01.09.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
7 փետրվարի 2024 թվականի N 07-Ն
ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման կարգը` համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 15.08.2025 թիվ 61-Ն հրաման)
2. Սահմանել արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման կարգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 15.08.2025 թիվ 61-Ն հրաման)
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2/7/2024
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2024 թվականի փետրվարի 7-ի
թիվ 07-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)` անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, ատեստավորման (այսուհետ` ատեստավորում) ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Մանկավարժական աշխատողի վերապատրաստումը (այսուհետ` վերապատրաստում) երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում (այսուհետ` վերապատրաստող կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից սահմանած մանկավարժական աշխատողի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների` մանկավարժական աշխատողի կողմից յուրացման և կատարելագործման գործընթաց է, որն իրականացվում է նախարարության կողմից երաշխավորված դասընթացների միջոցով:
3. Մանկավարժական աշխատողների վերապատրաստման ծրագրերը մշակում են վերապատրաստող կազմակերպությունների կողմից` հիմք ընդունելով նախարարի հրամանով հաստատված ուղղությունները և իրականացվում է նախարարության սահմանած ժամկետում` առկա, իսկ ֆորսմաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ) կամ դասավանդման մոդուլների (առարկաներ) ուղղության (այսուհետ` ուղղություն) միակ խմբի առկայության դեպքում` նախարարության թույլտվությամբ` հեռավար կամ համակցված եղանակով:
4. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն հաստատության ղեկավարն է (այսուհետ` տնօրեն):
5. Մանկավարժական աշխատողի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն վերապատրաստող կազմակերպությունն է, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով հաստատված` ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգով սահմանված չափանիշներին:
6. Եթե վերապատրաստման դասընթացը համընկնում է մանկավարժական աշխատողի պաշտոնեական պարտականությունների կատարման հետ, և վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է մանկավարժական աշխատողի ֆիզիկական կամ հեռավար ներկայություն, ապա վերջինս ազատվում է իր պաշտոնեական պարտականությունների կատարումից (այդ թվում` այլ ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում)` վարձատրության պահպանմամբ:
2. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
7. Ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված` մանկավարժական աշխատողի ատեստավորման ժամանակացույցին և նախարարի հրամանով հաստատված ուղղություններին համապատասխան, բացառությամբ` Հավելված 2-րդի 42-րդ կետով սահմանված մանկավարժի:
(7-րդ կետը փոփ. 15.08.2025 թիվ 61-Ն հրաման)
8. Նախարարի հրամանով ատեստավորման ուղղությունները հաստատվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տնօրենը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ` ԿԿՏՀ)` տվյալ տարվա ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների անձնական գործերում կատարում է համապատասխան նշում` «ենթակա է ատեստավորման», իսկ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը ներկայացնում է նախարարություն:
(8-րդ կետը փոփ. 15.08.2025 թիվ 61-Ն հրաման)
9. Մանկավարժական աշխատողը կարող է նաև իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման:
10. Մանկավարժական աշխատողների ենթակա է ատեստավորման 5 տարին մեկ անգամ:
11. Կազմակերպության դասընթացներն սկսվում են նախարարի կողմից կազմակերպության երաշխավորվելուց և վերապատրաստող կազմակերպությունների ցանկի ԿԿՏՀ-ում հրապարակումից ոչ շուտ, քան մեկ ամիս հետո:
12. Յուրաքանչյուր կազմակերպություն կազմում է վերապատրաստում իրականացնելու ժամանակացույց` կախված հայտերի թվից: Վերապատրաստումն ավարտվում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը:
13. Մանկավարժական աշխատողը վերապատրաստմանը մասնակցելու նպատակով ընտրում է նախարարի կողմից երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունը և ծրագիրը:
14. Մանկավարժական աշխատողին ներկայացնող հիմնական աշխատավայր հանդիսացող ուսումնական հաստատությունը «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի «Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոն» հիմնարկին (այսուհետ` ՄԿՈՒԶԱԿ) ներկայացնում է վերապատրաստում անցնող մանկավարժական աշխատողների ցանկը և նրանց դիմումների համաձայն ընտրված վերապատրաստող կազմակերպությունների ցանկը, որի հիման վրա կնքում է վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր)` համաձայն Ձև 3-ի: Պայմանագրում նշվում է վերապատրաստող կազմակերպության վերապատրաստման ծրագիրը, որին մասնակցելու է մանկավարժական աշխատողը, և որի համար վճարելու է ՄԿՈՒԶԱԿ-ը:
