Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 66 ...

 

 

040.2079.281202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2079-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման 1-ին կետում`

i

«ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետում նշված ցանկի` 2208 ծածկագրին դասվող Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունում արտադրված մինչև ինը տոկոս սպիրտայնություն ունեցող սպիրտային խմիչքները ենթակա չեն պարտադիր դրոշմավորման».

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով`

«է) արտադրողների և ներմուծողների մոտ առկա` «2001» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի».

i

բ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» և «ժբ» ենթակետերով`

«ժա) 2003 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում են`

Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2001» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների իրացումը,

Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2001» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը:

Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2001» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի իրացումն արգելվում է 2003 թվականի փետրվարի 1-ից.

ժբ) սույն որոշմամբ սահմանված իրացման թույլատրելի ժամկետներից հետո հին նմուշի (գործածությունից հանված) դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

2003 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` անթափանց թաղանթներով ամբողջովին կամ մասնակիորեն ծածկված (դրոշմանիշի սերիան, համարը և այլ պաշտպանիչ տարրեր պարունակող մասերը) դրոշմանիշերով դրոշմավորված կամ նույնականացնող նշումներով նշագրված (հաստատված նմուշով չնախատեսված նույնականացնող նշումներ ունեցող) դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը դիտվում է որպես չդրոշմավորված ապրանքների իրացում:

Սույն ենթակետում նշված ապրանքները ենթակա են ոչնչացման` չդրոշմավորված ապրանքների ոչնչացման կարգին համապատասխան».

գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-րդ կետով`

i

«5.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին`

ա) յուրաքանչյուր տարվա համար անհրաժեշտության դեպքում հաստատել ակցիզային դրոշմանիշերի նմուշները, այդ թվում` դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձանց և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջև կնքված պայմանագրով նախատեսված ակցիզային դրոշմանիշերի նմուշները:

Ակցիզային դրոշմանիշերը պատվիրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն: Հաստատված ակցիզային դրոշմանիշերի նմուշներից տարբերվող և լրացուցիչ պաշտպանիչ շերտեր պարունակող ակցիզային դրոշմանիշերի տպագրության հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետ պայմանագիր կնքած անձանց միջոցների հաշվին.

բ) մաքսային ընթացակարգերի և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև սույն որոշմամբ նախատեսված այլ դեպքերում, որպես դրոշմանիշի արժեք, հիմք է ընդունվում ակցիզային դրոշմանիշերի տպագրության ծախսերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հաստատած ակցիզային դրոշմանիշերի արժեքը (գինը)».

դ) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով`

«է) մինչև 2003 թվականի փետրվարի 1-ը հաստատել «2001» թվագրված` չօգտագործված և վնասված քանակություններով ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը».

i

ե) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի 19-րդ և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի 26-րդ կետերը համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Արգելվում է հաստատված նմուշի դրոշմանիշերի վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմանիշերը կամ դրա մի մասը ծածկել անթափանց թաղանթներով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 1999 թվականի

հոկտեմբերի 26-ի N 662 որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԿԱ` «2001» ԹՎԱԳՐՎԱԾ ՆՄՈՒՇԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են արտադրողների և ներմուծողների մոտ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 662 որոշման (այսուհետ` որոշում) 2-րդ կետի «ժա» ենթակետում նշված համապատասխան ժամկետների դրությամբ առկա` «2001» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման հետ կապված հարցերը:

2. Արտադրողների և ներմուծողների մոտ որոշման 2-րդ կետի «ժա» ենթակետում նշված համապատասխան ժամկետների դրությամբ առկա` «2001» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների (ինչպես չիրացված, այնպես էլ անմիջական գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված) քանակի, դրանց վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի համապատասխանությունը հարկային տեսչությունից կամ մաքսատնից սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի հետ ճշտելու նպատակով`

ա) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ոգելից խմիչքներ արտադրողները մինչև 2003 թվականի մարտի 20-ը, իսկ ծխախոտի արտադրանք արտադրողները` մինչև 2003 թվականի փետրվարի 20-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություն: Դիմումն ընդունվելուց հետո երկօրյա ժամկետում հարկային տեսչության ներկայացուցչի մասնակցությամբ արտադրողի մոտ գույքագրվում են առկա դրոշմավորված ապրանքները, և կազմվում է գույքագրման ակտ.

բ) Հայաստանի Հանրապետություն պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողները մինչև 2003 թվականի մարտի 20-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի մաքսատուն: Դիմումն ընդունվելուց հետո երկօրյա ժամկետում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները գույքագրվում են մաքսատան և հարկային տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ «Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված` դրոշմավորված ապրանքները` ներմուծողի, մաքսատան և մաքսային պահեստի ներկայացուցիչների մասնակցությամբ, և կազմվում է գույքագրման ակտ:

Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողները և ներմուծողները վերադրոշմավորման նպատակով կարող են գնորդներից ընդունել իրենց տրամադրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և իրենց կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրերով առաքված ապրանքներ: Նշված ապրանքների ընդունումը և վերադրոշմավորումից հետո վերադարձը պետք է կատարվեն գրավոր կազմված ընդունման-հանձնման ակտի համաձայն, որում պարտադիր պետք է նշվեն մինչև վերադրոշմավորումը և վերադրոշմավորումից հետո ապրանքային մնացորդների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի սերիան ու համարը: Դրոշմավորողների (վերադրոշմավորողների) մոտ վերադրոշմավորման նպատակով ընդունված ապրանքների մասով իրականացվում է առանձնացված հաշվառում:

