Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ Ք...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ...

 

12.10.2025 -

 

040.0484.020507

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» մայիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 2007 թվականի N 484-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված` պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների և Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային հավաքածուի ընդունման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը խմբագրվել է 02.10.2025 թիվ 1398-Ն որոշում)

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 5-ի

N 484-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված` պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների և Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային հավաքածուի ընդունման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման, գտնվելու վայրերը որոշելու և պետական մարմիններում, պետական հիմնարկներում, կազմակերպություններում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի հաշվառման քարտերի և մատյանների ձևը հաստատելու հետ կապված հարաբերությունները` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի հաշվառման համակարգը (այսուհետ` հաշվառման համակարգ) կարող է համալրվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) միջոցով` հետևյալ միջոցների և աղբյուրների հաշվին`

1) պետական բյուջեի միջոցների հաշվին` ներքին և արտաքին շուկաներից ձեռք բերված թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

2) օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով կամ նվիրատվությամբ պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

3) պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե նվեր ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

4) այլ հիմքերով պետության սեփականությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով:

3. Հաշվառման համակարգի արժեքները ենթակա են պարտադիր հաշվառման և կառավարման` կոմիտեի կողմից:

4. Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում արժեքների հաշվառումն իրականացվում է տվյալ պետական մարմնի, հիմնարկի և կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գույքագրման տվյալների հիման վրա, վարելով համապատասխան հաշվառման մատյան: Պետական մարմինը, հիմնարկը և կազմակերպությունը մատյաններում կատարվող փոփոխությունների մասին 15 օրվա ընթացքում` պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են կոմիտեին:

5. Պետական մարմիններում, պետական հիմնարկներում ու կազմակերպություններում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի (այսուհետ` իրեր) հաշվառումն իրականացնում են համապատասխան պետական մարմինը, պետական հիմնարկը և կազմակերպությունը` հաշվառման մատյանների միջոցով` համաձայն սահմանված ձևի: Հաշվառման մատյանները կարվում, էջակալվում են, վերջին էջում գրվում են էջերի թիվը, տալու օրը, ամիսը և ստորագրվում են համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:

6. Մուտքագրվող յուրաքանչյուր իրի համար նախատեսված հաշվառման մատյանում բացվում է անհատական համար: Հաշվառման մատյաններում նշվում են սույն կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված` դրանք բնութագրող վավերապայմանները (ռեկվիզիտները) և մանրամասն նկարագրությունը, իսկ կոմիտե մուտքագրվող իրի համար բնութագրող վավերապայմանները և մանրամասն նկարագրությունը լրացվում են ըստ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ անհնարինության դեպքում` համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշման հիմքով տրամադրված փորձագիտական եզրակացության տվյալների: Իրերը կոմիտե ընդունվում և մուտքագրվում են համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա, որի մեջ պետք է նշված լինեն`

1) թանկարժեք մետաղների համար` անվանումը, հարգը, քաշը, եթե թանկարժեք մետաղը լարի տեսքով է` նաև տրամագիծը, եթե թանկարժեք մետաղը թիթեղի տեսքով է` նաև հաստությունը.

2) թանկարժեք քարերի համար` անվանումը, քանակը, կշիռը (կարատ), որակը և նիստավորման ձևը.

3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի համար` իրի նկարագիրը, մետաղի տեսակը, հարգը և կշիռը.

4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա թանկարժեք քարերի առկայության դեպքում` քարերի անվանումը, քանակը, կշիռը (կարատ), որակը և նիստավորման ձևը, այլ քարերի դեպքում` դրանց նկարագրությունը (անվանումը, քանակը, չափերը և այլ որակական հատկանիշներ):

7. Յուրաքանչյուր իր կոմիտե մուտքագրվելուց առաջ ներկայացվում է` «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ անհնարինության դեպքում` համապատասխան որակավորում ունեցող մասնագետին փորձաքննության իրականացման նպատակով (այսուհետ` փորձաքննություն), որի համար կազմվում է նախնական հանձնման-ընդունման ակտ` սույն կարգի N 2 ձևին համապատասխան, որին կից ներկայացվում են 6-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում` նաև փորձագիտության բնագավառի մասնագետի կողմից պահանջվող լրացուցիչ փաստաթղթերը: Ընդ որում, փորձաքննությունն իրականացվելու է կոմիտեի միջոցների հաշվին: Նախնական հանձնման-ընդունման ակտում պետք է նշված լինեն իրի անվանումը, քանակը, ընդհանուր քաշը, համառոտ արտաքին նկարագիրը:

