ձեռնարկության, 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, 302 հազ. դրամ պարտավորությունները,

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.7. «Ախուրյանի տպարան» պետական ձեռնարկությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

10.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

11. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 159 որոշման 8.1-8.8-րդ կետերը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 20-ի «Հայէներգանորոգում» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն օտարելու մասին» N 224 որոշման 3-6-րդ կետերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 21-ի N 1924-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՐԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Շենքեր

 

Աղյուսակ 1

._________________________________________________________________________.

|NN |              Գույքի անվանումը            |  Մակերեսը  |  Գնահատված  |

|ը/կ|                                          |(քառ. մետր) |արժեքը (դրամ)|

|___|__________________________________________|____________|_____________|

| 1.|Ներկերի և  գիպսի արտադրամաս               |      643.5 |      9727075|

|___|__________________________________________|____________|_____________|

| 2.|Ավտոտնակներ                               |      127.0 |       823461|

|___|__________________________________________|____________|_____________|

| 3.|Ջերմատուն                                 |      149.5 |      2601966|

|___|__________________________________________|____________|_____________|

| 4.|Կոմպրեսորանոց                             |      118.7 |       955155|

|___|__________________________________________|____________|_____________|

| 5.|Պահեստ                                    |      198.0 |      1120165|

|___|__________________________________________|____________|_____________|

| 6.|Մայթի սալիկների արտադրամաս                |     1061.0 |     12609461|

|___|__________________________________________|____________|_____________|

|   |Ընդամենը                                  |     2297.7 |     27837283|

._________________________________________________________________________.

 

Կառույցներ

 

Աղյուսակ 2

._________________________________________________________________________.

|NN |                  Գույքի անվանումը                     |  Գնահատված  |

|ը/կ|                                                       |արժեքը (դրամ)|

|___|_______________________________________________________|_____________|

| 1.|Ցանկապատ                                               |       617126|

|___|_______________________________________________________|_____________|

| 2.|Բետոնե իրերի արտադրամասի կցակառույց                    |      1009175|

|___|_______________________________________________________|_____________|

| 3.|Մայթի սալիկների արտադրամասի կցակառույց                 |       626096|

|___|_______________________________________________________|_____________|

|   |Ընդամենը                                               |      2252397|

._________________________________________________________________________.

 

Մեքենասարքավորումներ

 

Աղյուսակ 3

._________________________________________________________________________.

|NN |                 Գույքի անվանումը               |Քանակը|  Գնահատված  |

|ը/կ|                                                |      |արժեքը (դրամ)|

|___|________________________________________________|______|_____________|

| 1 |                        2                       |   3  |      4      |

|___|________________________________________________|______|_____________|

| 1.|Բարձիչ` հեծանային                               |   1  |       442671|

|___|________________________________________________|______|_____________|

| 2.|Բետոնախառնիչ                                    |   4  |        65034|

|___|________________________________________________|______|_____________|

| 3.|Հարթակ                                          |   5  |       406800|

|___|________________________________________________|______|_____________|

| 4.|Միջնորմային սալիկների հաստոց                    |   1  |        27339|

|___|________________________________________________|______|_____________|

| 5.|Եզրաքարերի-դիտահորերի կաղապարներ                |  39  |       346132|

|___|________________________________________________|______|_____________|

| 6.|Ջրատաքացուցիչ                                   |  12  |      1157540|

|___|________________________________________________|______|_____________|

| 7.|Բուլդոզեր                                       |   1  |       146893|

|___|________________________________________________|______|_____________|

| 8.|Տրանսֆորմատոր                                   |   1  |       124381|

|___|________________________________________________|______|_____________|

| 9.|Էլեկտր. կախիչ                                   |   3  |        55231|

|___|________________________________________________|______|_____________|

|10.|Ձգիչ «ՏԽ-147»                                   |   2  |        12857|

|___|________________________________________________|______|_____________|

|11.|Միջնորմային սալիկների փոխադրասարք               |  17  |       115259|

|___|________________________________________________|______|_____________|

|12.|Չորանոց                                         |   1  |       106223|

|___|________________________________________________|______|_____________|

|13.|Ցեմենտի պահեստ                                  |   1  |       143340|

|___|________________________________________________|______|_____________|

|14.|Ցեմենտի բունկեր                                 |   1  |        27706|

|___|________________________________________________|______|_____________|

|15.|Ցեմենտ-ավազի բունկեր                            |   2  |        13568|

|___|________________________________________________|______|_____________|

|16.|Ցեմենտի բունկեր                                 |   3  |       324232|

|___|________________________________________________|______|_____________|

|17.|Ցեմենտի տարողություն                            |   1  |        84750|

|___|________________________________________________|______|_____________|

|18.|Աղացային հաստոց                                 |   1  |        73000|

|___|________________________________________________|______|_____________|

|19.|Աղաց-ջարդիչ                                     |   1  |        41710|

|___|________________________________________________|______|_____________|

|20.|Դատարկամամ. քարերի հաստոց                       |   1  |        12937|

|___|________________________________________________|______|_____________|

|   |Ընդամենը                                        |      |      3727603|

|___|________________________________________________|______|_____________|

|   |Ընդամենը                                        |      |     33817283|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2002
N 1924-Ն
Որոշում