(14-րդ կետը փոփ. 15.08.2025 թիվ 61-Ն հրաման)
15. Վերապատրաստման ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:
16. Սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերով ամրագրված դրույթները տարածվում են միայն պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վրա:
17. Վերջին ատեստավորումից հետո մինչև հաջորդ ատեստավորումն ընկած ժամանակահատվածում Մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել իր միջոցների հաշվին նախարարության կողմից երաշխավորած կազմակերպությունների դասընթացներին` այդ մասին գրավոր տեղեկացնելով ուսումնական հաստատության տնօրենին:
18. Մանկավարժ աշխատողը համարվում է վերապատրաստում անցած, եթե նա մասնակցել է վերապատրաստման դասընթացի առնվազն 90%-ին:
19. Մասնակցելով դասընթացին` Մանկավարժական աշխատողը կարող է կուտակել նախարարի հրամանով հաստատված չափով կրեդիտներ և վերապատրաստումների ժամանակ կրեդիտները հավաստող ավարտական փաստաթուղթը ներկայացնել հաստատության տնօրենին: Այդ դեպքում Մանկավարժական աշխատողն իրավունք ունի չմասնակցելու ատեստավորման նպատակով կազմակերպվող վերապատրաստման դասընթացին, եթե այն ամբողջությամբ համապատասխանում է վերապատրաստումների տվյալ ուղղության համար սահմանված պահանջներին:
20. Տնօրենը վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 օր առաջ մանկավարժական աշխատողին գրավոր տեղեկացնում է վերապատրաստող կազմակերպության դասընթացի, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում` հարթակի) մասին:
21. Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ (կրեդիտների բացվածքը ներառված կլինի ծրագրի ենթաբաժնում) հավաքած մանկավարժական աշխատողին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերապատրաստող կազմակերպության կողմից տրվում է վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայական` համաձայն Ձև 1-ի:
22. Տնօրենը մանկավարժական աշխատողի ներկայացրած` վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայականը ներբեռնում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` «Մանկավարժական աշխատողի բնութագիր» բաժնում:
23. Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում ՄԿՈՒԶԱԿ և նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն` համաձայն Ձև 2-ի:
Ձև 1
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԾ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՎԿԱՅԱԿԱՆ N___
Տրվում է ________________________________________________________ -ին,
(անուն, հայրանուն, ազգանուն)
որ նա 20 թ. ________________________ -ից մինչև_______________________ -ը մասնակցել է________________________________________________________ կողմից
(ատեստավորման ենթակա Մանկավարժական աշխատողին վերապատրաստող
երաշխավորված կազմակերպության անվանումը)
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա Մանկավարժական աշխատողների համար իրականացված վերապատրաստման դասընթացին __________________________ -ից
(ուղղության անվանումը)
և ստացել ________ (____________________) կրեդիտ:
Ըստ նախարարության կողմից հաստատված մանկավարժական աշխատողների կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկի, չափորոշիչների և նվազագույն չափաքանակի
հետևյալ բաժինների`
- Ընտրովի հմտություններ և կարողություններ (գնահատման, մասնագիտական կարողությունների և հմտությունների ձևավորման գործընթացներ) - 2 կրեդիտ
- Հիմնական հմտություններ և կարողություններ (ընդհանուր և մասնագիտության դասավանդման մեթոդիկա, գիտական հետազոտության մեթոդաբանություն, փափուկ հմտություններ) - 4 կրեդիտ
- Ընտրովի գիտելիքներ (մասնագիտական գիտելիքների ձևավորում) - 5 կրեդիտ
Կրեդիտները ըստ բաժինների.
- _______ (__________________) կրեդիտ,
- _______ (__________________) կրեդիտ,
- _______ (__________________) կրեդիտ,
- _______ (__________________) կրեդիտ,
- _______ (__________________) կրեդիտ,
- _______ (__________________) կրեդիտ,
Վերապատրաստող
երաշխավորված
կազմակերպության
ղեկավար` _______________________ ____________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
Կ.Տ.
Վկայականը տրվել է «______» ___________ 20 թ.
Վկայականը վավեր է 5 տարի
Ձև 2
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հաշվետվություն
Կազմակերպության կողմից իրականացված վերապատրաստման
դասընթացի վերաբերյալ
1. Կազմակերպության անվանումը.
2. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացը (դասընթացները). բոլոր բաժիններով և բաղադրիչներով.
3. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) իրականացման ժամկետները (սկիզբ և ավարտ).
.___________________________________________________________________
|N|Ազգանուն|Անուն|Հայրանուն|Մարզ|Ուսումնական |Առարկա|Մանկավարժական|
| | | | | |հաստատություն| |աշխատողի |
| | | | | | | |դասընթացից |
| | | | | | | |բացակայած |
| | | | | | | |ժամերի թիվը |
| | | | | | | | |
|_|________|_____|_________|____|_____________|______|_____________|
|_|________|_____|_________|____|_____________|______|_____________|
|_|________|_____|_________|____|_____________|______|_____________|
.___________________________________________________________________
.__ ____________________________________________.
|N| |Մանկավարժական |Մանկավարժական |Դասընթացը |
| | |աշխատողի հավաքած|աշխատողի |հեռավար |
| | |կրեդիտները` ըստ |հավաքած |եղանակով |
| | |բաժինների |կրեդիտների |իրականացված|
| | | |ընդհանուր թիվը|ժամերի թիվը|
| | |________________|______________|___________|
|_| |_|_|_|_|_|_|_|__|______________|___________|
|_| |_|_|_|_|_|_|_|__|______________|___________|
|_| |_|_|_|_|_|_|_|__|______________|___________|
.__ ____________________________________________.
Պայմանագրի ձև
Ձև 3
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ____
ք. ______ «____» ___________ 20 __ թ.
«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը ի դեմս հիմնադրամի տնօրեն _________ ____________ _________ի, որը գործում է հիմնադրամի կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն, (այսուհետ` Պատվիրատու կամ Կողմ 1), «_____________________________»-ը` ի դեմս կազմակերպության տնօրեն _________ ____________ _________ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն (այսուհետ` Կատարող կամ Կողմ 2), միասին հիշատակման դեպքում` Կողմեր, կնքեցին սույն նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության` ատեստավորման ենթակա Մանկավարժական աշխատողի վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր)` հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն Պայմանագրի համաձայն` Պատվիրատուի առաջադրանքով` Կատարողը ստանձնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության` ատեստավորման ենթակա Մանկավարժական աշխատողի վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պարտավորությունը (այսուհետ` Վերապատրաստման ծառայություն)` համաձայն սույն Պայմանագրով սահմանված ժամկետների, պայմանների և պահանջների, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել Պայմանագրի պահանջներին համապատասխան պատշաճ, լրիվ և ժամանակին մատուցված Ծառայությունների համար` սույն Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում` բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված դեպքերի:
1.2. Սույն Պայմանագրի համաձայն` երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում մանկավարժական աշխատողի վերապատրաստումը սույն Պայմանագրով Կատարողի կողմից այնպիսի ծառայության տրամադրումն է, որը ներառում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարության) սահմանած` մանկավարժական աշխատողի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների յուրացման և կատարելագործման գործընթաց, որն իրականացվում է վերապատրաստման դասընթացների միջոցով:
1.3. Կողմերը սույնով փոխադարձ համաձայնությամբ սահմանում են, որ Կատարողի կողմից տրամադրվող Երաշխավորված կազմակերպության դասընթացին ներկայացվող պարտադիր պահանջներից են, այդ թվում` ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից մշակված լինելը և Նախարարության սահմանված ժամկետում իրականացման ենթակա լինելը` առկա կամ հեռավար եղանակով` Պատվիրատուի միջոցների հաշվին և մանկավարժական աշխատողի կողմից ընտրվելը (իր ընտրությամբ իրականացվելը):
1.4. Սույն Պայմանագրի 1.2-րդ կետին համապատասխան` Վերապատրաստման ծառայությունը մատուցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված ժամկետին համապատասխան և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով ու պահանջների համաձայն:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Պատվիրատուն իրավունք ունի`
2.1.1. ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից մատուցվող Վերապատրաստման ծառայության ընթացքը, ժամկետները, որակը, ծավալը, համապատասխանությունը կիրառելի կարգավորող նորմատիվ և անհատական իրավական ակտերի պահանջներին` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.
2.1.2. Եթե մատուցվել է հաստատված կարգի պահանջներին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն, ապա`
ա) չընդունել ծառայությունը` իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրին համապատասխանող պատշաճ Վերապատրաստման ծառայությամբ անհատույց փոխարինելու ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու Պայմանագրի 5.2-րդ կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև Պայմանագրի 5.3-րդ կետով նախատեսված տույժը,
բ) հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու Վերապատրաստման ծառայության համար վճարված գումարը.