8. Յուրաքանչյուր իր` փորձաքննության արդյունքների հիման վրա կոմիտեի կողմից պիտակավորվում և կապարակնքվում է: Պիտակի վրա մանրամասն նշվում են իրը բնութագրող վավերապայմանները (ռեկվիզիտները) և մանրամասն նկարագրությունն ու փորձագիտական եզրակացության կայացման ամսաթիվը և համարը:

9. Թանկարժեք քարեր պարունակող իրերը տեղադրվում են տուփերում և կապարակնքվում են: Տուփը պետք է պատրաստված լինի ցանկացած թափանցիկ նյութից` այնպես, որպեսզի հնարավոր չլինի այն բացել` առանց տուփը կամ կապարակնիքը վնասելու: Տուփի վրա փակցվում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված պիտակի կրկնօրինակը:

10. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված չլինելու պարագայում իրերի կամ տուփերում պարունակվող թանկարժեք քարեր պարունակող իրերի պիտակների վրա նշված իրը` բնութագրող վավերապայմաններին անհամապատասխանության դեպքում, կոմիտեն օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով կրում է պատասխանատվություն (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի N 1094-Ա որոշմամբ կոմիտեին փոխանցված իրերի):

11. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված լինելու դեպքում նյութական պատասխանատու անձն անմիջապես գրավոր ձևով տեղյակ է պահում կոմիտեի նախագահին, որից հետո 15-օրյա ժամկետում կոմիտեի կողմից կազմակերպվում է տուփերում պարունակվող իրերի փորձաքննություն «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ անհնարինության դեպքում` համապատասխան որակավորում ունեցող այլ փորձագետի կողմից:

12. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված լինելու պարագայում իրերի կամ տուփերում պարունակվող` թանկարժեք քարեր պարունակող իրերի պիտակների վրա նշված` իրը բնութագրող վավերապայմաններին անհամապատասխանության դեպքում նյութական պատասխանատու անձն օրենսդրությամբ և լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագրով սահմանված կարգով ու չափով կրում է գույքային պատասխանատվություն:

13. Հաշվառման մատյանում իրերի մուտքն ու ելքը գրանցվում են ձևակերպված փաստաթղթերի` մուտքագրման և ելքագրման ակտերի, պահանջագրերի, սույն կարգի N 2 ձևին համապատասխան հանձնման-ընդունման ակտերի, սկզբնական փաստաթղթերի հիման վրա` ըստ իրերի տեսակի, որակական բնութագրերի, հարգի, քաշի, ձեռքբերման, արժեքի, իսկ կոմիտե մուտքագրվող և ելքագրվող իրերի համար` նաև փորձագիտական եզրակացության հիման վրա:

14. Թանկարժեք մետաղների արժեքը որոշվում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ անհնարինության դեպքում` համապատասխան որակավորում ունեցող այլ փորձագետի կողմից տրված եզրակացության հիման վրա: Եզրակացությամբ նշված գինն ընդունվում է որպես տվյալ պահին այդ իրի գին, որի հիման վրա սահմանված կարգով կատարվում է հաշվառումը:

15. Իրի փորձաքննության մասին եզրակացությունն ստորագրվելուց հետո հինգ օրվա ընթացքում կազմվում է սույն կարգի N 2 ձևին համապատասխան հանձնման-ընդունման (այսուհետ` հանձնման-ընդունման) ակտ` երեք օրինակից, որոնք ստորագրվում են հանձնող (ընդունող) կազմակերպության և կոմիտեի կողմից: Հանձնման-ընդունման ակտի երկրորդ օրինակը մնում է կոմիտեում, իսկ մեկ օրինակը տրվում է իրերը հանձնող (ընդունող) անձին: Հանձնման-ընդունման ակտին կցվում է փորձագետի կողմից տրված եզրակացությունը, որը հաստատում է յուրաքանչյուր իրի իսկությունը:

16. Հանձնման-ընդունման ակտում նյութական պատասխանատու անձի կողմից պետք է կատարվի նշում` «Բոլոր թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերն ստուգված, պիտակավորված և կապարակնքված են կոմիտեի կողմից, որոնք իմ կողմից ընդունվում են պատասխանատու պահպանության»: Նյութական պատասխանատու անձի ստորագրությունից հետո կոմիտեի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն իրենց ստորագրությամբ վավերացնում են նյութական պատասխանատու անձի կողմից իրերի ընդունումը, որից հետո կոմիտեի գլխավոր քարտուղարն իր ստորագրությամբ հաստատում է իրերի ընդունման փաստը: Նյութական պատասխանատու անձ է համարվում կոմիտեում իրերի պահպանության համար քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով պատասխանատու պաշտոնատար անձը, որի հետ կնքվում է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր:

