Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀ ...

 

 

040.2126.090103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2126-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 444 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի պետական հանրակրթական համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 23.07.09 թիվ 912-Ն որոշում)

i

(1-ին կետը փոփ. 29.12.05 թիվ 2333-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

i

ա) Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների կառավարման խորհուրդները կազմված են 8 անդամից: Երևանի քաղաքապետին վերապահված խորհրդի 3 անդամին առաջադրում է քաղաքապետը.

բ) Երևանի քաղաքապետի կողմից առաջադրված անձը չի կարող ընդգրկվել մեկից ավելի խորհուրդների կազմերում.

գ) Երևանի քաղաքապետարանի ենթակայության` կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցած հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները ձևավորվում և գործադիր մարմինների տնօրեններն ընտրվում ու պաշտոնի են նշանակվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն:

(2-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2333-Ն, 23.07.09 թիվ 912-Ն որոշումներ)

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրով նախատեսված կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցման ժամանակացույցը հաստատելու մասին» N 444 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ժամանակացույցում`

ա) «Նոր Նորքի թաղային համայնք 2004 թվական» բառերը փոխարինել «Նոր Նորքի թաղային համայնք 2003 թվական» բառերով,

բ) «Շենգավիթի թաղային համայնք 2004 թվական» բառերը փոխարինել «Շենգավիթի թաղային համայնք 2003 թվական» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Մեր կարծիքով  23.07.09 թիվ 912-Ն որոշման 1.3 կետում սխալմամբ

չի հանվել նաև <և> տառը, որը մենք հանել ենք, հակառակ դեպքում

նախադասությունը դառնում է անհասկանալի

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2002
N 2126-Ն
Որոշում