Սեղմել Esc փակելու համար:
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ...

 

05.09.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2025 թվականի N 746-Ա

 

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2025 թվականի սեպտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (սեպտեմբերի 6-ին` Շիրազ, սեպտեմբերի 7-8-ը` Թեհրան):

2. Ժաննա Անդրեասյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ծախսերը (օրապահիկը և Շիրազ-Թեհրան-Երևան ճանապարհածախսը) կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 05.09.2025 թիվ 779-Ա որոշում)

2.1. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման գիշերակացի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

(2.1-ին կետը լրաց. 05.09.2025 թիվ 779-Ա որոշում)

2.2. Ընդունել ի գիտություն, որ Երևան - Շիրազ ավիաչվերթն իրականացվելու է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից կազմակերպված հատուկ չվերթի միջոցով:

(2.2-րդ կետը լրաց. 05.09.2025 թիվ 779-Ա որոշում)

2.3. Հատուկ չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «1168. Արվեստների ծրագիր» ծրագրի «11030. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

(2.3-րդ կետը լրաց. 05.09.2025 թիվ 779-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.08.2025
N 746-Ա
Որոշում