17. Իրերը հաշվառվում են ըստ մետաղների տեսակների, քարերի տեսակների, դրանց կշռի, քանակի, մետաղի դեպքում` հարգի, մաքուր և խառնուրդային (լիգատուրային) կշիռների, քարերի դեպքում` նաև ըստ որակական բնութագրերի: Իրերը հաշվառվում են նաև արժեքային արտահայտությամբ: Հաշվապահական սկզբնական փաստաթղթերը, դրանց կազմվելուց հետո 5-օրյա ժամկետում, ներկայացվում են կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչություն` կոմիտեի աշխատակազմի հաշվեկշռում արտացոլման համար:

18. Իրերի հանձնում-ընդունումը մի նյութական պատասխանատու անձից մյուսին կատարվում է դրանց պահպանման վայրում և ձևակերպվում հանձնման-ընդունման ակտով:

19. Պատասխանատու պահպանություն իրականացնող կազմակերպություններում իրերը պահպանվում են կնքված պայմանագրի դրույթներին համապատասխան չհրկիզվող պահարաններում, մետաղյա արկղերում կամ համապատասխան պահուստներում, որոնք պետք է նյութական պատասխանատու անձի և համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից զմռսակնքված կամ կապարակնքված լինեն: Չհրկիզվող պահարանները, մետաղյա արկղերը կամ համապատասխան պահուստները բացվում և փակվում են կոմիտեի ներկայացուցչի ներկայությամբ:

20. Համապատասխան կազմակերպությունում պահեստավորված իրերը պահպանվում են հատուկ պահոցներում, որոնք պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի N 145-Ն որոշմամբ հաստատված` «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» N 1 կանոնակարգով նախատեսված` դրամապահոցին ներկայացվող պահանջները:

21. Հաշվառման համակարգի իրերը գույքագրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:

22. Հաշվառման համակարգի իրերը Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ վայրից մյուս վայր փոխադրվում են նյութական պատասխանատու անձի միջոցով` «Ինկասացիայի մասին» օրենքին համապատասխան:

23. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրերը տեղափոխվում են դրանց պարտադիր ապահովագրմամբ:

24. Հաշվառման համակարգի իրերի տեղաբաշխումը դրանց պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպություններում կատարում է կոմիտեն: Կոմիտեն նաև կայացնում է գտնվելու վայրի որոշում` առաջնորդվելով գույքի արդյունավետ կառավարման, հաշվառման թափանցիկության և նպատակային օգտագործման սկզբունքներով:

25. Պատասխանատու պահպանման հանձնվող իրերի անվանացանկը, ծավալը, քաշը, որակը, գինը, պահպանման ժամկետները և պատասխանատու պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանվում են պայմանագրով:

26. Կոմիտեն տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու շրջանակներում իրականացնում է նաև հետևյալ գործառույթները`

1) սահմանում է գույքի տեղաբաշխման մեխանիզմները` ըստ իրավասու մարմինների ներկայացրած հիմնավոր առաջարկների և կարիքների.

2) որոշում է պահպանման վայրերը` հիմնվելով անվտանգության չափանիշների, նյութատեխնիկական հնարավորությունների և կազմակերպական կառուցվածքի վրա.

3) կայացնում է որոշումներ տեղաբաշխման, վերադարձի կամ վերաբաշխման վերաբերյալ.

4) իրականացնում է վերահսկողություն` գույքի փաստացի գտնվելու վայրի, օգտագործման նպատակահարմարության և հաշվետվությունների ճշգրտության նկատմամբ:

27. Գույքի գտնվելու վայրի կամ օգտագործման նպատակային բնույթի ցանկացած փոփոխություն կատարվում է կոմիտեի գրավոր համաձայնությամբ:

28. Յուրաքանչյուր միավոր գույքի համար պարտադիր է ունենալ համապատասխան գտնվելու վայր, ինչպես նաև տեղեկատվություն պահպանման վայրի, պատասխանատու անձի և ստացման/հանձնման ամսաթվի վերաբերյալ:

29. Տեղաբաշխման կամ գտնվելու վայրի ցանկացած փոփոխություն արձանագրվում է համապատասխան հրամանով կամ փոխանցման ակտով:

30. Հաշվառման մատյանում գույքի տեղաբաշխումը, պահպանումն ու պաշտոնական գրանցումն իրականացվում են բացառապես կոմիտեի կողմից` հիմնվելով հետևյալ գործոնների վրա`

1) համապատասխանությունը տվյալ կազմակերպության գործառույթներին և իրավասություններին.

2) անվտանգության և տեխնիկական պահպանման պայմանների առկայությունը.

3) կառավարման արդյունավետության և ռիսկերի վերլուծության արդյունքները.

4) նախկինում ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը:

31. Գույքի տեղաբաշխման ժամանակ կոմիտեն կազմում է տեղաբաշխման ակտ, որը ներառում է`

1) գույքի պետական պատկանելիության ամրագրումը.

2) դրա ժամանակավոր պահպանումն ու օգտագործումը համապատասխան կազմակերպության կողմից.