2.1.3. Պատվիրատուն իրավասու է միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը: Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`
ա) մատուցված Վերապատրաստման ծառայությունը չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին,
բ) խախտվել է Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը,
գ) Կատարողն իրավասու չէ տրամադրելու Վերապատրաստման ծառայություններ կամ նա Նախարարության կողմից վաղաժամկետ հանվել է սույն Պայմանագրի 2.4.1-ին կետով սահմանված Ցանկից կամ Պատվիրատուին հիմնավոր կերպով հայտնի է դարձել, որ Կատարողը համապատասխան Ցանկում ներառվել է ՀՀ գործող օրենսդրության և կիրառելի այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ:
2.2. Պատվիրատուն պարտավոր է`
2.2.1. քննարկել և ընդունել սույն պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան մատուցված Վերապատրաստման ծառայության արդյունքը, իսկ այդ ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում այդ մասին երկօրյա ժամկետում գրավոր և հիմնավորված առարկություններով հայտնել Կատարողին.
2.2.2. Ծառայության արդյունքն առանց առարկությունների ընդունելու դեպքում Կատարողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ Պայմանագրով սահմանված ժամկետի խախտման դեպքում` նաև սույն Պայմանագրով սահմանված տուժանքը.
2.2.3. ապահովել Մանկավարժական աշխատողի վերապատրաստման գործընթացի պատասխանատուի կողմից անհրաժեշտ և բավարար նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացումը.
2.2.4. ուսումնական հաստատության տնօրենի միջոցով` վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 (տասը) օրացուցային օր առաջ գրավոր ձևով մանկավարժական աշխատողին տեղեկացնել վերապատրաստող կազմակերպության, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում` հարթակի) մասին.
2.2.5. ուսումնական հաստատության տնօրենի միջոցով` մանկավարժական աշխատողի ներկայացրած` վերապատրաստման դասընթացին մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ փաստաթուղթը ներբեռնել կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` մանկավարժական աշխատողի բնութագրի բաժնում.
2.2.6. վերապատրաստման ընթացքում մանկավարժական աշխատողին ազատել իր պաշտոնեական պարտականությունների կատարումից` վարձատրության պահպանմամբ, եթե վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է մանկավարժական աշխատողի ֆիզիկական կամ հեռավար ներկայություն Մանկավարժական աշխատողի պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում.
2.3. Կատարողն իրավունք ունի`
2.3.1. Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4-րդ կետում նշված ժամկետի խախտման դեպքում նաև Պայմանագրի 5.7-րդ կետով նախատեսված կետանցի տույժը.
2.3.2. ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան` Վերապատրաստման ծառայությունների մատուցումն իրականացնել լրամշակված դասընթացների միջոցով:
2.4. Կատարողը պարտավոր է`
2.4.1. որպես վերապատրաստման ոլորտում ընդգրկված (երաշխավորված) կազմակերպություն` վերապատրաստման ամբողջական ծրագրի մասով համապատասխանել Նախարարի կողմից հաստատված ատեստավորման ենթակա Մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգի պահանջներին: Ընդ որում, սույնով Կատարողը հաստատում է տվյալ ցանկում հիշյալ կարգի և ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան ընդգրկված լինելը, հակառակ դեպքում տվյալ ցանկից (այսուհետ` Ցանկից) հանված լինելու կամ դրանում ներառված չլինելու և(կամ) դրանցից բխող կամ դրանց հետ կապված` Կատարողի կողմից թույլ տրված խախտումները Պատվիրատուի կողմից հայտնաբերվելու պահից կրում է այդօրինակ խախտումների հետևանքով պատճառված վնասը լրիվ ծավալով հատուցելու պարտականությունը, եթե Կատարողի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու այլ միջոց և եղանակ Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ չի սահմանվել.
2.4.2. պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով և անձամբ (ներառյալ` իր վերապատրաստող մասնագետների միջոցով) ապահովել Վերապատրաստման ծառայությունների մատուցման ընթացքում Հաստատության` ատեստավորման ենթակա Մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և երաշխավորված դասընթացների ու դրանք իրականացնող կազմակերպությունների Ցանկում ընդգրկված լինելը, իսկ Նախարարության կողմից ցանկից ժամկետից շուտ հանվելու դեպքում անհապաղ այդ մասին գրավոր (ներառյալ` առձեռն և էլեկտրոնային ծանուցման եղանակով) տեղեկացնել Պատվիրատուին.
