Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅ ...

11.11.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.01.2003  -ից մինչեւ   11.11.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 10.10.05 թիվ 49-Ն որոշում)

i

(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)

606.0027.261202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602394

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 27/1-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 5-րդ կետով և 51-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը (Հավելված 1):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2002 թվականի

դեկտեմբերի 13-ի

թիվ 27/1-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և սույն որոշմամբ սահմանված կարգով ապահովում են արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում բնակվում կամ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկում են քաղաքացիների հայտերի հիման վրա` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան երկու օր առաջ: Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք դիմել են քվեարկության նախորդ երկու օրվա ընթացքում կամ քվեարկության օրը ընդգրկվում են լրացուցիչ ցուցակներում, որոնք կցվում են հիմնական ցուցակին:

4. Տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտով կարող է դիմել իր բնակվելու կամ գտնվելու վայրին մոտ գտնվող պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության օրվանից 45 օր առաջ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները կազմավորում են ընտրական տեղամասեր` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչություններում:

6. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված ընտրական տեղամասերի թիվը կարող է լինել մեկից ավելի, եթե յուրաքանչյուր տեղամասում քվեարկող ընտրողների թիվը գերազանցում է 2000-ը:

7. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարներն իրենց մոտ կազմավորված ընտրական տեղամասերի քանակի և ընտրողների թվի մասին տեղեկատվությունն ուղարկում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

8. Քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության ղեկավարի կողմից ընտրողների ցուցակները փակցվում են ընտրական տեղամասերում, տեսանելի վայրում: Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը ընտրական տեղամասում փակցվում է քվեարկությունից 2 օր առաջ: Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար դիմել են քվեարկության նախորդ երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը` ընդգրկվում են լրացուցիչ ցուցակում, որը հիմնական ցուցակի հետ փակցվում է տեղամասային կենտրոնում:

9. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում կազմված ընտրողների ցուցակների մեկ օրինակը քվեարկությունից ոչ ուշ, քան 35 օր առաջ, նշված հաստատությունների ղեկավարները հատուկ փոստով ուղարկում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից ստացված ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների տվյալները տրամադրում է համապատասխան համայնքների ղեկավարներին` այդ քաղաքացիներին տվյալ համայնքի ընտրողների ցուցակից հանելու համար:

11. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` 2003թ. հունվարի 26-ից մինչև հունվարի 29-ը ժամը 1800-ն:

12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված ընտրական տեղամասերի թվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին և հանձնաժողովների անդամներ նշանակող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:

13. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորելու համար ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն (դաշինքի անդամ կուսակցություններ) իրենց մշտապես գործող մարմնի (մարմինների) վավերացված որոշմամբ մինչև 2003թ. հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն են ներկայացնում ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված տեղամասերի թվին համապատասխան` իրենց կողմից նշանակված մեկական անդամի տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսի համարը):

14. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներում, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված անդամների` սույն որոշման 13-րդ կետում նշված տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն մինչև 2003թ. հունվարի 10-ը:

15. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում տեղամասային ընտրական հանձնաժողովները ՀՀ ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան չկազմավորվելու դեպքում, հանձնաժողովի թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության ղեկավարը:

16. Քվեարկությունից յոթ օր առաջ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուղարկում է.

ա) ՀՀ Ընտրական օրենսգիրք.

բ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումները, քվեաթերթիկների նմուշները, ընտրական գործընթացի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, տեղամասային հանձնաժողովների կնիքները, ինչպես նաև Հանրապետության Նախագահ գրանցված թեկնածուների տվյալները:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ապահովում է անհրաժեշտ քանակությամբ քվեաթերթիկների պատրաստումը` ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:

17. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունները սկսվում են 2003թ. փետրվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 8:00-ին և ավարտվում ժամը 20:00-ին:

18. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում մեկից ավելի տեղամասերի առկայության դեպքում քվեարկության արդյունքները ամփոփում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, կազմում է համապատասխան արձանագրություն, ստորագրում է և կնքում Հայաստանի Հանրապետության զինանշանով կնիքով:

19. Արձանագրության տվյալները պաշտոնական հեռագրով անհապաղ ուղարկվում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

20. Նշված արձանագրությունները ընտրական բոլոր փաստաթղթերի և կնիքների հետ միասին սոսնձված և կնքված վիճակում հատուկ փոստով ընտրությունների ավարտից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկվում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
13.12.2002
N 27/1-Ն
Որոշում