3) պատասխանատու անձի նշանակումը (անունը, պաշտոնը, ստորագրությունը).

4) պահպանման ժամկետը, պայմանները և վերահսկողության մեխանիզմները:

32. Գույքի տեղաբաշխման ու վերաբաշխման կամ օգտագործման նպատակի փոփոխության առաջարկները ներկայացվում են կոմիտե` հիմնավորված գրությամբ: Վերջնական որոշումն ընդունվում է կոմիտեի կողմից` համապատասխան իրավական ընթացակարգով:

33. Պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունները`

1) իրավունք ունեն կոմիտեից պահանջելու պատասխանատու պահպանման հանձնվող իրերը բնութագրող փաստաթղթերի պատճենները.

2) իրավունք չունեն երրորդ անձի հետ ինքնուրույն կնքելու պատասխանատու պահպանման հանձնված իրերի օտարման, փոխանակման կամ որևէ այլ գործարք.

3) պատասխանատվություն են կրում պատասխանատու պահպանման հանձնված իրերի անձեռնմխելիության, դրանց քանակական և որակական պահպանության համար.

4) իրավունք ունեն ստանալու կոմիտեի կողմից իրերին առնչվելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվություն (անուն, ազգանուն, իրերի զննության կամ այլ գործողություն կատարելու իրավասությունը հավաստող` կոմիտեի կողմից տրված լիազորագիր և համապատասխան պայմանագրով նախատեսված այլ տեղեկատվություն): Նշված անձանց ցանկը հաստատում է կոմիտեի նախագահը.

5) պարտավոր են ապահովել գույքի խիստ հաշվառումը, անվտանգությունը և նպատակային օգտագործումը, եթե դրանք սահմանված են համապատասխան իրավական ակտով կամ պայմանագրով.

6) կոմիտե ներկայացնել պարբերական տեղեկատվություն` ըստ սահմանված ժամանակացույցի.

7) անհամապատասխանության, կորուստների կամ վնասման դեպքերում անհապաղ տեղեկացնել կոմիտեին և նախաձեռնել համապատասխան քննություն.

8) ունեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնագավառը կարգավորող օրենսդրությանը չհակասող համապատասխան պայմանագրերով կնքված այլ իրավունքներ ու պարտականություններ:

34. Հաշվառման համակարգի իրերը պետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային և այլ կարիքները հոգալու համար կարող են օտարվել կոմիտեի կողմից` «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքին և պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերին համապատասխան:

35. Հաշվառման համակարգի իրերը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա` պետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային և այլ կարիքները հոգալու համար:

 

Ձև N 1

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԵՎ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ

 

ՄԱՏՅԱՆ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ____________________________________ ՀԱՇՎԱՌՄԱՆ

(մետաղների, իրերի, քարերի)

 

._______________________________________________.

._______________________________________________.

 

Անվանումը, գտնվելու վայրը

/իրավաբանական անձանց դեպքում/

Բնակության, հաշվառման վայրի հասցեն

/ֆիզիկական անձանց դեպքում/ _____________________

Լիազոր մարմնի անվանումը _________________________

    Հասցեն, հեռախոսը        _________________________

    Բաժինը                  _________________________

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

ամիսը

 

.__________________________________________________________________

|NN |Մետաղի   |         ՄՈՒՏՔ           |  ԵԼՔ                    |

|ը/կ|անվանումը|                         |                         |

|   |         |_________________________|_________________________|

|   |         |Քա-|Քա-|Հար-|Լարի    |Գի-|Քա-|Քա-|Հար-|Լարի    |Գի-|

|   |         |նա-|շը |գը  |տեսք    |նը |նա-|շը |գը  |տեսք    |նը |

|   |         |կը |   |    |ունե-   |   |կը |   |    |ունե-   |   |

|   |         |   |   |    |նալու   |   |   |   |    |նալու   |   |

|   |         |   |   |    |դեպքում |   |   |   |    |դեպքում |   |

|   |         |   |   |    |լրաց-   |   |   |   |    |լրաց-   |   |

|   |         |   |   |    |վում է  |   |   |   |    |վում է  |   |

|   |         |   |   |    |տրամա-  |   |   |   |    |տրամա-  |   |

|   |         |   |   |    |գիծը,   |   |   |   |    |գիծը,   |   |

|   |         |   |   |    |իսկ     |   |   |   |    |իսկ     |   |

|   |         |   |   |    |թիթեղի  |   |   |   |    |թիթեղի  |   |

|   |         |   |   |    |դեպքում`|   |   |   |    |դեպքում`|   |

|   |         |   |   |    |հաստու- |   |   |   |    |հաստու- |   |

|   |         |   |   |    |թյունը  |   |   |   |    |թյունը  |   |

|___|_________|___|___|____|________|___|___|___|____|________|___|

|1. |         |   |   |    |        |   |   |   |    |        |   |

|___|_________|___|___|____|________|___|___|___|____|________|___|

|2. |         |   |   |    |        |   |   |   |    |        |   |

|___|_________|___|___|____|________|___|___|___|____|________|___|

|3. |         |   |   |    |        |   |   |   |    |        |   |

|___|_________|___|___|____|________|___|___|___|____|________|___|

|...|         |   |   |    |        |   |   |   |    |        |   |

|___|_________|___|___|____|________|___|___|___|____|________|___|

|7. |         |   |   |    |        |   |   |   |    |        |   |

.__________________________________________________________________

.____ __________________________.