2.4.3. Պայմանագրով սահմանված ժամկետներում, Պայմանագրով և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով ու պահանջներին համապատասխան ապահովել ծառայության պատշաճ, որակյալ և սահմանված լրիվ ծավալով մատուցումը` ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ.
2.4.4. Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2-րդ և 5.3-րդ կետերով նախատեսված տույժը և տուգանքը.
2.4.5. Պայմանագրի գործողության, ինչպես նաև Պայմանագրի կատարումն ապահովելու ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.
2.4.6. պատշաճ, որակյալ, ժամանակին, բարեխղճորեն և ամբողջ ծավալով կատարել Պայմանագրով ստանձնած պարտավորությունը, ներառյալ` ապահովել Մանկավարժական աշխատողի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատու լինելը, և այդ գործընթացի` համապատասխանությունը սույն Պայմանագրում նշված Կարգերով սահմանված չափանիշներին.
2.4.7. ապահովել Մանկավարժական աշխատողների վերապատրաստման մոդուլների` Նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա իր` որպես վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված լինելը, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում Նախարարի կողմից հաստատված լինելը.
2.4.8. Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած մանկավարժական աշխատողին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել վերապատրաստման դասընթացին մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայականը.
2.4.9. յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո` 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարություն ներկայացնել վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն` համաձայն կարգով հաստատված Ձև 2-ի.
2.4.10. իր գործունեությունն իրականացնել Նախարարության սահմանած` մանկավարժական աշխատողի վերապատրաստման չափորոշիչներին և Կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման ծրագրերին համապատասխան.
2.4.11. գործելով որպես երաշխավորված և Ցանկում ընդգրկված կազմակերպություն` իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումն ապահովել Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման և վերապատրաստումների ծրագրի բովանդակությանը համապատասխան և ՀՀ գործող օրենսդրության ու կիրառելի այլ կարգավորող իրավական ակտերի պահանջների համաձայն.
2.4.12. ապահովել լիարժեք համապատասխանություն մանկավարժական աշխատողների վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված վերապատրաստման ակնկալվող արդյունքների և նպատակների իրագործումը, դրանցով սահմանված խնդիրների արդյունավետ լուծմանը վերապատրաստման դասընթացների միջոցով նպաստելը, Վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման օրինակելի ծրագրի թեմատիկ պլանավորմանը համապատասխան իրականացվելը:
3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Մատուցված Վերապատրաստման ծառայությունն ընդունվում է Կողմերի միջև կազմված և ստորագրված երկկողմ հանձնման-ընդունման փաստաթղթով (արձանագրությամբ)` նշելով նաև փաստաթղթի կազմման ամսաթիվը:
3.1.1. Մինչև պայմանագրով ծառայության մատուցման համար նախատեսված օրը ներառյալ` Կատարողը Պատվիրատուին է տրամադրում իր կողմից ստորագրված` ծառայությունը Պատվիրատուին հանձնելու փաստը հավաստող փաստաթուղթը (հանձնման-ընդունման ակտ) և հանձնման-ընդունման արձանագրության 2 (երկու) օրինակ (արձանագրություն):
3.2. Հանձնման-ընդունման արձանագրությունն ստորագրվում է, եթե մատուցված Վերապատրաստման ծառայությունը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին: Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, հանձնման-ընդունման արձանագրությունը չի ստորագրվում և Պատվիրատուն`
ա) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով և ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցները և(կամ)
բ) Կատարողի նկատմամբ կիրառում է Պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
3.3. Եթե Պայմանագրի 3.1.1-ին կետով սահմանված ժամկետում Պատվիրատուն չի ընդունում մատուցված ծառայությունը կամ չի մերժում դրա ընդունումը, ապա մատուցված Վերապատրաստման ծառայությունը համարվում է ընդունված, և Պատվիրատուն հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հաշված մինչև 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրինակը:
3.3.1. Անպատշաճ Վերապատրաստման ծառայության դեպքում Պատվիրատուն Պայմանագրի 3.1.1-ին կետով սահմանված ժամկետում Կատարողին է ներկայացնում համապատասխան ծառայությունը (արդյունքները) չընդունելու վերաբերյալ պատճառաբանված մերժումը (առարկությունը):
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ
4.1. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից (բոլոր բաղադրիչները ներառող ամբողջական վերապատրաստման ծրագրով) մատուցման ենթակա Վերապատրաստման ծառայության ընդհանուր գինը կազմում է _________ (________տառերով_____ բանաձևով`) ՀՀ դրամ, որը հաշվարկվում է ըստ վերապատրաստման ժամաքանակի` հետևյալ
«ՎԾ(ԸԱ) / Դ(ԺՔ) * ԺՔ», որտեղ
ՎԾ(ԸԱ)-ն` Վերապատրաստման դասընթացի ընդհանուր արժեքն է (24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ),
Դ(ԺՔ)-ն` Վերապատրաստման դասընթացի համար նախատեսված առավելագույն ժամաքանակն է (110 ժամ),
ԺՔ-ն` մատուցված` վերապատրաստման ծառայության` ամբողջ ծրագրի կամ դրա բաղադրիչի ժամաքանակն է: Ընդ որում, ամբողջ դասընթացի ԺՔ-ն պետք է կազմի ոչ պակաս, քան 90 ժամ:
4.1.1. Գինը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, ինչպես նաև հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները, որոնք Պատվիրատուի կողմից լրացուցիչ կամ առանձին փոխհատուցման, հատուցման կամ վճարման ենթակա չեն:
4.1.2. Ծառայության մատուցման գինը կայուն է, և Կատարողն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ Պատվիրատուն նվազեցնելու այդ գինը` բացառությամբ ՀՀ գործող օրենսդրությամբ և սույն Պայմանագրի 4.2-րդ կետով սահմանված դեպքերի:
4.2. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից Վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման ծրագրի առանձին բաղադրիչի մասով մատուցվելու դեպքում, սույն Պայմանագրի 1.2-րդ կետին համապատասխան, պատշաճ մատուցված Ծառայության համար վճարումը ենթակա է կատարման համամասնորեն` միայն տվյալ բաղադրիչի կամ բաղադրիչների մասով` չգերազանցելով պետության կողմից սահմանված (առավելագույն) արժեքը:
4.3. (4.3-րդ կետն ուժը կորցրել է 15.08.2025 թիվ 61-Ն հրաման)
4.4. Պատվիրատուն իրեն մատուցած Վերապատրաստման ծառայության դիմաց վճարում է ՀՀ դրամով` անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով: Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա` Պայմանագրով սահմանված վճարման ժամանակացույցով նախատեսված չափերով և ամիսներին: Եթե արձանագրությունը կազմվում է տվյալ ամսվա 20-ից հետո, և այդ ամսում վճարման ժամանակացույցով նախատեսված են ֆինանսական միջոցներ, ապա վճարումն իրականացվում է մինչև 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը:
4.5. Կատարողի կողմից մատուցված լրացուցիչ ծառայությունների կամ կատարված լրացուցիչ աշխատանքի արժեքը կամ դրանց հետ կապված լրացուցիչ ծախսերը սույն պայմանագրով Պատվիրատուի և (կամ) Կողմ 1-ի կողմից վճարման, հատուցման ենթակա չեն: Կատարողի կողմից Պատվիրատուի միջոցների հաշվին Վերապատրաստման ծառայությունների մատուցման կապակցությամբ սույն Պայմանագրով Կողմ 1-ի համար որևէ վճարման պարտավորություն սահմանվել չի կարող:
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Կատարողը պատասխանատվություն է կրում Վերապատրաստման ծառայության մատուցման ընթացքում Պայմանագրի պահանջների պահպանման համար:
5.2. Պայմանագրին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` Պայմանագրի 4.1-ին կետում նախատեսված գումարի ______ (տառերով) տոկոսի չափով: Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն անպատշաճ լինելու պատճառով Պատվիրատուի կողմից այն չընդունվելու դեպքում:
5.3. Պայմանագրով նախատեսված Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր կետանցված օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված կամ անպատշաճ մատուցված ծառայության գնի _________ (տառերով) տոկոսի չափով:
5.4. Նախարարության կողմից Կատարողին Ցանկից հանելու դեպքում, ինչպես նաև այդ մասին Կատարողի կողմից Պատվիրատուին գրավոր չտեղեկացնելու և վճարովի ծառայությունների մատուցումը շարունակելու դեպքում Կատարողը տալիս է իր համաձայնությունը` սույն Պայմանագիրը Պատվիրատուի կողմից միակողմանի և առանց ծանուցման լուծելու մասին, ինչպես նաև պարտավորվում է վերապատրաստման համապատասխան ժամանակահատվածի համար` սկսած այն օրվանից, երբ իրավասու չի եղել մատուցելու Վերապատրաստման ծառայությունները, Պատվիրատուին վերադարձնել վերապատրաստման (համապատասխան բաղադրիչի) արժեքը:
5.5. Պայմանագրով Կատարողին վճարման ենթակա տուժանքը հաշվարկվում և հաշվանցվում է Վերապատրաստման ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ:
5.6. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց:
5.7. Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4-րդ կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա և կետանցված գումարի __________ (տառերով) տոկոսի չափով: Ընդ որում, կանխավճարի նկատմամբ տույժ կիրառելի չէ:
5.8. Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:
5.9. Կատարողի կողմից ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում Կատարողը կրում է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված բացասական իրավական, ֆինանսանյութական և այլ հետևանքները, ներառյալ` Պատվիրատուի վնասները լրիվ հատուցելու պարտավորությունը:
