04.09.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2025 թվականի N 192-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 761-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի օգոստոսի 23-ի «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 761-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՅՔԵՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 4.4-րդ հոդվածի 5-րդ մասը և «Վիճակախաղերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ» բառերը փոխարինել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ» բառերով.
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Ստեղծել արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և սահմանել հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի:».
4) որոշման N 1 հավելվածի`
ա. վերնագրից հանել «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ» բառերը,
բ. 1-ին տողում «էկոնոմիկայի նախարարի» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի նախագահի» բառերով, իսկ 7-րդ տողում «էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի» բառերով.
5) որոշման N 2 հավելվածի`
ա. վերնագրից հանել «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ» բառերը,
բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների (այսուհետ` համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպություն) խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման գործընթացի համակարգման, առանց համապատասխան լիցենզիայի խաղային գործունեության սահմանափակման արդյունավետության բարձրացման, դրան առնչվող խնդիրների քննարկման և եզրակացությունների կազմման նպատակով:»,
գ. 2-րդ կետում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով (այսուհետ` օրենքներ)» բառերը փոխարինել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով (այսուհետ` օրենք)» բառերով,
դ. 3-րդ, 4-րդ կետերում, 5-րդ կետի 2-րդ ենթակետում և 7-րդ կետում «կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի» բառերը փոխարինել «խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող» բառերով, իսկ 5-րդ կետի 1-ին ենթակետում «կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի» բառերը փոխարինել «խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի» բառերով,
ե. 5-րդ կետի 2-րդ ենթակետում «էկոնոմիկայի նախարարին» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի նախագահին» բառերով, իսկ 6-րդ կետում «էկոնոմիկայի նախարարի» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի նախագահի» բառերով,
զ. 9-րդ և 19-րդ կետերում «էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի» բառերով,
է. 14-րդ կետում «ձայնագրվում» բառը փոխարինել «տեսաձայնագրվում» բառով,
ը. 18-րդ կետում «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N 1699-Ն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո` վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը:
(որոշումը փոփ. 04.09.2025 թիվ 775-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մարտի 10
Երևան