|NN | |ՄՆԱՑՈՐԴ                  |

|ը/կ| |առ 01. ________          |

|   | |_________________________|

|   | |Քա-|Քա-|Հար-|Լարի    |Գի-|

|   | |նա-|շը |գը  |տեսք    |նը |

|   | |կը |   |    |ունե-   |   |

|   | |   |   |    |նալու   |   |

|   | |   |   |    |դեպքում |   |

|   | |   |   |    |լրաց-   |   |

|   | |   |   |    |վում է  |   |

|   | |   |   |    |տրամա-  |   |

|   | |   |   |    |գիծը,   |   |

|   | |   |   |    |իսկ     |   |

|   | |   |   |    |թիթեղի  |   |

|   | |   |   |    |դեպքում`|   |

|   | |   |   |    |հաստու- |   |

|   | |   |   |    |թյունը  |   |

|___| |___|___|____|________|___|

|1. | |   |   |    |        |   |

|___| |___|___|____|________|___|

|2. | |   |   |    |        |   |

|___| |___|___|____|________|___|

|3. | |   |   |    |        |   |

|___| |___|___|____|________|___|

|...| |   |   |    |        |   |

|___| |___|___|____|________|___|

|7. | |   |   |    |        |   |

.____ __________________________.

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

._________________________________________________________________________.

|NN |Գույք.|Ամսա-|Փորձ.|Մետաղի|ՄՈՒՏՔ        |   ԵԼՔ       |ՄՆԱՑՈՐԴ        |

|ը/կ|հա-   |թիվը |ակտի |անվա- |             |             |առ 01. _______ |

|   |մարը  |և    |հա-  |նումը |_____________|_____________|_______________|

|   |      |հիմքը|մարը |      |Քա-|Քա|Հար|Գի|Քա-|Քա|Հար|Գի|Քա-|Քա-|Հար|Գի-|

|   |      |     |     |      |նա-|շը|գը |նը|նա-|շը|գը |նը|նա-|շը |գը |նը |

|   |      |     |     |      |կը |  |   |  |կը |  |   |  |կը |   |   |   |

|___|______|_____|_____|______|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|

|1. |      |     |     |      |   |  |   |  |   |  |   |  |   |   |   |   |

|___|______|_____|_____|______|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|

|2. |      |     |     |      |   |  |   |  |   |  |   |  |   |   |   |   |

|___|______|_____|_____|______|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|

|3. |      |     |     |      |   |  |   |  |   |  |   |  |   |   |   |   |

|___|______|_____|_____|______|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|

|...|      |     |     |      |   |  |   |  |   |  |   |  |   |   |   |   |

|___|______|_____|_____|______|___|__|___|__|___|__|___|__|___|___|___|___|

|10.|      |     |     |      |   |  |   |  |   |  |   |  |   |   |   |   |

._________________________________________________________________________.

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

ամիսը

 

.________________________________________________________________________.

