Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ...

 

28.08.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2025 թվականի N 749-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և 685-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակների կողմից «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» ծրագրի շրջանակներում ձեռք բերված թվով 7 տրանսպորտային միջոցները և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ` նախարարություն)` նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու համար` կազմակերպությունների կանոնադրական խնդիրներից բխող գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների նվիրաբերության պայմանագրի կնքումը, կազմակերպությունների հետ անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը, պետական հաշվառումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց ծախսերն իրականացնելով նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի հունիսի 12-ի

N 749-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Մակնիշի     |Թողարկ-|Ձեռք- |Նույնականացման   |Սկզբնական |Հաշվեկշռային|

|ը/կ|անվանումը   |ման    |բերման|համարը           |արժեքը    |արժեքը      |

|   |            |տարե-  |տարե- |                 |          |            |

|   |            |թիվը   |թիվը  |                 |          |            |

|_________________________________________________________________________|

|        «Երևանի  երեխայի և  ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ           |

|_________________________________________________________________________|

|1. |ՄԱԶ 365022  |2025 թ.|2025 թ|Y4X343007SB000358|69,700    |69,700      |

|   |            |       |      |                 |ԱՄՆ դոլար |ԱՄՆ դոլար   |

|_________________________________________________________________________|

|      «Լոռու մարզի երեխայի և  ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ         |

|_________________________________________________________________________|

|2. |ՄԱԶ 365022  |2025 թ.|2025 թ|Y4X343007SB000364|69,700    |69,700      |

|   |            |       |      |                 |ԱՄՆ դոլար |ԱՄՆ դոլար   |

|_________________________________________________________________________|

|         «Երևանի  «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ            |

|_________________________________________________________________________|

|3. |ՄԱԶ 365022  |2025 թ.|2025 թ|Y4X343007SB000365|69,700    |69,700      |

|   |            |       |      |                 |ԱՄՆ դոլար |ԱՄՆ դոլար   |

|_________________________________________________________________________|

|     «Սյունիքի մարզի երեխայի և  ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ       |

|_________________________________________________________________________|

|4. |ՄԱԶ 365022  |2025 թ.|2025 թ|Y4X343007SB000366|69,700    |69,700      |

|   |            |       |      |                 |ԱՄՆ դոլար |ԱՄՆ դոլար   |

|_________________________________________________________________________|

|      «Շիրակի մարզի երեխայի և  ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ        |

|_________________________________________________________________________|

|5. |ՄԱԶ 365022  |2025 թ.|2025 թ|Y4X343007SB000361|27,461,800|27,768,726  |

|   |            |       |      |                 |ՀՀ դրամ   |ՀՀ դրամ     |

|_________________________________________________________________________|

|                 «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ                   |

|_________________________________________________________________________|

|6. |ՄԱԶ 365022  |2025 թ.|2025 թ|Y4X343007SB000362|27,461,800|27,768,726  |

|   |            |       |      |                 |ՀՀ դրամ   |ՀՀ դրամ     |

|_________________________________________________________________________|

|        «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ          |

|_________________________________________________________________________|

|7. |ՄԱԶ 365022  |2025 թ.|2025 թ|Y4X343007SB000363|27,461,800|27,768,726  |

|   |            |       |      |                 |ՀՀ դրամ   |ՀՀ դրամ     |

._________________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 28.08.2025 թիվ 1195-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2025
N 749-Ա
Որոշում