Գույքագրման արդյունքների հիման վրա կազմված ակտում նշված ապրանքների քանակը համարվում է նոր նմուշի ակցիզային դրոշմանիշերով վերադրոշմավորման ենթակա քանակ: Կազմված ակտերից մեկական օրինակ պահվում է հարկ վճարողի մոտ, տարածքային հարկային տեսչությունում և մաքսատանը:

3. «2001» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները վերադրոշմավորելու նպատակով ներմուծողները և արտադրողներն ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերը ձեռք են բերում սահմանված կարգով` ներկայացնելով դիմում (N 1 ձևը կցվում է) և «2001» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների մասին տեղեկանք (N 2 ձևը կցվում է) ու մաքսային հայտարարագրի պատճենը (ներմուծված ապրանքների համար):

4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված` վերադրոշմավորման ենթակա արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում են որոշման 2-րդ կետով սահմանված գումարները:

5. Վերադրոշմավորումը կատարվում է դրոշմավորման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վերադրոշմավորումը կատարվում է հարկային տեսչության կամ մաքսատան ներկայացուցչի մասնակցությամբ: Վերադրոշմավորումից հետո կազմվում է տեղեկանք վերադրոշմավորված ապրանքների քանակի (ինչպես նաև ըստ համարների և ըստ տարողությունների օգտագործված (վնասված) ակցիզային դրոշմանիշերի) մասին: Տեղեկանքի մեկական օրինակ` հաստատված մասնակիցների ստորագրություններով, տրվում են հարկ վճարողին, տարածքային հարկային տեսչությանը, ներմուծվող ապրանքների համար` մաքսատանը:

Նշված տեղեկանքին համապատասխան սեփական արտադրության չիրացված ապրանքային մնացորդի վերադրոշմավորման համար օգտագործված ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերի քանակի չափով օգտագործված են համարվում «2001» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերը:

«Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների վերադրոշմավորումից հետո` «2001» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերի համար դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվությունը ներկայացվում է վերադրոշմավորված ապրանքների «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպված բեռնամաքսային հայտարարագրի և սույն կետում նշված տեղեկանքի հետ միասին:

6. Վերադրոշմավորման համար հատկացված ակցիզային դրոշմանիշերը հաշվառվում են առանձին` սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

ՀՀ _____________________________________________________________________

(տարածքային հարկային տեսչության (մաքսատան) անվանումը)

 

տարածքային հարկային տեսչության (մաքսատան) պետին

 

Գրանցման N ______________

 

ԴԻՄՈՒՄ

 

ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

_________________________________________________________________________

            (կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

 

_________________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

Խնդրում եմ կազմակերպությունում «2001» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար տրամադրել ակցիզային դրոշմանիշեր` ընդամենը __________ հատ` ըստ կից ներկայացվող տեղեկանքում նշված տեսակների և քանակի, այդ թվում` սեփական արտադրության չիրացված ապրանքային մնացորդի համար` ____________________ հատ, անմիջական գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված արտադրանքի համար` __________________ հատ:

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են կազմակերպությունում առկա` «2001» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար:

Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը մուտքագրվել է _________________ հաշվին` վճարային փաստաթղթով

____ ______________ 200 թ., ընդամենը ________________________________

(տառերով)

______________________________ դրամ:

 

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ եմ:

 

    Կազմակերպության տնօրեն       ________________ _______________________

                                 (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

    Գլխավոր հաշվապահ             _________________ ______________________

                                 (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

    Կ. Տ.                           ______ _______________ 200 թ.

 

Ձև N 2

 

ՀՀ _________________________________ տարածքային հարկային տեսչություն

(տարածքային հարկային տեսչության անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

2003 ԹՎԱԿԱՆԻ _______________ ____ -Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ` «2001» ԹՎԱԳՐՎԱԾ ՆՄՈՒՇԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(հիմք` գույքագրման ակտ N ____ կազմված _____ _______________200 թ.)

 

Գրանցման N _______________ ________ _______________________ 200 թ.

_________________________________________________________________________

            (կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

_________________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

Սեփական արտադրության չիրացված ապրանքային մնացորդի համար

.__________________________________________________________________.

|NN  |Ապրանքի       |ԱՏԳ ԱԱ      |Տարայի       |2003 թ. ________   |

|ը/կ |անվանումը     |ծածկագիրը   |տարողությունը|___-ի դրությամբ    |

|    |              |            |             |ապրանքային մնացորդը|

|    |              |            |             |(շիշ, տուփ)        |

|____|______________|____________|_____________|___________________|

|____|______________|____________|_____________|___________________|

|____|______________|____________|_____________|___________________|

|____|______________|____________|_____________|___________________|

|____|______________|____________|_____________|___________________|

.__________________________________________________________________.

 

Անմիջական գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված

արտադրանքի համար

 

.__________________________________________________________________.

|NN  |Ապրանքի       |ԱՏԳ ԱԱ      |Տարայի       |2003 թ. ________   |

|ը/կ |անվանումը     |ծածկագիրը   |տարողությունը|___-ի դրությամբ    |

|    |              |            |             |ապրանքային մնացորդը|

|    |              |            |             |(շիշ, տուփ)        |

|____|______________|____________|_____________|___________________|

|____|______________|____________|_____________|___________________|

|____|______________|____________|_____________|___________________|

|____|______________|____________|_____________|___________________|

|____|______________|____________|_____________|___________________|

.__________________________________________________________________.

 

Կազմակերպության տնօրեն ________________ _______________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

    Գլխավոր հաշվապահ      _________________ ______________________

                           (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

    Կ. Տ.                        ______ _______________ 200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2002
N 2079-Ն
Որոշում