Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻ ...

 

 

040.2073.281202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2073-Ն

 

i

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ, ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման հետ կապված բնակելի տարածք տրամադրելու կամ բնակելի տարածք վարձակալելու, տեղափոխվելու և անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 13-ի N 2073-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ, ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է մաքսային ծառայողին ծառայողական տեղափոխման հետ կապված բնակելի տարածքի տրամադրման, բնակելի տարածքի վարձակալման, տեղափոխման և անձնական գույքի տեղափոխման հետ կապված ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխումը դիտարկվում է որպես մաքսային ծառայողին մեկ տարածաշրջանային մաքսային մարմնից մեկ այլ տարածաշրջանի մաքսային մարմնում պաշտոնի նշանակում կամ վերադաս մաքսային մարմնից տարածաշրջանի մաքսային մարմնում պաշտոնի նշանակում ու հակառակը:

3. Մաքսային ծառայողին այլ մաքսային տարածաշրջան ծառայողական տեղափոխման ժամանակ (իր բնակավայրից (գրանցման վայրից) 30 կմ և ավելի հեռավորության վրա) այդ վայրում մաքսային մարմինների ծառայողական բնակելի տարածքի առկայության դեպքում մաքսային ծառայողին և նրա հետ բնակվող ընտանիքի անդամներին այն տրամադրվում է (առաջարկվում է) անվճար:

4. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման դեպքում (իր բնակավայրից (գրանցման վայրից) 30 կմ և ավելի հեռավորության վրա) մշտական բնակելի տարածքի և ծառայողական բնակելի տարածքների բացակայության դեպքում ծառայողին ու նրա հետ բնակվող ընտանիքի անդամներին` բնակելի տարածքի վարձակալման համար վճարվում է ամենամսյա դրամական փոխհատուցում` փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`

 

(հազար դրամ)

.____________________________________________________________.

|  Բնակավայրը                 |    Ընտանիքի անդամների թիվը   |

|                             |______________________________|

|                             |մինչև  3 անդամ|3 անդամից ավելի|

|_____________________________|______________|_______________|

|  Երևան  քաղաքում            |    25        |       30      |

|  Մյուս քաղաքներում          |    18        |       24      |

|  Այլ բնակավայրերում         |    15        |       18      |

.____________________________________________________________.

5. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման դեպքում բնակելի տարածքի տրամադրում կամ բնակելի տարածքի վարձակալման համար ամենամսյա դրամական փոխհատուցում չի տրամադրվում, եթե մաքսային ծառայողը կամ նրա ընտանիքի անդամները բնակվում են այդ վայրում (ունեն բնակարան):

6. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման դեպքում նախկին վայրում ծառայողական բնակելի տարածքն ազատվում է նոր նշանակումից հետո 15 օրվա ընթացքում, իսկ վարձակալված բնակելի տարածքի համար դրամական փոխհատուցումը կարող է շարունակվել 15 օր` մինչև մաքսային ծառայողի ընտանիքի անդամների տեղափոխվելը նոր բնակավայր:

7. Մաքսային ծառայողին նոր տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման դեպքում (իր բնակավայրից (գրանցման վայրից) 30 կմ և ավելի հեռավորության վրա) տրվում է տեղափոխվելու և անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի միանվագ փոխհատուցում` մինչև 100 կմ հեռավորության դեպքում` 20 հազար դրամ, իսկ 100 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր լրիվ (կամ ոչ լրիվ) 50 կիլոմետրի համար` 5 հազար դրամ:

8. Մաքսային ծառայողին նոր տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման դեպքում վարձակալված բնակելի տարածքի համար ամենամսյա դրամական փոխհատուցումը և ծառայողի տեղափոխվելու և անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2002
N 2073-Ն
Որոշում