|NN |Քարի |         ՄՈՒՏՔ      |         ԵԼՔ        |      ՄՆԱՑՈՐԴ       |

|ը/կ|անվա-|                    |                    |առ 01. ____         |

|   |նումը|____________________|____________________|____________________|

|   |     |Քա|Քաշը|Ո-  |Նիս-|Գ |Քա|Քաշը|Ո-  |Նիս-|Գ |Քա|Քաշը|Ո-  |Նիս-|Գ |

|   |     |նա|(կա-|րակ.|տա- |ի |նա|(կա-|րակ.|տա- |ի |նա|(կա-|րակ.|տա- |ի |

|   |     |կը|րատ)|տըվ-|վոր-|ն |կը|րատ)|տըվ-|վոր |ն |կը|րատ)|տըվ-|վոր |ն |

|   |     |  |    |յալ-|ման |ը |  |    |յալ-|ման |ը |  |    |յալ-|ման |ը |

|   |     |  |    |ները|ձևը |  |  |    |ները|ձևը |  |  |    |ները|ձևը |  |

|___|_____|__|____|____|____|__|__|____|____|____|__|__|____|____|____|__|

|1. |     |  |    |    |    |  |  |    |    |    |  |  |    |    |    |  |

|___|_____|__|____|____|____|__|__|____|____|____|__|__|____|____|____|__|

|2. |     |  |    |    |    |  |  |    |    |    |  |  |    |    |    |  |

|___|_____|__|____|____|____|__|__|____|____|____|__|__|____|____|____|__|

|3. |     |  |    |    |    |  |  |    |    |    |  |  |    |    |    |  |

|___|_____|__|____|____|____|__|__|____|____|____|__|__|____|____|____|__|

|...|     |  |    |    |    |  |  |    |    |    |  |  |    |    |    |  |

|___|_____|__|____|____|____|__|__|____|____|____|__|__|____|____|____|__|

|10.|     |  |    |    |    |  |  |    |    |    |  |  |    |    |    |  |

.________________________________________________________________________.

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

._________________________________________________________________________.

|NN |Գույք.|Ամսա|Փորձ.|Քարի|     ՄՈՒՏՔ     |    ԵԼՔ        |   ՄՆԱՑՈՐԴ    |

|ը/կ|հա-   |թիվը|ակտի |անվա|               |               |առ 01. ____   |

|   |մարը  |և   |հա-  |նու-|_______________|_______________|______________|

|   |      |հիմ-|մարը |մը  |Քա|Քաշը|Ո-  |Գ |Քա|Քաշը|Ո-  |Գ |Քա|Քաշը|Ո-  |Գ|

|   |      |քը  |     |    |նա|(կա-|րակ.|ի |նա|(կա-|րակ.|ի |նա|(կա-|րակ.|ի|

|   |      |    |     |    |կը|րատ)|տըվ-|ն |կը|րատ)|տըվ-|ն |կը|րատ)|տըվ-|ն|

|   |      |    |     |    |  |    |յալ-|ը |  |    |յալ-|ը |  |    |յալ-|ը|

|   |      |    |     |    |  |    |ները|  |  |    |ները|  |  |    |ները| |

|___|______|____|_____|____|__|____|____|__|__|____|____|__|__|____|____|_|

|1. |      |    |     |    |  |    |    |  |  |    |    |  |  |    |    | |

|___|______|____|_____|____|__|____|____|__|__|____|____|__|__|____|____|_|

|2. |      |    |     |    |  |    |    |  |  |    |    |  |  |    |    | |

|___|______|____|_____|____|__|____|____|__|__|____|____|__|__|____|____|_|

|3. |      |    |     |    |  |    |    |  |  |    |    |  |  |    |    | |

|___|______|____|_____|____|__|____|____|__|__|____|____|__|__|____|____|_|

|...|      |    |     |    |  |    |    |  |  |    |    |  |  |    |    | |

|___|______|____|_____|____|__|____|____|__|__|____|____|__|__|____|____|_|

|10.|      |    |     |    |  |    |    |  |  |    |    |  |  |    |    | |

._________________________________________________________________________.

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱԳԻՐ

 

.______________________________________________________________.

|NN |Ամսա-|Փորձ.|Իրի  |Մետաղի|Քարի |Քանակը|Քաշը |Նիստա-|Գումարը|

|ը/կ|թիվը |ակտի |անվա-|անվա- |անվա-|հատ   |գր/  |վորման|դրամ   |

|   |և    |հա-  |նումը|նումը |նումը|      |կարատ|ձևը   |       |

|   |հիմքը|մարը |     |      |     |      |     |      |       |

|___|_____|_____|_____|______|_____|______|_____|______|_______|

|1. |     |     |     |      |     |      |     |      |       |

|___|_____|_____|_____|______|_____|______|_____|______|_______|

|2. |     |     |     |      |     |      |     |      |       |

|___|_____|_____|_____|______|_____|______|_____|______|_______|

|3. |     |     |     |      |     |      |     |      |       |

|___|_____|_____|_____|______|_____|______|_____|______|_______|

|...|     |     |     |      |     |      |     |      |       |

|___|_____|_____|_____|______|_____|______|_____|______|_______|

|10.|     |     |     |      |     |      |     |      |       |

.______________________________________________________________.

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

ամիսը

 

.________________________________________________________________________.

|NN |Իրի  |         ՄՈՒՏՔ      |         ԵԼՔ        |      ՄՆԱՑՈՐԴ       |

|ը/կ|անվա-|                    |                    |առ 01. ____         |

|   |նումը|____________________|____________________|____________________|

|   |     |Քա|Քաշը|Հար-|Ներ-|Գի|Քա|Քաշը|Հար-|Ներ-|Գի|Քա|Քաշը|Հար-|Ներ-|Գի|

|   |     |նա|    |գը  |դիրը|նը|նա|    |գը  |դիրը|նը|նա|    |գը  |դիրը|նը|

|   |     |կը|    |    |    |  |կը|    |    |    |  |կը|    |    |    |  |

|___|_____|__|____|____|____|__|__|____|____|____|__|__|____|____|____|__|

|1. |     |  |    |    |    |  |  |    |    |    |  |  |    |    |    |  |

|___|_____|__|____|____|____|__|__|____|____|____|__|__|____|____|____|__|

|2. |     |  |    |    |    |  |  |    |    |    |  |  |    |    |    |  |

|___|_____|__|____|____|____|__|__|____|____|____|__|__|____|____|____|__|

|3. |     |  |    |    |    |  |  |    |    |    |  |  |    |    |    |  |

|___|_____|__|____|____|____|__|__|____|____|____|__|__|____|____|____|__|

|...|     |  |    |    |    |  |  |    |    |    |  |  |    |    |    |  |

|___|_____|__|____|____|____|__|__|____|____|____|__|__|____|____|____|__|

|10.|     |  |    |    |    |  |  |    |    |    |  |  |    |    |    |  |

.________________________________________________________________________.

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

._________________________________________________________________________.

|NN|Գույք|Ամսա|Փորձ|Իրի|       ՄՈՒՏՔ    |        ԵԼՔ     |      ՄՆԱՑՈՐԴ   |

|ը/|հա-  |թիվը|ակտի|ան-|                |                |առ 01. ____     |

|կ |մարը |և   |հա- |վա-|________________|________________|________________|

|  |     |հիմ-|մարը|նու|Քա|Քա|Հար|Ներ|Գի|Քա|Քա|Հար|Ներ|Գի|Քա|Քա|Հար|Ներ|Գի|

|  |     |քը  |    |մը |նա|շը|գը |դի-|նը|նա|շը|գը |դի-|նը|նա|շը|գը |դի-|նը|

|  |     |    |    |   |կը|  |   |րը |  |կը|  |   |րը |  |կը|  |   |րը |  |

|__|_____|____|____|___|__|__|___|___|__|__|__|___|___|__|__|__|___|___|__|

|1.|     |    |    |   |  |  |   |   |  |  |  |   |   |  |  |  |   |   |  |

|__|_____|____|____|___|__|__|___|___|__|__|__|___|___|__|__|__|___|___|__|

|2.|     |    |    |   |  |  |   |   |  |  |  |   |   |  |  |  |   |   |  |

|__|_____|____|____|___|__|__|___|___|__|__|__|___|___|__|__|__|___|___|__|

|3.|     |    |    |   |  |  |   |   |  |  |  |   |   |  |  |  |   |   |  |

|__|_____|____|____|___|__|__|___|___|__|__|__|___|___|__|__|__|___|___|__|

|..|     |    |    |   |  |  |   |   |  |  |  |   |   |  |  |  |   |   |  |

|__|_____|____|____|___|__|__|___|___|__|__|__|___|___|__|__|__|___|___|__|

|10|     |    |    |   |  |  |   |   |  |  |  |   |   |  |  |  |   |   |  |

._________________________________________________________________________.

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՑՈՒՑԱԿ

 

ՄՆԱՑՈՐԴ

 

._____________________________________________________.

|NN |Կոդը|Գույք.|Իրերի|Քանակը|Հարգը|Քաշը|Քարերը  |Գինը|

|ը/կ|    |համարը|անվա-|հատ   |     |գրամ|(ներդիր)|դրամ|

|   |    |      |նումը|      |     |    |        |    |

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

| 1 | 2  | 3    |  4  |  5   |  6  |  7 |    8   |  9 |

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

._____________________________________________________.

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՑՈՒՑԱԿ

 

ՄՈՒՏՔ

 

._____________________________________________________.

|NN |Կոդը|Գույք.|Իրերի|Քանակը|Հարգը|Քաշը|Քարերը  |Գինը|

|ը/կ|    |համարը|անվա-|հատ   |     |գրամ|(ներդիր)|դրամ|

|   |    |      |նումը|      |     |    |        |    |

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

| 1 | 2  | 3    |  4  |  5   |  6  |  7 |    8   |  9 |

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

._____________________________________________________.

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՑՈՒՑԱԿ

 

ԵԼՔ

 

._____________________________________________________.

|NN |Կոդը|Գույք.|Իրերի|Քանակը|Հարգը|Քաշը|Քարերը  |Գինը|

|ը/կ|    |համարը|անվա-|հատ   |     |գրամ|(ներդիր)|դրամ|

|   |    |      |նումը|      |     |    |        |    |

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

| 1 | 2  | 3    |  4  |  5   |  6  |  7 |    8   |  9 |

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

|___|____|______|_____|______|_____|____|________|____|

._____________________________________________________.