6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
6.1 Սույն Պայմանագրով և դրա հիման վրա կնքված համաձայնագրերով (հավելվածներով) պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև Կողմերի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը:
7.2. Պայմանագրից ծագած Կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած` հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց Կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության:
7.3. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև Պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին կամ նրա հետ պայմանագիր կնքելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին կամ ընդունվել է ՀՀ գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն միակողմանիորեն լուծում է Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության գործող (ներառյալ` գնումների մասին) օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, Պատվիրատուն չի կրում սույն Պայմանագրով սահմանված դեպքերում և հիմքերով Պայմանագիրը միակողմանի լուծելու հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասները` այն ծավալով, որի մասով Պայմանագիրը լուծվել է:
7.4. Պայմանագրի հետ կապված վեճերը ենթակա են կարգավորման բանակցությունների միջոցով` արտադատական կարգով` առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճը կարող է լուծվել դատական կարգով` ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:
7.5. Պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը:
Արգելվում է Պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են Վերապատրաստման ծառայության ծավալների կամ ձեռք բերվող ծառայության միավորի գնի կամ Պայմանագրի գնի արհեստական փոփոխման: Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ Պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ՀՀ կառավարության սահմանած կարգավորումները կիրառելի չլինելու դեպքում փոփոխությունները կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` այնքանով, որքանով դա չի խախտում ՀՀ գործող օրենսդրության պահանջները և չի հակասում դրանց:
7.6. Ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև Պայմանագրով այդ ժամկետը լրանալը` Կատարողի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ Պատվիրատուի մոտ չի վերացել Վերապատրաստման ծառայության օգտագործման պահանջը, իսկ Կատարողի առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան Պայմանագրով ի սկզբանե ծառայությունների մատուցման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ: Ընդ որում, սույն կետով սահմանված դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 30 (երեսուն) օրացուցային օրով, բայց ոչ ավելի, քան Պայմանագրով սահմանված ժամկետն է:
7.7. Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում Կողմերի (Կատարող կամ Պատվիրատու) օգուտները (խնայողությունները) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են:
7.7.1. Պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները, ներառյալ` պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են սույն Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կատարողը:
7.8. Պայմանագիրը չի կարող փոփոխվել Կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով` բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված Պայմանագրի միակողմանի լուծման համար հիմք հանդիսացող էական խախտման դեպքերի, ինչպես նաև չի կարող ամբողջությամբ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, Պայմանագրի Կողմերի` պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը:
7.9. Կատարողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը Պատվիրատուն հրապարակում է www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում` նշելով հրապարակման ամսաթիվը: Կատարողը, Պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ, համարվում է պատշաճ ծանուցված` ծանուցումը, սույն կետով սահմանված հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը Պատվիրատուն այն ուղարկում է նաև Կատարողի էլեկտրոնային փոստին:
7.10. Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
7.11. Սույն Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով, հասարակ գրավոր ձևով, Կողմերի ստորագրությամբ մեկ միասնական փաստաթուղթ կազմելու և ստորագրելու միջոցով` հավասար իրավաբանական ուժ ունեցող 4 օրինակից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ:
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ԿԱՏԱՐՈՂ
___________________________ ___________________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ. Կ.Տ.
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում