Սեղմել Esc փակելու համար:
2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏ ...

 

10.10.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2025 թվականի N 865-Ն

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել 2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի «2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» N 94-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. հունիսի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի հունիսի 26-ի

N 865-Ն որոշման

 

Աղյուսակ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Ձկան տեսակը |Ձկնորսության  |Ձկնորսության    |Նախաձվադրային-      |

|ը/կ|            |թույլատրելի   |համար           |ձվադրման            |

|   |            |առավել        |թույլատրելի     |ժամանակահատվածը     |

|   |            |քանակությունը |արդյունագործական|                    |

|   |            |(տոննա)       |չափը միավորի    |                    |

|   |            |              |համար համար     |                    |

|   |            |              |(սմ)            |                    |

|___|____________|______________|________________|____________________|

|1. |Սիգ         |    809       | 30 սմ ոչ պակաս |նոյեմբերի 20-       |

|   |            |              |                |փետրվարի 1          |

|___|_________________________________________________________________|

|2. |2025 թվականի համար Սևանա  լճում կարաս և  խեցգետին                |

|   |կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի        |

|   |սահմանվել:                                                       |

|_____________________________________________________________________|

|                      Ընդհանուր պահանջներ                            |

|_____________________________________________________________________|

|3. |Սիգի որսն իրականացվում է Սևանա  լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն|

|   |500 մ հեռավորության վրա:                                         |

|___|_________________________________________________________________|

|4. |Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական  |

|   |կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային         |

|   |մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և  ցանցավանդակի չափը|

|   |80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից    |

|   |պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր):                          |

|___|_________________________________________________________________|

|5. |Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2025 թվականի ընթացքում     |

|   |Սևանա  լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի |

|   |գործողության ժամկետ սահմանել պայմանագրերի կնքման օրվանից մինչև   |

|   |2025 թվականի նոյեմբերի 20-ը:                                     |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 09.10.2025 թիվ 1438-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2025
N 865-Ն
Որոշում