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ

 

_________________թ. համար

 

(գրամ)

.____________________________________________________________________.

|               Ելքեր տեխնիկական ընդհանուր քաշով                     |

|____________________________________________________________________|

|Իրի      |Ամսաթիվը|Համաձուլ-|             Այդ թվում`                |

|անվանումը|և  հիմքը|վածքը    |_______________________________________|

|         |        |         |Pt|Rh|Pd|Ir|      Ոսկի   |  Արծաթ      |

|         |        |         |  |  |  |  |_____________|_____________|

|         |        |         |  |  |  |  |Քա |Զարդ|Մե- |Քա |Զարդ|Մե- |

|         |        |         |  |  |  |  |նակ|(քա-|տաղ |նակ|(քա-|տաղ |

|         |        |         |  |  |  |  |   |շը) |    |   |շը) |    |

|_________|________|_________|__|__|__|__|___|____|____|___|____|____|

|1.       |        |         |  |  |  |  |   |    |    |   |    |    |

|_________|________|_________|__|__|__|__|___|____|____|___|____|____|

|2.       |        |         |  |  |  |  |   |    |    |   |    |    |

|_________|________|_________|__|__|__|__|___|____|____|___|____|____|

|3.       |        |         |  |  |  |  |   |    |    |   |    |    |

|_________|________|_________|__|__|__|__|___|____|____|___|____|____|

|4.       |        |         |  |  |  |  |   |    |    |   |    |    |

|_________|________|_________|__|__|__|__|___|____|____|___|____|____|

|         |        |         |  |  |  |  |   |    |    |   |    |    |

|_________|________|_________|__|__|__|__|___|____|____|___|____|____|

|         |        |         |  |  |  |  |   |    |    |   |    |    |

.____________________________________________________________________.

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ

 

_________________թ. համար

 

(գրամ)

.____________________________________________________________________.

|               Ելքեր տեխնիկական ընդհանուր քաշով                     |

|____________________________________________________________________|

|Իրի      |Ամսաթիվը|Համաձուլ-|             Այդ թվում`                |

|անվանումը|և  հիմքը|վածքը    |_______________________________________|

|         |        |         |Pt|Rh|Pd|Ir|      Ոսկի   |  Արծաթ      |

|         |        |         |  |  |  |  |_____________|_____________|

|         |        |         |  |  |  |  |Քա |Զարդ|Մե- |Քա |Զարդ|Մե- |

|         |        |         |  |  |  |  |նակ|(քա-|տաղ |նակ|(քա-|տաղ |

|         |        |         |  |  |  |  |   |շը) |    |   |շը) |    |

|_________|________|_________|__|__|__|__|___|____|____|___|____|____|

|1.       |        |         |  |  |  |  |   |    |    |   |    |    |

|_________|________|_________|__|__|__|__|___|____|____|___|____|____|

|2.       |        |         |  |  |  |  |   |    |    |   |    |    |

|_________|________|_________|__|__|__|__|___|____|____|___|____|____|

|3.       |        |         |  |  |  |  |   |    |    |   |    |    |

|_________|________|_________|__|__|__|__|___|____|____|___|____|____|

|4.       |        |         |  |  |  |  |   |    |    |   |    |    |

|_________|________|_________|__|__|__|__|___|____|____|___|____|____|

|         |        |         |  |  |  |  |   |    |    |   |    |    |

|_________|________|_________|__|__|__|__|___|____|____|___|____|____|

|         |        |         |  |  |  |  |   |    |    |   |    |    |

.____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

Պետական գույքի կառավարման կոմիտեի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները մի կողմից (այսուհետ` Ընդունող), և ________________________ մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը հանձնվող` պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը (այսուհետ` իրեր):

 

Թանկարժեք մետաղների համար`

անվանումը _______________

հարգը ___________________

քաշը ____________________

տրամագիծը _____________________________________

(եթե թանկարժեք մետաղը լարի տեսքով է)

հաստությունը __________________________________

(եթե թանկարժեք մետաղը թիթեղի տեսքով է)

Թանկարժեք քարերի համար`

անվանումը ____________

քանակը _______________

կշիռը (կարատ) __________

որակը _______________

նիստավորման ձևը _______________

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի համար`

իրի նկարագիրը _______________

մետաղի տեսակը _______________

կշիռը _______________

հարգը _______________

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա թանկարժեք քարերի առկայության դեպքում`

անվանումը _______________

քանակը _______________

կշիռը (կարատ) _______________

որակը _______________

նիստավորման ձևը _______________

այլ քարերի դեպքում`

դրանց նկարագրությունը

(անվանումը, քանակը, չափերը և այլ որակական հատկանիշներ):

 

    Իրերը հանձնեց                          Իրերն ընդունեց

_______________

    ___________________                    Համապատասխան ստորաբաժանման կազմը

    (ստորագրությունը)                      __________________

          Կ.Տ.                             __________________

                                           ___ _____________ ___ թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.04.2007
N 484-Ն
Որոշում